Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Մեծ խաղ Իրանում. ինչ կանի Ռուսաստանը

Նախարար Զարիֆի հայտարարությունների հրապարակումը Իրանի թշնամիների ձեռքի գործն է, հայտարարել է այդ երկրի նախագահ Հասան Ռոհանին, որը մի քանի ամիս անց թողնում է նախագահի պաշտոնը: Ընդ որում, նախագահի պաշտոնի համար պայքարի հավակնորդներից էր նաև հենց արտգործնախարար Զարիֆը, որպես ռեֆորմիստների թևի ներկայացուցիչ: Հասան Ռոհանին, որ երկու ժամկետ պաշտոնավարեց հենց այդ թևից, պետք է թողնի պաշտոնը: Իրանում սպասվում է բավականին սուր պայքար: Դրան ընդառաջ նախարար Զարիֆի հայտարարությունների հրապարակումը իսկապես լրջագույն իրողություն է, որը կարող է բերել շրջադարձերի: Հասան Ռոհանիի գնահատականն այդ համատեքստում բավականին ուշագրավ է իր տողատակով: Նա ոչ թե Զարիֆի հայտարարություններն է քննադատում, այլ քննադատում է դրա գաղտնազերծումը, ինչով բավականին նուրբ տողատակով իր հավանությունն է հայտնում նախարարի այդ հայտարարություններին:

Ավելին, թերևս կասկած չկա, որ Մոհամմադ Զարիֆը մեծ հարցազրույցը տվել է հենց Հասան Ռոհանիի հետ համաձայնեցված, նախապես թերևս ճշտելով նրա հետ սլաքները: Այդպիսով, Ռոհանիի արձագանքը և խորքային տրամաբանությունը խոսում է այն մասին, որ Իրանում սկսվել է բավականին մեծ խաղ, էական խաղադրույքով, որը իր ազդեցությունը կարող է թողնել ամբողջ ռեգիոնի վրա, և ընդհուպ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստի: Փաստացի, իրանյան ներքաղաքական երկնակամարում բավականին թափանցիկ ձևով դրվում է ԱՄՆ հետ միջուկային գործարքի հանգամանքը և բացվում դրա տարիների տողատակը: Սա էական հանգամանք է: Այդ քննարկումները իհարկե մի կողմից կարող են խթանել հարցը փակուղի տանելու միտումներ, մյուս կողմից սակայն առերեսվելով իրանյան հանրությանը առանցքային շերտերի հետ, կարող են Իրանը դուրս բերել ԱՄՆ հետ շփումների նոր հարթություն և բեկում ապահովել ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացում, որ նախագահ Բայդենի պաշտոնամուտից հետո սկսվել է Վիեննայում:

Բանն այն է, որ այդ գործընթացի հաջողությունը էական նշանակություն ունի նաև Հայաստանի համար, ոչ միայն տնտեսական հնարավորությունների, այլ նաև քաղաքական և անվտանգային էֆեկտի տեսանկյունից: Այդ գործընթացի արդյունավետությունը զգալիորեն նպաստելու է ռեգիոնում հաստատված ուժերի հարաբերակցության փոփոխությանն ու թուրք-ադրբեջանական տանդեմի աճած ազդեցության նվազմանը: Հատկանշական է, որ այս ֆոնին Բաքուն հայտարարում է Թուրքիայի և Իսրայելի միջև միջնորդ լինելու և Բաքվում նրանց հարաբերությունը կարգավորելուն միտված հանդիպում կազմակերպելու մասին: Ինչ կանի այս անգամ Ռուսաստանը, որը Զարիֆի խոսքերով՝ նախկինում ըստ էության խոչընդոտել էր Իրանի հետ միջուկային համաձայնության կայացմանը: Ռուսաստանը կաշխատի թուրք-ադրբեջանա-իսրայելական, թե՞ իրան-ամերիկյան գործընթացի ուժեղացման օգտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում