Saturday, 11 07 2026
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ

Պուտինը խոսում է Արցախի հարցի կարգավորումից, բայց չի խոսում կարգավիճակից

ՌԴ նախագահ Պուտինը ռուսաստանցիների հետ հարցուպատասխանի ձևաչափում անդրադարձել է նաև արցախյան հարցին, նշելով, թե ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանը և ոչ Ադրբեջանը շահագրգռված չեն կոնֆլիկտի շարունակմամբ: Ըստ նրա, Ռուսաստանը փորձում է եռակողմ ձևաչափերում հասնել տարիներով կուտակված բարդ խնդիրների լուծմանը, որպեսզի հաստատվի կայուն խաղաղություն, ինչից առաջինը կշահեն Արցախի բնակիչները:

Ըստ Պուտինի, անհնար է ապրել նոր կոնֆլիկտի բռնկման սպասումով: Ինչ է նշանակում կոնֆլիկտի կարգավորում, ՌԴ նախագահը սակայն կարծես թե չի հստակեցնում: Ընդ որում, չի հստակեցնում մշտապես, ոչ թե լոկ այդ ձևւաչափում անդրադառնալով հարցին: Օրինակ, ինչպես կարելի է խոսել կարգավորման մասին, եթե չի հստակեցվում Արցախի կարգավիճակը,այն էլ այնպիսին, որը Արցախը չի ենթարկեցնում Բաքվին և տալիս է միջազգային անվտանգային հուսալի երաշխիք: Այն, որ խաղաղությամբ շահագրգռված են բոլորը, ավելորդ է խոսել անգամ: Այլ հարց է սակայն, թե ում ի՞նչ խաղաղություն է բավարարում:

Որովհետև, եթե խաղաղությունն ամեն օր հոխորտացող և ռազմական համազգեստը հագից չհանող Ալիևն է, ապա դա խաղաղություն անվանելը մեղմ ասած խաբեություն է, այդ թվում հենց Արցախի և Հայաստանի ժողովրդի հանդեպ: Եթե խաղաղությունը, ռազմագերիները քաղաքական պատանդի կարգավիճակում պահելն է, ապա այդ խաղաղությանը տանող առաքելությունը ՌԴ տապալելն է և Ալիևը նոյեմբերի 9-ի համաձայնագրի պարագայում պատանդ պահելով ռազմագերիներին, կամ Պուտինի հետ է խաղում, կամ խաղում է Պուտինի պատվի հետ: Այդպիսով, ակնառու է, որ Ռուսաստանի նախագահի նկարագրածն ու առկա իրականությունը զգալիորեն տարբեր են, հետևաբար լղոզվում է նաև կարգավորում ասվածը: Որովհետև, մեծ հաշվով առաջանում է նաև հարց՝ ինչ է անում Ռուսաստանը կոնֆլիկտի կարգավորումից հետո: Կոնֆլիկտի կարգավորումը նշանակելու է ռեգիոնում Ռուսաստանի դերի գրեթե չեզոքացում: Որովհետև Մոսկվայի ռեգիոնալ ազդեցությունը խարսխված է կոնֆլիկտի վրա, այն էլ երկու՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական:

Երբ այդ կոնֆլիկտը չկա, կորչում է նաև Ռուսաստանի ռեգիոնալ ազդեցության հողը: Ըստ այդմ, որքան է Պուտինն անկեղծ, երբ խոսում է կարգավորման մասին, այդ հարցում շահագրգռության մասին: Ռուսաստանը շահագրգռված է կոնֆլիկտի պահպանմամբ և դրանում կառավարման լծակների պահպանումով: Այլ հարց է, որ Մոսկվան փորձում է հասնել այնպիսի ռեժիմի, երբ հնարավորինս կբացառվի ռազմական էսկալացիան, քանի որ դա ևս կարող է դառնալ Ռուսաստանի վերջն այս ռեգիոնում, եթե իհարկե հայ ժողովուրդը «չգտնի» իր որևէ նոր պարտոության մեջ Ռուսաստանի առանցքային դերը արդարացնելու նոր բանաձևեր, կամ ավելի շուտ՝ Հայաստանում չգտնվեն այդ ամոթալի գործը իրենց վրա վերցնելու ունակ քաղաքական գործիչներ և ուժեր: Իհարկե բացառել, որ չեն գտնվի այդպիսիք, հնարավոր չէ, հատկապես նայելով ներկայիս հասարակական-քաղաքական պատկերին: Միևնույն ժամանակ, անկասկած է թերևս մի բան: Ռուսաստանն իր ռազմավարության մեջ մի կողմից փորձելով համակեցության ռեժիմի առավելագույն կայուն հաստատումով իր համար չեզոքացնել ռիսկերը Կովկասում, միաժամանակ պահելով կառավարման լծակները՝ սառեցված կոնֆլիկտի շնորհիվ, մյուս կողմից իր առաջ դնելու է խնդիր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում նախապատրաստել, գցել ապագայի համար իր պատասխանատվությունը Հայաստանի վրա գցելու հնարավորության նոր հիմքեր: Ընդ որում, սրանից, և հակառակ դրան՝ Հայաստանում իրապես հայկական օրակարգի վրա հիմնված հասարակական-քաղաքական դաշտի ձևավորումից է նաև շոշափելիորեն կախված, թե ինչ ուղղությամբ կգնա արցախյան հարցի կարգավորումը ապագայում և որքանով այն կհամապատասխանի հայկական շահերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում