Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Թանգարանների միջազգային տոնին ոլորտի ներկայացուցիչներին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներ hանձնվեցին

Թանգարանների միջազգային օրվա առթիվ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա գործունեության համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարարության ոսկե մեդալներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց ոլորտի նվիրյալներին:

Միջոցառումն անցկացվեց մայիսի 18-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Փոխնախարարը ոսկե մեդալներ հանձնեց Մատենադարանի ցուցասրահի բաժնի վարիչ Աիդա Չարխչյանին, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանին, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանին:

Պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան ինչպես Երևանի, այնպես էլ ՀՀ մարզերի թանգարանների մի շարք ներկայացուցիչներ:

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն անդրադարձավ թանգարանի վերջին տարիների աշխատանքին ու ասաց՝ նախորդ տարվա հոգեմաշ ամիսներին, երբ, համավարակով պայմանավորված, խիստ սահմանափակումներ էին գործում, մի կողմից ոգևորվել էին, որ հանրությունն ակտիվ է առցանց հարթակում, բայց մեծ է եղել մտահոգությունը, որ սահմանափակումների վերանալուց հետո գուցե չկարողանան վերականգնել այցելուների հոսքերը, սակայն կասկածները փարատվել են: «2019 թվականի այս օրերի համեմատ այցելուների կորուստ գրեթե չկա: Դա նշանակում է, որ հետաքրքրությունը չի պակասել, նշանակում է, որ մեր հանրությունը սիրում է իր մշակութային ժառանգությունը, վստահում է թանգարաններին»,- շեշտեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ցանկանում են հանրության լայն շրջանակին, հատկապես երիտասարդներին ավելի ու ավելի հասանելի դարձնել թանգարանի հարուստ ժառանգությունը:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ, իսկ Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ ամեն տարի մայիսին անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում