Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանը վերածել են առևտրի շուկայի. երկու քրիստոնյա երկրները պետք է միավորվեն. տարածաշրջանը վտանգի տակ է

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, Հայաստանում ներքաղաքական բավականին լարված իրավիճակ է հետպատերազմյան փուլում։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

Այսօր պանդեմիայի և մարդկության սխալ կենսաձևի պատճառով աշխարհը քարացել է, չեն աշխատում միջազգային կառույցները, դեսպանատները, չկա դիվանագիտական աշխատանք։ Խոսելով Հայաստանի մասին՝ դժվար է ասել, թե 20-30 տարվա թալանից հետո և հետպատերազմյան շրջանում ինչ կլինի մեր երկրի հետ։ Չկա ընդերքի հարստություն, չկա աշխատանք, չկա աշխարհի երկրների հետ նորմալ հաղորդակցություն։ Մեր երկրում, բացի գլուխ գովելուց, ոչնչով այսօր չեն զբաղվում։

– Շատերը նշում են, որ այս փակուղու լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, թեպետ իշխանությունները նշում են, որ չկա դրա հասարակական պահանջը։  Ի՞նչը կարող է շտկել իրավիճակը։

– Ինձ համար զարմանալի է, թե ինչպես կարելի է փոքր երկրներում ունենալ խորհրդարան։ Օրինակ՝ 100 հազար բնակչություն ունեցող Արցախը ուներ խորհրդարան և պաշտպանության նախարարություն։ Մեր 2,5 միլիոն բնակչությունը բնավ խորհրդարանի կարիք չունի, ի՞նչ է տվել խորհրդարանը մեր ազգին՝ բացի թալանելուց և բիզնեսներ սեփականացնելուց, ինչո՞վ են զբաղված եղել այս և նախորդ գումարումների բոլոր պատգամավորները։ Այստեղ չի գործում օրենքը և օրինականությունը։ Անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ կարող ենք ասել, որ 1994թ. ստորագրված զինադադարի համաձայն՝ հարցը պետք է լուծվեր համանախագահ երկրների կողմից՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան, սակայն հարցը լուծեցին Թուրքիան և ՌԴ-ն, իսկ այսօր էլ համատեղ մոնիթորինգային առաքելություն են իրականացնում։ Մենք հաղթում էինք նախկինում, քանի որ աշխատում էր ուղեղն ու մտածելակերպը, հետո իշխանության եկան երկու մոլլաներ, որոնք քանդեցին երկիրը՝ վերածելով մեր երկիրը առևտրի շուկայի։ Մենք գաղափարապես սկսեցինք ապրել իրենց մեթոդներով։ Չկա օրենք ու օրինականություն՝ Հայաստանի նախագահ  դարձան Ղարաբաղից եկած, ըստ էության փաստացի Ադրբեջանի  քաղաքացիներ, սակայն այսօր Հայաստանի վարչապետ դառնալու համար  հարկավոր է առնվազն երեք տարի բնակված լինել Հայաստանում։

Իշխանության ներկայացուցիչները նշում են, որ տարածաշրջանում տրանսպորտային միջոցների ապաշրջափակումը կարող է դրական դեր խաղալ մեր երկրի տնտեսության համար։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։

– Այլընտրանք միշտ էլ կա, սակայն երբ  ընտրում ես ինչ- որ ճանապարհ, ասում են՝ պրոեվրոպական ես կամ պրոամերիկյան, կամ պրոռուսական, մարդիկ միշտ փնտրում են, թե որտեղից է գումար մտնում երկիր։  Հայաստանում մարդը պետք է այսօր սկսի գնահատվել ոչ թե իր պաշտոնով, այլ գիտելիքներով, իսկ նման հնարավորություններ այս երկիրը չի ստեղծում։ Ես իմ ամբողջ կյանքում ապրել եմ Մոսկվայում, ես ԽՍՀՄ-ի երեխա եմ, ինձ համար ծանր է բաժանել Երևանն ու Մոսկվան, սակայն անկախություն բառը ստիպեց մեզ ուրիշ ձև մտածել և հասկանալ, որ քո տունը՝ Հայաստանը, ամենաթանկն է։ Այսօր եթե համավարակը կտրեց հոգևոր մշակութային կապերը, ապա ձեզ համար միևնույն կդառնա, թե Լաոսում կամ Կամբոջայում ինչ տեղի ունեցավ, այդ երկիրը կա՞, թե՞ վերացել է։

– Դուք օրեր առաջ Հայ մտավորականների ֆեդերացիայի նախագահ Գագիկ Մանասյանի հետ այցելեցիք Վրաստան, և Ձեր այցից հետո բացվեց հայ-վրացական ճանապարհը, կմանրամասնե՞ք այցի  նպատակները։

– Ժամանակին, երբ մենք պայքարում էինք, որ պատերազմ չլինի Կովկասում, երբ վրացիների հետ միասին սովի նախաշեմին հաց էինք ներկրում Հայաստան,  Եվրոպական միությունը, մեղմ ասած, թքած ուներ այս տարածաշրջանի վրա։ Ինձ համար ցավալի է, որ Վրաստանը ուներ ազատ ռեժիմ Եվրոպայի հետ, իսկ Հայաստանի հետ սահմանը փակ էր։ Դա ինձ ստիպեց այնտեղ ունենալ մի շարք խոսակցություններ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, ավելին ասել չեմ կարող… Այսօր ամբողջ հայ ազգը հավատը կորցրել է, եղավ պատերազմ, այսքան կորուստ, սակայն հայերի մեջ մտցրել են մի հավատամք, որ Թուրքիայի հետ սահմանը ավելի հեշտ կբացվի, քան Վրաստանի։ Քաղաքական դեմքերը միշտ ման են գալիս երկար իշխանության մնալու և թալանելու համար ձեռնտու թեզիսներ։ Հզոր պետություն լինելու համար  պետք է հզոր լինես, կողքինիդ ընդունես հավասար։ Մենք 20 տարի հաղթող երկիր էինք, հիմա հաղթող երկիր դարձավ Ադրբեջանը, եթե նրանց ղեկավարությունը թույլ տվեց նույն սխալները, որոնք մենք ենք թույլ տվել, ապա կքանդվի ամբողջ տարածաշրջանը։ Մենք այսօր մեծ վտանգի տակ ենք։ Մենք չպետք է ռևանշի հարց դիտարկենք և նոր պատերազմ անենք, քանի որ կայրվի ամբողջ տարածաշրջանը, պետք է ռեալ գիտակցել իրավիճակը, այսօր պետք է կռվել ոչ թե զենքով, այլ ուղեղով։

– Հայաստանում շատ մոդայիկ է դարձել՝ «ինձ ընտրեք, ես երկիրը կփրկեմ» թեզը, սակայն որևիցե մեկը չներկայացրեց այն քայլերը, որոնք  կարող են իրապես օգտակար լիներ, այլընտրանք ներկայացնել։

– Այսօր միայն փաստերի դեպքում կարող ես դիմել ժողովրդին, ողջ աշխարհը պարալիզացվել է, մեր մտավորականների ասոցիացիայի հզորությունը կլինի ոչ թե ստանդարտ խոստումները, այլ քայլերը։ Այսօր Հայաստանում ստեղծվել է մի խումբ, և  հետպատերազմյան շրջանում ստեղծվել է հնարավորություն, որպեսզի դրսում մեր անդամները աշխատեն և հզորացնեն  մեր երկրի դիրքը։ Մենք ոչ մի մանդատ չունենք, առաջին անգամ մի քանի հայրենասեր ընկերներ աշխատում ենք դրսում՝ հանուն Հայաստանի ապագայի, որպեսզի ցույց տանք մարդ-կապիտալի հզորությունը։

Մեր երկրների ղեկավարները պետք է հասկանան, որ չի կարող մարդ հարուստ պտտվել, երբ շուրջբոլորդ սով է, չի կարելի է սոված երկրում նման թալան իրականացնել։ Այսօր եթե մտավորականները սրա դեմ չկանգնեն, անհնարին կլինի պատկերացնել մեր երկրի գոյությունը։ Շատ վտանգավոր է, երբ երկիրը ղեկավարում է մեկ անձ, դրա փոխարեն պետք է լինի խումբ՝ արդարության խորհուրդ, որի ներկայացուցիչները պետք է ձայների մեծամասնությամբ որոշեն արդարացիությունն ու ճշմարտացիությունը։ Մենք առաջարկում ենք կառավարման նոր մոդել, որը կփոխարինի խորհրդարանին, և դրա անդամները արդարության սկզբունքի վրա որոշումներ կկայացնեն՝ օգնելով մյուս ինստիտուտներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում