Saturday, 18 07 2026
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում

«Լոռի» ՖԱ-ն և «Սևան» ՖԱ-ն ՖԻՖԱ-ի որոշմամբ զրկվել են նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքն այսօր հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ:

«2020թ. սեպտեմբերի 24-ին ՖԻՖԱ-ի Վեճերի Լուծման Պալատը (ՖԻՖԱ ՎԼՊ) որոշում էր կայացրել ֆուտբոլիստ Դարկո Ենոքի և «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի միջև առկա վեճի վերաբերյալ: Վերոնշյալ որոշումը պարտավորեցնում էր «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ին 45 օրվա ընթացքում կատարել համապատասխան վճարումները կամ 10-օրյա ժամկետում ՖԻՖԱ-ից պահանջել որոշման հիմքերը՝ հետագա բողոքարկման նպատակով: Նշված վճարումը ժամանակին չկատարելու դեպքում ակումբը կանգնում է հետևյալ խնդիրների առջև.

3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում զրկվում է նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից (թե՛ ներքին, թե՛ միջազգային կարգով): Արգելքը վերանում է միայն այն պարագայում, երբ ակումբը կատարում է համապատասխան վճարումը և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին է ներկայացնում վճարման անդորրագիրը:
Մինչև 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ավարտը վճարումը չկատարելու դեպքում, նշված վարույթը ըստ պահանջի կուղղորդվի ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտե:
10-օրյա ժամկետում ՖԻՖԱ-ից որոշման հիմքերը չպահանջելու պարագայում՝ ՖԻՖԱ ՎԼՊ-ի կայացրած որոշումը ստանում է վերջնական ուժ, և կողմերը զրկվում են իրենց բողոքարկման իրավունքից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն առ այսօր չի կատարել ՖԻՖԱ-ի որոշումով պահանջվող վճարումները, ինչպես նաև սահմանված վերջնաժամկետում ՖԻՖԱ-ից չի պահանջել որոշման հիմքերը, վերջինս իրավասու չէ գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից: Վերոնշյալ արգելքը կվերանա այն պահից ի վեր, երբ ակումբը կկատարի համապատասխան վճարումները և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին կներկայացնի նշված վճարումների անդորրագրերը:

2020 թ. հոկտեմբերի 14-ին ՖԻՖԱ-ի Վեճերի Լուծման Պալատը (ՖԻՖԱ ՎԼՊ) որոշում էր կայացրել ֆուտբոլիստ Դարկո Ենոքի և «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ի միջև առկա վեճի վերաբերյալ: Վերոնշյալ որոշումը պարտավորեցնում էր «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ին 45 օրվա ընթացքում կատարել համապատասխան վճարումները կամ 10-օրյա ժամկետում ՖԻՖԱ-ից պահանջել որոշման հիմքերը՝ հետագա բողոքարկման նպատակով: Նշված վճարումը ժամանակին չկատարելու դեպքում ակումբը կանգնում է հետևյալ խնդիրների առջև.

3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում զրկվում է նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից (թե՛ ներքին, թե՛ միջազգային կարգով): Արգելքը վերանում է միայն այն պարագայում, երբ ակումբը կատարում է համապատասխան վճարումը և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին է ներկայացնում վճարման անդորրագիրը:
Մինչև 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ավարտը վճարումը չկատարելու դեպքում, նշված վարույթը ըստ պահանջի կուղղորդվի ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտե:
10-օրյա ժամկետում ՖԻՖԱ-ից որոշման հիմքերը չպահանջելու պարագայում՝ ՖԻՖԱ ՎԼՊ-ի կայացրած որոշումը ստանում է վերջնական ուժ, և կողմերը զրկվում են իրենց բողոքարկման իրավունքից:

Փաստացի, «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ն սահմանված վերջնաժամկետում ՖԻՖԱ-ից չի պահանջել որոշման հիմքերը՝ համաձայն ՖԻՖԱ-ի Ընթացակարգային կանոնների (Rules Governing the Procedures of Players’ Status Committee and the Dispute Resolution Chamber) Հոդված 15-ում նշված կարգի, ինչպես նաև չի կատարել հիմքերի ստացման համար անհրաժեշտ ընթացակարգային վճարումը: Փոխարենը, 2020թ. հոկտեմբերի 25-ին ՖԻՖԱ-ին ուղղել է դիմում-բողոք՝ ընդամենը պահանջելով վերանայել ՖԻՖԱ ՎԼՊ-ի կողմից կայացրած որոշումը:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, ՖԻՖԱ ՎԼՊ-ի որոշումից բխող հետևանքները համարվում են ուժի մեջ մտած, ուստի «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ն իրավասու չէ գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից: Վերոնշյալ արգելքը կվերանա այն պահից ի վեր, երբ ակումբը կկատարի համապատասխան վճարումները և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին կներկայացնի նշված վճարումների անդորրագրերը»:

Եվ այսպես, մեկ ֆուտբոլիստի պատճառով Հայաստանի երկու ֆուտբոլային թիմեր հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Իսկ ո՞վ է Դարկո Ենոքը: 20-ամյա գանացի հարձակվողը «Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստ է դարձել 2019 թվականի փետրվարին: Մասնակցել է Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության 20 հանդիպման: 2020 թվականի փետրվարին նրան վարձակալել է «Սևան» ֆուտբոլային ակումբը, սակայն նա մասնակցել է ընդամենը 1 խաղի, որից հետո չի հայտավորվել ոչ մի հանդիպման: 2020 թվականի սեպտեմբերի 1-ին «Լոռի ՖԱ»-ն հրաժարվել է գանացի ֆուտբոլիստի ծառայություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում