Sunday, 12 05 2024
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին

Մեդվեդևն Ադրբեջանին սպառնում է 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների կրկնմամբ. ադրբեջանցի քաղաքագետ

Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ՝ արդբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությունը, որում նա նշել է, թե 2008 թվականին Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայում իրականացված և Վրաստանին խաղաղության հարկադրելուն ուղղված գործողությունը «լուրջ դաս» է եղել Հայաստանի ու Ադրբեջանի համար, ովքեր Լեռնային Ղարաբաղի պատճառով գտնվում են միմյանց հետ հակամարտության մեջ.

«Այդ հայտարարությամբ Մեդվեդևն իր վրայից հանեց խաղաղարարի դիմակը և, ըստ էության, Ադրբեջանին սպառնաց Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման պարագայում վրացական իրադարձությունների կրկնմամբ։

Ըստ էության, Դմիտրի Մեդվեդևը խոստովանեց, որ Լեռնային Ղարաբաղի «օկուպացիայի» ետևում կանգնած է հենց Ռուսաստանը։ Նա Ադրբեջանին սպառնում է օգոստոսյան իրադարձությունների կրկնմամբ, փոխանակ դա անի Հայաստանի պարագայում։

Իրականում Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտության լիակատար կարգավորմամբ, քանի որ դա նրան հնարավորություն է ընձեռում մշտապես վերահսկել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին՝ դրանով իսկ կանխելով այդ երկրներում արևմտյան ազդեցության մեծացումը։ Ռուսաստանի միջնորդական ակտիվությունը ոչ ավելին է, քան միայն պատրանք։

Մեդվեդևի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը կոշտացնելու է իր դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ։ Մոսկվան զայրացած է նրանից, որ Ադրբեջանը շարունակում է իր արևմտամետ քաղաքականությունը, իսկ ժամանակի ընթացքում է՛լ ավելի է ամրագրվում Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցությունը։ Մոսկվայում զգում են, որ այդ ամենն ավարտվելու է ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցությամբ։

Բացի այդ, Ռուսաստանը բարկացած է Ադրբեջանի վրա նաև նրա համար, որ նա տվել է իր համաձայնությունը Ռուսաստանի տարածքը շրջանցող Nabucco գազատարի նախագծին մասնակցելու համար։ Հայտնի է, որ Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկել է իրեն հանձնել (վաճառել) ողջ ադրբեջանական գազը, սակայն Ադրբեջանը հրաժարվել է այդ առաջարկից։ Այնպես որ մենք դեռ երկար նմանատիպ հայտարարություններ կլսենք ռուսական ղեկավարությունից»։

Գուլուզադեին հարցրել են, թե հնարավո՞ր է, որ հետագայում Ռուսաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես որ վարվել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի պարագայում, ինչին ադրբեջանցի քաղաքագետը բացասական պատասխան է տվել.

«Ռուսաստանն այդ մասին սպառնալիքներ կհնչեցնի, սակայն դա չի նշանակում, թե երբևէ կվարվի այդ կերպ։ Մոսկվան փորձելու է շահարկել այդ գործոնը՝ քաղաքական ճնշում գործադրելով ադրբեջանական ղեկավարությանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում