Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Լարումն աճում է. Հայաստանին պետք է պատրաստ լինել ռուս-թուրքական նոր սակարկության

Հայաստանի ներքաղաքական լարմանը զուգահեռ ծավալվում է լարվածության նոր ալիք ամերիկա-ռուսական և Ռուսաստան-ԵՄ հարաբերություններում: Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ՌԴ հանդեպ նոր պատժամիջոցներ են ուժի մեջ մտցնում՝ կապված Նավալնու գործի հետ: Ինչ է նշանակում ամերիկա-ռուսական նոր լարում, կամ լարվածության աճ Հայաստանի համար, թերևս ավելորդ է մեկնաբանել: Դա նշանակում է Հայաստանի համար ռուսական փականի ծանրացման ռիսկ, և դա այն դեպքում, երբ այժմ Հայաստանին առավել քան երբևէ անհրաժեշտ է թարմ օդ, օդափոխություն, միջավայրի թարմացում, Կովկասում շահերի բազմազանեցում՝ ռուս-թուրքական շահերը հակակշռելու համար: Ավելին, ամերիկա-ռուսական, ի հավելումն՝ Ռուսաստան-ԵՄ լարվածությունը նշանակելու է Ռուսաստանի համար Թուրքիայի կարևորության աճ:

Մոսկվան Անկարային դիտարկում է այսպես ասած գործընկեր Արևմուտքի դեմ ռազմավարական պայքարում: Իհարկե, Անկարան դիտարկվում է ոչ թե ռազմավարական հեռանկարի, այլ ավելի շուտ մարտավարական գործընկեր, սակայն տվյալ պարագայում դա գուցե էական էլ չէ: Թուրքիան անշուշտ կփորձի օգտվի ամերիկա-ռուսական նոր լարումից և Ռուսաստանի համար իր՝ վերը բերված կարևորությունից: Ինչ-ինչ, սակայն այդպիսի իրավիճակներից օգտվելը Էրդողանի մոտ ստացվում է դժբախտաբար բավականին լավ: Իսկ այստեղ, ահա, առաջանում է հարց, թե ի՞նչ կպահանջի Էրդողանը Ռուսաստանից Արևմուտքի հետ դիմակայության լարվածության աճի այս նոր փուլում աջակցության կամ առնվազն «թիկունքից չխփելու» համար: Եվ քանի որ առաջանում է այդ հարցը, ապա, բնականաբար, դրա համատեքստում առաջիններից մեկը վտանգներ առաջանում են Հայաստանի համար, երբ թուրքական պահանջները Ռուսաստանին կարող են վերաբերել Հայաստանին՝ ներառյալ Արցախը. իհարկե, գուցե ոչ արցախյան ուղղությամբ, այլ այս դեպքում, ասենք, անմիջապես հայ-թուրքական: Իհարկե, Թուրքիան կարող է պահանջել այլ բան, կամ ակնկալել այլ բան, առավել ևս, որ այժմ Անկարայի ուշադրությունը կարծես թե կենտրոնացած է ուկրաինական, ղրիմյան ուղղության վրա: Այդ ուղղությունը Ռուսաստանի համար, անշուշտ, կենսական է, առավել քան Կովկասը: Թե ինչու է այդպես, բավական է նայել քարտեզին: Ավելին, բացի դրանից, նաև բավական է նայել վերջին տարիներին պուտինյան պրոպագանդայի մեխին՝ «Ղրիմը մերն է»: Հետևաբար, Ռուսաստանը կանի ամեն ինչ այստեղ Թուրքիայից անակնկալ չստանալու համար: Եվ այդ իմաստով պետք չէ բացառել, որ Անկարայի համառելու դեպքում՝ իսկ Էրդողանն ունի այդպիսի հատկություն, Մոսկվան կարող է առաջարկել գործարք իր համար նվազ կարևոր ուղղություններում, քանի որ Արևմուտքի հետ դիմակայության կոշտացման նոր ալիքը առավել նվազեցնում է Թուրքիայի հետ կոշտ խոսելու Մոսկվայի՝ առանց այդ էլ փոքր հավանականությունը: Իսկ այդ այլ ուղղությունը կարող է լինել, օրինակ, Կովկասը, որտեղ Մոսկվան Թուրքիային կարող է ինչ-որ նոր բան առաջարկել Ղրիմից ուշադրությունը թեքելու համար: Իսկ դա արդեն մարտահրավեր է Հայաստանին, իհարկե ոչ միայն, բայց մեր խնդիրը Հայաստանն է: Հայաստանը, որը ընկղմված լինելով քաղաքական ճգնաժամի և փակուղու մեջ, գործնականում առավել է կորցնում մարտահրավերներին արձագանքելու՝ առանց այդ էլ լրջորեն վնասված կարողությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում