Saturday, 27 04 2024
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
-
22:15
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը

Ադրբեջանի կողմից՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ճանաչումը լայն դաշտ կստեղծի ՀՀ համար․ ի՞նչ պետք է անի Երևանը

Երկօրյա այցով Կիպրոսի թուրքական հատված այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հնարավոր ճանաչման հարցին:

Արցախյան երկրորդ պատերազմից հետո ակնկալիքներ կա՞ն, որ Ադրբեջանը կճանաչի Հյուսիսային Կիպրոսը, և արդյոք առաջին անգամ Ադրբեջանի պատվիրակության այցը Հյուսիսային Կիպրոս մեծացրե՞լ է այդ սպասելիքները՝ լրագրողի հարցին ի պատասխան Էրդողանը հայտարարել է, որ այդ հարցում կասկածելու բան չկա:

«Այս ամենը իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ պարբերաբար քննարկում ենք»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ հուսով է՝ փոխադարձ այցերը շարունակական բնույթ կստանան եւ կշարունակվեն բարձր մակարդակով։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Էրդողանի վերջին այցը Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ինքնահռչակ հատված իր բնույթով ու հնչեցված հայտարարությունների բովանդակությամբ էականորեն տարբերվում է նախորդներից․«Զգացվում է, որ նրա շատ ավելի ինքնավստահ պահվածքը և կիպրոսյան այդ հիմնախնդրում «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքային շեշտադրումը։Սա նշանակում է, որ ըստ էության թուրքական կողմը, որը համարվում է կիպրոսյան հիմնախնդրի կողմերից մեկը, չի պատրաստվում զիջումների գնալ այդ հակամարտության համատեքստում, փաստացի շեշտադրում կատարելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի՝ այն է, ազգերի ինքնորոշման իրավունքի վրա։ Սա բովանդակային փոփոխություն է, որը հարկ է ամրագրել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հարկ է ընդգծել, որ թուրքական կողմի այս շեշտադրումն առավել սկզբունքային դարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում տեղ գտած վերջին փոփոխություններից հետո․«Այսինքն՝առ այն, որ 44 օրյա պատերազմից հետո և՛ Թուրքիան և Ադրբեջանը հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս կարգավորված է և նման հիմնախնդիր միջազգային հարաբերություններում չկա։ Սա նաև խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության համար ստեղծվում է լայն դաշտ՝ Թուրքիայի այդ երկակի ստանդարտների կիրառման քաղաքականությունը միջազգային տարաբնույթ կազմակերպություններում կամ գործընկերների հետ համագործակցության շրջանակներում վերհանելու ու Թուրքիայի դեմ օգտագործելու համար։

Մի կարևոր իրողություն էլ․ Էրդողանի վերջին այցը հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության տարածք և այնտեղ տեղ գտած միջոցառումները տարբերվում էին նախորդ այցելություններից։ Առաջին անգամ այդ միջոցառումներին մասնակցում էր Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը։ Նաև Էրդողանն է իր հարցազրույցներից մեկում նշել, որ չի բացառվում, որ Ադրբեջանի կողմից հյուսիսային Կիպրոսի թուրքական հատվածի ճանաչում։ Սա ևս կարևոր հանգամանք է ու Հայաստանի համար լայն դաշտ է ստեղծում նաև Ադրբեջանի դեմ դիվանագիտական հարթակում աշխատելու համար»։

Հարցին՝ արդյոք նման հեռանկարի դեպքում Հայաստանի վրա կարող է Ղրիմի ճանաչման պարտադրանք լինել, Արմեն Պետրոսյանը պատասխանեց․«Ես կարծում եմ, որ նման գործընթացի համար կիպրոսյան հիմնախնդրում տեղ գտած խնդիրները հազիվ թե որևէ ազդեցություն ունենան։ Սա առավելապես Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների տիրույթում է։ Բնականաբար այդ եռանկյունուց բացի Հայաստան-արևմուտք հարաբերությունների տիրույթում է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում արձանագրվում է նաև արևմտյան ուղղությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ակտիվացում, ընդ որում՝ փոխադարձ սկզբունքով, ապա ես չէի կանխատեսի նման սցենար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում