Wednesday, 15 05 2024
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ

Հայ ժողովուրդը պետք է պատասխան գտնի՝ ինքը պատրա՞ստ է

Հունվարի 14-ին կառավարության 2021 թվականի առաջին նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարներին հաջողություն է մաղթել երկիրը հետպատերազմական ճգնաժամից դուրս բերելու, վերականգնման գործում:

Հաջողության մաղթանքը, անշուշտ, հասկանալի է, սակայն առավել քան պարզ է նաև այն, որ ճգնաժամից դուրս գալու համար պահանջվելու է շատ ու շատ ավելին, ընդ որում՝ ոչ միայն զուտ աշխատանքային ջանքի տեսքով:

Ամեն ինչ, անշուշտ, կախված է աշխատանքից, սակայն աշխատանքը պահանջում է հումք: Տվյալ պարագայում հումքի մասին խոսելիս նկատի են առնվում ներդրումները, եթե խոսքը տնտեսական ճգնաժամի հաղթահարման և վերականգնողական գործընթացի մասին է: Ներդրումներ, որոնք փոխելու են թե՛ հոգեբանական, թե՛ տնտեսական մթնոլորտը, որոնք ապագայի հանդեպ հույս և վստահություն են ներշնչելու հանրությանը:

Շաբաթներ առաջ Արցախի Մարդու իրավունքի պաշտպանը հայտարարեց, որ պատերազմի հետևանքով Ադրբեջանը տնտեսությանը պատճառել է 2 միլիարդ դոլարի վնաս: Անշուշտ, դա խիստ նախնական գնահատական է, բայց ակնառու է, որ հանգամանալից գնահատման դեպքում այդ թիվը ոչ թե կնվազի, այլ կաճի: Այսինքն՝ վնասը կազմում է միլիարդներ: Ընդ որում, դրանով հանդերձ, խնդիրն անգամ զուտ նոմինալ վնասի մասին չէ: Ի վերջո, վնասը եղել է ոչ միայն գույքային կամ տարածքային: Հայկական տնտեսությունը կորցրել է հնարավորություններ: Օրինակ՝ ադրբեջանական օկուպացիայի ներքո են մնացել գործարաններ, տեխնոլոգիաներ, գյուղտեխնիկա, ցանքատարածություններ, արոտավայրեր և այլն: Այսինքն՝ միջոցներ, որոնք տնտեսական գեներացիայի, ըստ այդմ՝ Համախառն ներքին արդյունքի, հավելյալ արժեքի ձևավորման միջոցներ են: Այսինքն՝ Հայաստանին պատճառված վնասը իրականում չափվում է թերևս տասնյակ միլիարդներով: Այդ չափումը կախված է նրանից, թե Հայաստանն ու Արցախը որքան արագ և արդյունավետ կվերականգնեն հնարավորությունները, գեներատիվ հզորությունները՝ գյուղատնտեսության, արտադրության, ծառայությունների ոլորտում: Հենց դա է, որ վերականգնման համար պահանջում է միլիարդավոր դոլարի ներդրումներ: Առանց դրա չափազանց բարդ է լինելու խոսել արագ վերականգնման և առավել ևս ճգնաժամի խորքային հաղթահարման ու զարգացման մասին: Այսինքն՝ կառավարությունից պահանջվում է տիտանական աշխատանք, սակայն լոկ այդ աշխատանքը բավարար չէ, և կառավարությունը պետք է ստանձնի ֆունկցիոնալ առումով ավելին, քան լոկ կառավարական ֆունկցիաներն են: Կառավարությունը պետք է փորձի ապահովել համազգային ռեսուրսային մոբիլիզացիա, որովհետև կասկածից վեր է՝ վերականգնողական հիմնական ռեսուրսը պետք է լինի դա: Ակնկալել, որ հնարավոր է հարցերը լուծել արտաքին պարտքի կամ դրամաշնորհների միջոցով, թերևս կլինի որոշակիորեն միամտություն, մի շարք պատճառներով: Միևնույն ժամանակ, սակայն, միամիտ է ենթադրել, թե համազգային մոբիլիզացիան զուտ տեխնիկական խնդիր է, թե բոլորը պատրաստ են ու սպասում են ընդամենը մեկնարկային ազդանշանի:

Պատերազմի թեժ օրերին համահայկական հանգանակությունն ապահովեց մոտ 172 միլիոն դոլար: Ամսական կտրվածքով վատ թիվ չէ, սակայն կա ռիսկ, որ այն կամաց-կամաց կվերածվի տարեկան կտրվածքի, այսինքն՝ պատերազմի ընթացքում հանգանակող հայությունը պատերազմից հետո էապես կորցնելու է ոգևորությունն ու մասնակցության ձգտումը, առավել ևս պարտությունից և դրանից հետո քաղաքական ծայրահեղ բևեռացվածությունից հետո: Եվ դա բավականին լուրջ վտանգ է, որի հաղթահարման կամ չեզոքացման մեխանիզմ գտնելը կենսական է: Այստեղ բանալի կարող էր լինել քաղաքական լայն համաձայնությունը, որ ներքաղաքական թեժ պայքարից վեր, համազգային ռեսուրսի համախմբման հարցում քաղաքական ուժերը պատրաստ են կանգնել այդ շահերից վեր: Սակայն Հայաստանի ներքին կյանքը հույս չի ներշնչում, թե հնարավոր է գալ այդպիսի լայն համաձայնության: Մինչդեռ Հայաստանը չունի սպասելու ժամանակ: Ամսական գոնե 100 միլիոն դոլարի համազգային հանգանակությունը պետք է լինի այն նվազագույն նշաձողը, որ հայությունը պետք է դնի իր առաջ: Քաղաքական կյանքի մասնակիցներն ի զորու չեն կանգնել իրենց խնդիրներից վեր: Հայ ժողովուրդը պետք է իր համար պատասխան գտնի՝ ինքը պատրա՞ստ է կանգնել քաղաքական ուժերից վեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում