Հայ ռազմագերիների վերադարձի պահանջով լուռ հանրահավաք է անցկացվել Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի հյուպատոսության մոտ։ Հայ համայնքի ներկայացուցիչներից բացի, լուռ ակցիային մասնակցել են նաև օտարերկրացիներ, որոնցից մեկն ամերիկյան կառավարությանն այսպիսի մեսիջ է հղել․ «Մարդիկ ավելի կարևոր են, քան եկամուտները»։
Ակցիայի ժամանակ առավելապես «խոսել են» պաստառները․ «Աշխա՛րհ, արթնացի՛ր», «Կանգնեցրե՛ք նոր Հիտլերին», «Պատժամիջոցներ Թուրքիային»։ Մասնակիցներն այս կերպ պահանջել են միջազգային հանրությունից խախտել իրենց լռությունը, որպեսզի գերիները րոպե առաջ վերադարձվեն Հայաստան։
Բողոքի նմանատիպ ակցիաներ են անցկացվել նաև Սակրամենտոյում, Նյու Յորքում,Վաշինգտոնում, կանադական քաղաքներում։