Պատերազմից հետո մենք տեսնում ենք, որ նոր թափով սկսել են շինարարական աշխատանքները մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Ըստ ձեզ՝ ի՞նչ է կատարվում այսօր․ «Առաջին լրատվական»-ի այս հարցին «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանը պատասխանեց․ «Այն, ինչ տեղի է ունենում մայրաքաղաքի հետ, շատ կարևոր է, որովհետև քաղաքական իրավիճակները կարող են փոխվել, վատ թե լավ կարող են հանգուցալուծվել, բայց այն, ինչ տեղի է ունենում մայրաքաղաքում, պետք է ասեմ, որ շատ փոփոխություններ անդառնալի են։
Ասեմ, որ պատերազմից հետո կառավարությունը հրապարակեց տնտեսական զարգացման աշխատանքային պլան, որտեղ գործողությունների կեսը Երևան քաղաքի կառուցապատմանն են վերաբերվում և ներառում են Կոնդ, Ֆիրդուսի թաղամասերը, Նորագյուղը։ Սարյան 22 հասցեում ամենաքիչը 17, բայց որքան հասկանում եմ՝ 28, անգամ 40 հարկանի շենքի կառուցումը փաստաթղթի մեջ նշված է, որ դառնալու է Երևան քաղաքի այցեքարտը։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ այս ճգնաժամային իրավիճակում կառավարությանը ռեսուրսներ է պետք, փող է պետք, բայց ոչ այս ամեն ինչի հաշվին, քանի որ այն արվում է շատ հախուռն՝ առանց քաղաքացիների ներգրավման»։
Մանրամասները՝ տեսանյութում։