Tuesday, 14 07 2026
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ

Նոր սկիզբ․ Հայկական ֆուտբոլում փոխվեց զարգացման վեկտորը․․․

Հայկական ֆուտբոլում զարգացման վեկտորը պաշտոնապես փոխվեց։ Ռաֆայել Նազարյանը նշանակվեց ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում: Նազարյանը համատեղելու է աշխատանքը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում և ԲԿՄԱ-ում: Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն՝ ստեղծվել է նաև տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Արտակ Օսեյանը և Մհեր Միրումյանը: Մարզչական խորհրդի գործունեությունը կրելու է ամենօրյա բնույթ և իր մեջ ներառելու է ինչպես տարիքային տարբեր հավաքականների աշխատանքների վերահսկումը, այնպես էլ մարզչական կրթության կազմակերպման հետ կապված ամենատարբեր գործառույթների իրականացումը: Հիշեցնենք, որ 2018 թվականի սկզբից ՀՖՖ-ի տեխնիկական տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր իսպանացի հանրահայտ մասնագետ Խինես Մելենդեսը։ 2020 թվականի դեկտեմբերին սակայն Մելենդեսը իսպանացի այլ գործընկերների հետ հեռացավ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն փաստացի հայկական ֆուտբոլի զարգացման մոդելը վստահեց տեղացի մասնագետներին Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ։ Այս որոշումը մեկնաբանելն իրականում դժվար է։ Սպորտում գնահատական տալու հիմքում արդյունք է, որն այս պահին չունենք։ Շատերը մեծ, ոգևորություն էին ապրել, երբ ՀՖՖ-ի տեխնիկական տնօրենի պաշտոնում նշանակվեց Մելենդեսը ներդնելով զարգացման իսպանական մոդելը։ Այո, Մելենդեսը բարձրակարգ մասնագետ է, որը մեծ հաջողությունների է հասել Իսպանիայում, բայց․․․։ ՀՖՖ-ի ղեկավարությունն այսօր էլ փորձում է բարձր գնահատել Մելենդեսի և իսպանացի մյուս մասնագետների աշխատանքը արդարացնելով երկու տարի առաջ կայացված որոշումը։ «Մենք կարևորագույն նվաճումներ ունեցանք այս երկու տարում: Մենք ունենք ֆիզպատրաստության ծրագիր: Մարզչական կրթության հայերեն թարգմանված նյութեր: Կունենանք նոր տեխնիկական տնօրեն: Շատ կարևոր է օգտագործել այն արժեքավոր դասախոսությունները, որ Մելենդեսն ու իր թիմը թողնում են մեզ: Մելենդեսի կարևորությունը նաև նրա բերած իմիջն է հայկական ֆուտբոլին: Նրա աջակցությամբ Հայաստանում հայտնվեցին Կապառոսը, Մինյանոն: Կազմակերպվեց դասընթաց, երբ բազմաթիվ մարդիկ հանուն նրա եկան Հայաստան: Եկավ նաև Դել Բոսկեն: Նման բաների շնորհիվ Հայաստանն իր դիրքերը ամրապնդեց ֆուտբոլային քարտեզում»,- անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել էր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Վերջինիս խոսքերը ստիպում են ենթադրել, որ ՀՖՖ նոր տեխնիկական տնօրենը կշարունակի աշխատել Մելենդեսի ծրագրով, բայց… Որքանո՞վ կարելի է արդյունավետ և հաջողված համարել Մելենդեսի՝ երկու տարում կատարած աշխատանքը։ Սկսենք նրանից, որ երկու տարում Հայաստանի պես երկրում նշանակալի փոփոխությունների հասնելը գրեթե անհնար է։ Մելենդեսի գլխավոր խնդիրը մանկապատանեկան ֆուտբոլի վերակենդանացումն էր, ինչպես նաև Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների համակարգումը։ Այս հարթություններում վերջին տարիներին փաստացի որևէ հաջողություն չենք ունեցել։ Ավելին, հոկտեմբերին Հայաստանի երիտասարդական հավաքականը կրեց գերխայտառակ պարտություն՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 0։10 հաշվով զիջելով Շվեդիային։ Այս խաղից անմիջապես հետո ՀՖՖ նախագահն աշխատանքից ազատեց երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսին։ Նման որոշումից հետո, կարծում ենք, պարզ էր, որ համենայնդեպս երիտասարդական հավաքականի կտրվածքով իսպանական թիմի աշխատանքն ուղղակի տապալված է։ Այո, ձախողումն ունի նաև օբյեկտիվ պատճառներ։ Մասնավորապես, երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների 80 տոկոսը հնարավորություն չի ստանում մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներին։ Մինչդեռ նույն Շվեդիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները հիմնականում իրենց երկրի բարձրագույն լիգայի թիմերի հիմնական կազմի խաղացողներն են։

Բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ մեր հավաքականը պետք է պարտվի 0։10 հաշվով։ Այսօր թե Հայաստանի երիտասարդական հավաքականի և թե մյուս հավաքականների ու մանկապատանեկան ֆուտբոլի ապագան Ռաֆայել Նազարյանի և նրա թիմի ձեռքում է։ Որքան էլ խոսենք իսպանացիների կատարած աշխատանքի մասին այսօր պետք է արձանագրենք, որ հայկական ֆուտբոլում դե ֆակտո և դե յուրե գործելու է հայկական զարգացման ծրագիրը։ Մեր ֆուտբոլի զարգացման ծրագրեր փորձել են իրականացնել բազմաթիվ օտարեկրացի մասնագետներ, բայց ցավով պետք է արձանագրենք, որ սայլը տեղից չի շարժվել։ Հուսանք, որ հայ մասնագետներին այնուամենայնիվ կհաջողվի դրական արդյունքների հասնել։ Բարի երթ ենք մաղթում Նազարյանին ու նրա թիմին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում