Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Այսօրվա դատարանները ու նման կազմով ՍԴ-ն ունակ է նեղ քաղաքական ու անձնական շահերից դրդված գնալ ցանկացած քայլի ու որոշման

«Մինչև ընտրությունները մենք զգուշացնում էինք, որ նման կարգի դատական համակարգ, այդ թվում Սահմանադրական դատարան ունեցող երկրում շատ վտանգավոր հետևանքներ կարող են առաջանալ ընտրական պրոցեսներում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ, փաստաբան Վահագն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի կողմից Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելուն և հնարավոր ռիսկերին։

Նշենք, որ այս փուլում անգամ իշխանության ներկայացուցիչներն են ռիսկեր տեսնում Սահմանադրական դատարանում արդյունքների բողոքարկման հարցում։

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը օրերս լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ այս կազմով Սահմանադրական դատարանից ինքը չի բացառում որևէ անակնկալ։ «Բայց ես ուզում եմ, որ ՍԴ-ն իր ինստիտուցիոնալ բարձունքին մնա և անձերով ու քաղաքական նպատակահարմարությամբ որևէ որոշում չկայացնի։ Բայց ընտրությունների մասով ես համոզված եմ և կարող եմ վստահեցնել ձեզ, որ չեն կարող Սահմանադրական դատարան ներկայացնել գեթ մեկ փաստարկ, որը իրավական պետության նորմերով, ՍԴ գործիքակազմերով կարող է այնպիսի որոշման հանգեցնել, որն էական ազդեցություն կթողնի ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Այսինքն՝ եթե տվյալ գործիչները դիմում են Սահմանադրական դատարան, դա իրենց իրավունքն է, թող դիմեն»,-ասել էր Պետրոսյանը։

Վահագն Մարտիրոսյանի խոսքով՝ ռիսկեր միշտ կան այսպիսի դատարաններ ու նման կազմով սահմանադրական դատարան ունենալու դեպքում և ոչինչ չի կարելի բացառել.«Այս դատարանները ունակ են նեղ քաղաքական ու անձնական շահերից դրդված քաղաքական որոշակի խմբակների շահեր սպասարկելու համար գնալ ցանկացած քայլի ու ընդունել ցանկացած որակի որոշում՝ նպատակ հետապնդելով ապակայունացնել երկրի վիճակը և ժողովրդի ընտրած կառավարության համար արհեստական խոչընդոտներ ստեղծել»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այնուամենայնիվ ժողովրդի տված մանդատը, դրա ծանրակշռությունը, իշխանական ուժի ստացած ձայների քանակը և ընդդիմության ստացած ձայների քանակն այնպիսին է, որ նույնիսկ անգամ ՍԴ-ն ֆիքսի, թե եղել են ինչ-ինչ խախտումներ, ապա դրանք չեն կարող լինել այն ծավալի, որ կասկածի տակ կդնեն ընտրությունների ընդհանուր արդյունքները։ «Հետևաբար ժողովրդի տված ձայները, ժողովրդի իրագործած իշխանությունը թույլ է տալիս ենթադրելու, որ ռիկսեր լինելով հանդերձ դրանք այն աստիճան վտանգ չեն ներկայացնում, որ երկրում իրավիճակ փոխվի ու հետընտրական զարգացումները այնպիսի իրավիճակի հանգեցնի, որ բերեն նոր ընտրությունների կամ երկրի ներքին իրավիճակի քաոտիկ լարման։ Այնուամենայնիվ ժողովրդի ընտրության մեջ հզորություն կա ու ժողովուրդը թույլ չի տա իր տված ձայները ՍԴ-ի կամ որևէ այլ դատարանի կողմից վիճարկվեն»,-ասաց մեր զրուցակիցը։

Փաստաբանը լավատես է, որ իշխանությունը ընտրութուններից հետո ձեռնամուխ կլինի դատաիրավական բարեփոխումներին։ Իշխանությանը չպետք է կաշկանդի սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ մեծամասնությունը չունենալու փաստը։

Կառավարությունը հնարավորություն ունի համընդհանուր ժողովրդական հանրաքվեի միջոցով իրականացնել սահմանադրական փոփոխություն.«Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար խոչընդոտներ դեռևս չկան և ընդդիմության ստացած ձայները թույլ չեն տալիս նրանց այնպիսի քայլեր իրականացնել, որը երկիրը կտանի ապակայունացման։ Բայց խորհրդարանական ընդդիմության որակը հաշվի առնելով միանշանակ կարելի է ասել, որ նրանք ամեն քայլի գնալու են վիճակը ապակայունացնելու, ցանկացած հնարավոր մեթոդներով ներքաղաքական վիճակը լարված պահելու համար։ Այսօրվա ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի արդեն հայտարարել են, որ գնալու են դրան ու շարունակելու են փողոցային պայքարը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում