Մալիի Հանրապետությունում մի կին միանգամից 9 երեխա է լույս աշխարհ բերել՝ 5 աղջիկ և 4 տղա: Բոլոր նորածիններն ու մայրը լավ են զգում իրենց: Այդ մասին Facebook- ում գրառում է արել հանրապետության առողջապահության նախարարությունը:
Մայրը՝ 25-ամյա Հալիմա Սիսեն, մինչ ծննդաբերությունը 2 շաբաթ գտնվել է մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցում, որից հետո նախագահ Բա Նդաուի հրամանով տեղափոխվել Մարոկկոյի կլինիկաներից մեկը։ Ե՛վ Մալիում, և՛ Մարոկկոյում բժիշկներին հաջողվել էր հետազոտությամբ նկատել 7 պտուղ, սակայն կեսարյան հատմամբ լույս աշխարհ են եկել 9-ը։