Monday, 13 07 2026
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը

Ինչ է իրենից ներկայացնում Ուելսի չեմպիոնը․ «Ալաշկերտը» չհաղթելու իրավունք չունի

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում վաղը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Ուելսի չեմպիոն՝ «Կոնաս Կի Նոմադսի» հետ։ Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Մեր չեմպիոն խաղավարտին մոտ դարպասապահ Օգնեյն Չենչարևիչի կոպիտ սխալի հետևանքով ձեռքից բաց էր թողել հաղթանակը։ Չանչարևիչի սխալի պատճառով գրանցվել էր նաև առաջին գոլը։ Այս արդյունքն ինչ-խոսք բավարար համարել չի կարելի։ Վաղվա խաղում Հայաստանի չեմպիոնն ուղղակի պարտավոր է հաղթել։ Ուժերի անհավասարությունն ավելի վառ պատկերացնելու նպատակով փորձենք հասկանալ թե ինչ է իրենից ներկայացնում Ուելսի թիմը։ «Կոնաս Կի Նոմադսն» ըստ էության կիսսիորղական մակարդակի թիմ է, որտեղ տոն են տալիս վետարանները։ Թիմում հիմնականում անգլիացի ֆուտբոլիստներն են: Մասնավորապես, հայտացուցակում տեղ են գտել միանգամից 13 անգլիացներ։

Ուելսը ներկայացնող ֆուտբոլիստների թիվը միայն 6-ն է։ Մեկական ֆուտբոլիստ կա Գանայից և Ավստրալիայից։ Ամեն դեպքում այս կազմը փորձառու կարելի է համարել։ Առանձնանում են թիմի ավագ, 39-ամյա պաշտպան Ջորջ Հորանը, 38-ամյա կիսապաշտպաններ Նեյլ Դանսն ու Դանիել Հարիսոնը, 37-ամյա հարձակվող Մայքլ Ուայլդը, որոնք առայսօր կարևոր դերակատարներ են թիմում: Դանսը հասցրել է խաղալ «Քրիստալ Փելասում», «Լեսթերում» և «Բոլթոնում», Գայանայի ազգային հավաքականում մասնակցել է 17 հանդիպման ու խփել 9 գոլ: «Ալաշկերտի» դեմ մրցավեճում հենց Հորանն է փրկել իր թիմի պարտութունից խփելով երկրորդ գնդակը։ Առաջին գնդակը խփել է 31-ամյա հարձկավող Քրեյգ Կուրանը։ Ուելսի չեմպիոնը 6-րդ անգամ է ելութ ունենում եվրագավաթներում։ Անցյալ տարի Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում «Ալաշկերտի» մրցակիցը պարտվել էր բոսնիական «Սարաևոյին»։ Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում էլ զիջել էր Թբիլիսիի «Դինամոյին»:«Կոնաս Կի Նոմադսը» դրան նախորդած 4 մրցաշրջաններում մասնակցել էր Եվրոպա լիգային ու 2 անգամ նվաճել որակավորման 2-րդ փուլի ուղեգիր՝ առաջին դեպքում հաղթահարելով նորվեգական «Ստաբեկի», երկրորդում՝ շոտլանդական «Կիլմարնոկի» արգելքը, երկրորդ փուլերում պարտություններ է կրել համապատասխանաբար սերբական «Վոյվոդինայից» ու «Պարտիզանից»: 2017 և 2018 թվականներին ԵԼ-ի որակավորման 1-ին փուլում պարտություններ է գրանցել ֆինլանդական ՀԻԿ-ի և բելառուսական «Շախտյոր Սոլիգորսկի» հետ դիմակայություններում: «Այս մակարդակում մրցակիցների կարգը բարձր է: Հիշում եմ 2018 թվականին «Շախտյոր Սոլիգորսկի» դեմ Եվրոպա լիգայի հանդիպումները, երբ նրանց կազմում տարբեր հավաքականների 16 խաղացողներ կային:

Ինչ վերաբերում է «Ալաշկերտին», ապա երկար ճանապարհ ենք անցնելու, բայց անհամբերությամբ ենք սպասում այդ դիմակայությանը: Այնտեղ հիմնականում հայ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, կան բրազիլացի ու սերբ խաղացողներ, ունեն հավաքականների անդամներ: Բարդ խաղեր են լինելու։ Կարելի է ասել՝ ճանապարհորդելու ենք աշխարհի մյուս մաս: Սա մեզ համար քննություն կլինի, թե ինչպես կարող ենք որպես չեմպիոններ ներկայացնել Ուելսն այս մրցաշարում»,- վիճակահանությունից հետո ասել էր «Կոնաս Կի Նոմադսի» գլխավոր մարզիչ Էնդի Մորիսոնը։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի Ուելսի չեմպիոնի կազում ընդգրկված ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է ընդամենը 1.5 միլիոն եվրո։ Այս թիմի ամենաթանակ ֆուտբոլիստը Մայքլ Ուայլդն է, որի տրանսֆերային արժեքը 125 հազար եվրո է։ Նախորդ առաջնությունում Ուայլդը 18 գոլով ճանաչվել է երկրորդ լավագույն ռմբարկու: Թիմի 6 ֆուտբոլիստներ էլ հայտնվել են առաջնության խորհրդանշական հավաքականում։ «Ալաշկերտի» ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 5․1 միլիոն եվրո է։ «Ալաշկերտում» խաղում նաև նաև 3-4 ֆուտբոլիստներ, որոնք ելույթ են ունենում Հայաստանի ազգային հավաքականում։ Այսինքն որակապես հայկական թիմը մի քանի անգամ գերազանցում է մրցակցին։

Ըստ Տրանսֆերմարկետի «Ալաշկերտն» է միացել նաև «Կրասնոդարի» 23-ամյա կիսապաշտպան Լևոն Բայրամյանը։ Վերջինս Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոստովի» առաջատար խաղացողներից Խորեն Բայրամյանի կրստեր եղբայրն է։ Ընդհանուր առմամբ «Ալաշկերտը» թե կազմով և եվրագավաթներին մասնակցելու փորձով, և թե որակապես մի գլուխ բարձր է մրցակցից։ Լիահույս ենք, որ վաղը Հայաստանի չեմպիոնը առանց խնդիրների կնվաճի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր։ Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 19:00-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում