Wednesday, 08 05 2024
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը

Երևանի միակ դաշնակից ձևաչափը

Երևանն ակնկալում է տեսնել ուժեղ համանախագահություն, որը առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես խաղաղ գործընթացի առաջմղումը՝ փետրվարի 23-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը «Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում» օրակարգով փակ ձևաչափով նիստին, որ տեղի է ունեցել խորհրդարանական հանձնաժողովում: Արա Այվազյանը հայտարարել է, որ Արցախի հարցի միակ բանակցային միջազգայնորեն ճանաչված ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, և Հայաստանը շարունակելու է սատարել այդ ձևաչափը: Այվազյանը նաև կրկնել է, որ պատերազմով պարտադրված իրավիճակը չի կարող լինել լուծում, և լուծումը պետք է լինի քաղաքական բանակցության միջոցով, որտեղ կարտացոլվեն բոլոր կողմերի շահերն ու իրավունքները, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի սահմանումը:

Երևանի այդ շեշտադրումները անշուշտ կարևոր են այն նոր իրավիճակում, որ ստեղծվել է ռեգիոնում: Ակնառու է, որ Հայաստանի «դաշնակիցը» այդ իմաստով Մինսկի խմբի համանախագահությունն է, ինչը, սակայն, գտնվում է մի շարք հարցերի տիրույթում, մասնավորապես այն, թե որքանով է ԱՄՆ նոր վարչակազմը ձևաչափի աշխուժացման հարցում լինելու նախաձեռնող: Առայժմ այդ տեսանկյունից հարաբերական իրավիճակ է: Մինսկի խմբի համանախագահությունը ցույց է տալիս լինելիության նշաններ, ինչը, սակայն, բավարար չէ գործընթացի հանդեպ ամբողջական վերահսկողություն սահմանելու և հատկապես ռուս-թուրքական մոնիտորինգային ձևաչափի հանդեպ վերահսկողություն հաստատելու համար:

Մյուս կողմից՝ Մինսկի խմբի համանախագահության աշխուժացումը անշուշտ պետք է տեղի ունենա, այսպես ասած, հիպոկրատյան սկզբունքով՝ «մի վնասիր» տրամաբանությամբ: Չվնասել հաստատված կայունությանը, որն անշուշտ դեռևս բավականին փխրուն է, և Մինսկի խմբի համանախագահության աշխուժացումը պահանջում է բավականին բարդ և մանրակրկիտ աշխատանք, «ոսկերչական» աշխատանք այն խնդիրների համատեքստում, որ ունեն համանախագահ երեք երկրները թե՛ միմյանց հետ՝ այլ հարցերում, թե՛ նաև ռեգիոնալ մյուս դերակատարների՝ Թուրքիայի և Իրանի հետ:

Ընդ որում, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգը ներկայումս գրեթե մոտ է զրոյին՝ մի շարք իրողություններ հաշվի առնելով, սակայն շատ կարևոր է նաև, որպեսզի ռեգիոնում բացառվի, այսպես ասած, լիակատար «սիրիականացումը», երբ տարբեր մասշտաբի և բնույթի լոկալ ռազմական գործողությունները կարող են վերածվել, այսպես ասած, քաղաքական հարաբերություններ պարզելու պրակտիկայի: Այդ իրավիճակը իր մեջ պարունակում է բազմաթիվ կարճաժամկետ ու երկարաժամկետ ռիսկեր Հայաստանի ու Արցախի համար, ըստ այդմ՝ Մինսկի խմբի համանախագահության աշխուժացումը պետք է միտված լինի այդպիսի ռիսկերի ինստիտուցիոնալ մակարդակով բացառմանը՝ միևնույն ժամանակ աշխուժացման գործընթացում կամա թե ակամա չխթանելով այդ ռիսկերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում