Thursday, 09 05 2024
Ու՞մ «մահն է գուժում» զանգը. գնում ենք Ալմաթիի տապալմա՞ն
Խաչատուրյանը և Կալիֆորնիայի նահանգապետը քննարկել են համագործակցության հարցեր
ՊՆ-ը ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրենի հետ
14:30
Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, ես զենք չեմ մատակարարի․ Բայդեն
14:15
Բելառուսը կմիանա Ռուսաստանին ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկման զորավարժություններին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ արքեպիսկոպոսը կոչով դիմեց Վահե Ղազարյանին
Մենք գալիս ենք մեր հարցերի պատասխանները ստանալու. Սրբազան
ՌԴ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Արևմուտքին
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Նախագահը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ
Ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության․ ՔԿ
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան
13:15
Նավթի գներն աճել են- 08-05-24
Ուղիղ. Բագրատ սրբազանի գլխավորած երթը մոտենում է Երևանին
Զգացական վայրիվերումների թոհուբոհի մեջ կենսականորեն անհրաժեշտ է, որ ազգովի զգաստ լինենք․ ՌԱԿ հայտարարությունը
Հայերը՝ խորհրդա-ճապոնական պատերազմում (1945 թ.)
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային հեղինակավոր թանգարանների հետ համագործակցությունը
Էկոնոմիկայի նախարարը մայիսի 9-15-ը գտնվելու է ԱՄՆ-ում
Մեր պարտքն է անձնվիրաբար պաշտպանել և պահպանել մեր պետության անկախությունը․ նախագահ
Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին․ Տիգրան Ավինյան
ՀՀ մի շարք մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան
Մոսկվայում մեկնարկել է Հաղթանակի օրվան նվիրված շքերթը
Էրդողանի ակնկալիքը Ալմաթիից, եւ Երեւանի ինտրիգը
Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ․ Նազելի Բաղդասարյան
ՆԳՆ-ն այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը
Կստեղծվի դատավորների գնահատման անկախ մարմին
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ջուն Յամադան վարչապետի հետ հրաժեշտի հանդիպմանը պատիվ է համարել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի կատարած աշխատանքը՝ նշելով. «Մենք համատեղ ջանքերով կարողացել ենք էլ ավելի սերտացնել հայ-ճապոնական հարաբերությունները, որոնք շատ ենք կարևորում ու գնահատում: Հույս ունենք՝ առկա դինամիկան կպահպանվի ու էլ ավելի կզարգանա»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների միջև միջև առկա է արդյունավետ քաղաքական երկխոսություն, և Հայաստանը շնորհակալ է Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում բնական աղետների դեմ պայքարի բնագավառում տեխնիկական աջակցություն տրամադրելու համար: Վարչապետը հաջողություն է մաղթել Ճապոնիային այս տարի ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպման գործում և նշել, որ խաղերի հանդիսավոր բացմանը նախատեսվում է նաև հայաստանյան պատվիրակություն մասնակցությունը:

Ջուն Յամադան պատիվ է համարել Հայաստանում կատարած դիվանագիտական առաքելությունը և այդ ընթացքում կուտակած փորձառությունը: Նրա խոսքով՝ հայ և ճապոնացի ժողովուրդներն արժեհամակարգային, հոգևոր-մշակութային շատ ընդհանրություններ ունեն: Ճապոնիան պատրաստ է օժանդակել մեր երկրի զարգացման, ժողովրդավարության հզորացման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Այդ նպատակով Ճապոնիայի կառավարությունը մտադիր է տեխնիկական աջակցություն տրամադրել Հայաստանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար: Հայաստանում Ճապոնիայի դեսպանը նշել է, որ ջերմ տպավորություններով է հեռանում մեր երկրից և իր հետագա գործունեության ընթացքում կշարունակի նպաստել հայ-ճապոնական բարեկամության ամրապնդմանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար տեխնիկական օժանդակություն տրամադրելու պատրաստակամության համար և նշել, որ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կնպաստի ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացմանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և ընդգծել, որ հայկական կողմերի համար շարունակում են առաջնահերթություն մնալ դեռևս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը, Արցախում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորումը: Վարչապետը կարևորել է այս ուղղությամբ միջազգային հանրության արձագանքը և այդ առումով հրավիրել նաև ճապոնական կողմի ուշադրությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսական կապերի ակտիվացման շուրջ: Երկուստեք հետաքրքրական է համարվել ենթակառուցվածքների ոլորտում գործակցությունը, կարևորվել է ներդրումային գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքը: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը պատմել է, որ վերջերս Ճապոնիայում կայացած գինիների մրցույթում հայկական գինին առաջատար դիրք է զբաղեցրել:

Վարչապետն ընդգծել է՝ ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի երկկողմ առևտրատնտեսական կապերը ընդլայնվեն, և հայկական արտադրանքը շարունակի հաջողություններ արձանագրել ճապոնական շուկայում: Նիկոլ Փաշինյանը Ջուն Յամադային մաղթել է ամենայն բարիք՝ նշելով, որ նա կշարունակի մնալ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում