Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ալիևը Մոսկվա է գնում Հայաստանի դեմ հանձնարարություն տալու՞, թե՞ ստանալու համար

Կրեմլի խոսնակ Պեսկովը հաստատել է, որ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով լինելու է Մոսկվայում: Թե երբ, դեռ հստակ չէ, բայց խոսքը թերևս մոտակա օրերի մասին է: Հատկանշական է, որ Ալիևը Մոսկվա է մեկնում Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ռեգիոնալ այցից հետո: Այց, որի ընթացքում Միշելը մի կողմից հայտարարեց Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհարաբերության կառուցողական դերի պատրաստ լինելու մասին, մյուս կողմից նաև բավականին նուրբ կերպով ակնարկեց, որ դրան պատրաստ չէ Ադրբեջանը և Ադրբեջանն է խուսանավում կառուցողական օրակարգից: Միաժամանակ, Միշելի ռեգիոնալ այցի ընթացքում պարզորոշ նկատվեց, որ Եվրամիությունը իր ռեգիոնալ քաղաքականության առանցքային հենակետ դիտում է Հայաստանը, ինչի վկայությունն է նաև բավականին մեծ ծավալի ֆինանսական օժանդակության փաթեթի տրամադրումը: Ահա այս ֆոնին Ալիևը աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա, որտեղ կամ Ռուսաստանի հետ փորձելու են մտածել Եվրամիության ռեգիոնալ հավակնություններն ու մասնավորապես դրանից Հայաստանի համար բխող հնարավորություններին հակազդելու և ռուս-թուրք-ադրբեջանական եռանկյունու գերակայությունը ապահովելու համատեղ քայլեր, կամ ուղղակի Ալիևը կփորձի ճնշում բանեցնել Մոսկվայի վրա՝ իհարկե Էրդողանի բարձր հովանու ներքո, որպեսզի Կրեմլն էլ իր հերթին Հայաստանին ճնշի թուրք-ադրբեջանական օրակարգով:

Եվրամիությանը հակազդելու հարցում  նրանց շահերն անշուշտ համընկնում են: Մյուս կողմից սակայն, Մոսկվայի համար բավականին բարդ է ճնշել Հայաստանին և այսպես ասած ուղիղ պատասխանատվություն ստանձնել «սուր ու զգայուն» օրակարգերը պարտադրելու հարցում անմիջական պատասխանատվություն ստանձնելը: Մյուս կողմից, ռուսների համար շատ կարևոր է Կովկասում կայունության հնարավորինս հաստատուն միջավայրի ապահովումը, որովհետև ակնհայտորեն ավելի անմիջական և ուղիղ ռազմական ներգրավվածության ռիսկեր են միջինասիական ուղղությամբ: Իհարկե այդ ուղղությամբ ռիսկեր ունեն նաև Անկարան ու Բաքուն, իսկ Անկարան ընդհանրապես անմիջականորեն մտնում է այդ հորձանուտ, սակայն բանն այն է, որ Էրդողանն ու Ալիևը Կովկասում ունեն Ռուսաստանին ճնշելու հնարավորություն՝ ապակայունացման ռիսկով կամ շանտաժով, իսկ Մոսկվան՝ չունի: Չունի, որովհետև չի համարձակվում կոշտ խոսել Անկարայի ու Բաքվի հետ: Ահա այդ իմաստով, Հայաստանում Եվրամիության դիրքերի ավելացումը թվում է թե կարող էր Մոսկվայի համար լինել Անկարայի ու Բաքվի հանդեպ շատ, թե քիչ առավելություն ձևավորելու հնարավորություն: Խնդիրը այն է, որ այդ հնարավորությունը օգտագործելու համար Կրեմլում պետք է ձերբազատվեն իրենց կայսերական բարդույթներից և թույլ տան Հայաստանում ԵՄ, Արևմուտքի դիրքերի ուժեղացում, թեկուզ որոշակիորեն զիջելով Արևմուտքին, բայց հենց դրա շնորհիվ փորձելով «փոխհատուցել» այդ զիջումը Անկարայի ու Բաքվի հետ հարաբերությունում առավելություն ձևավորելով: Մոսկվայում սակայն ի վիճակի չեն այդպիսի դիտարկումների: Այնտեղ կա դիտարկումների երկու հիմք. մեծապետական բարդույթ և մեծ փողերի հանդեպ թուլություն, որոնք ապահովվում են Անկարայի և Բաքվի հետ տարբեր մեխանիզմներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում