Wednesday, 15 05 2024
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»

Սահմանափակումները մեղմացնելիս՝ առաջնահերթությունը պետք է տրվի կրթական հաստատություններին. ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Թևակոխելով կորոնավիրուսային համավարակի երկրորդ տարին և ականատես լինելով ամբողջ աշխարհում դեպքերի աճին` այնուամենայնիվ, պետք է առաջնահերթություն տրվի դպրոցների վերաբացմանն ու ամեն ջանք գործադրվի, որպեսզի կրթօջախները շարունակեն գործել:

Չնայած որ երեխաների վրա դպրոցների փակման բացասական ազդեցությանը զուգահեռ աճում են ապացույցները, որ երեխաները վարակի տարածման հիմնական աղբյուր չեն, բազմաթիվ երկրներ, միևնույնն է, նախընտրել են փակ պահել դպրոցները, ընդհուպ՝ գրեթե մեկ տարով։

Համավարակով պայմանավորված՝ դպրոցների փակումը հասել է ծայրահեղության, ինչի հետևանքով աշխարհում տուժել է սովորողների 90 տոկոսը: Երեխաների ավելի քան 1/3-ն, ընդհանրապես, զրկված է եղել անգամ հեռավար ուսուցման հնարավորությունից, ինչը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ հետագայում:

Դպրոց չհաճախող երեխաների թիվը կարող է հատել 24 միլիոնի շեմը։ Սա մի թիվ է, որին չենք հանդիպել տարիներ շարունակ, և որի նվազեցման համար չափազանց մեծ ջանքեր են գործադրվել:

Տուժել են երեխաների կարդալու, գրելու ու տարրական հաշվարկներ անելու ունակությունները՝ նվազեցնելով 21-րդ դարի զարգացող տնտեսություններում նրանց ներգրավվելու հնարավորությունները։

Երեխաների առողջությունը, զարգացումը, անվտանգությունն ու բարեկեցությունը վտանգի տակ են։ Ամենածանր հարվածը կրելու են խոցելի խմբերը։

Տուժելու է այն երեխաների սնուցումը, որոնք մեծապես ընդգրկված են դպրոցական սննդի ծրագրում: Հասակակիցների հետ ամենօրյա շփման բացակայության և շարժունակության պակասի պատճառով երեխաները կորցնում են ֆիզիկական պատրաստվածությունը, տուժում է նրանց հոգեկան առողջությունը։

Ահա՛ թե ինչու դպրոցների փակումը պետք է լինի մնացած բոլոր դիտարկվող միջոցներից ամենածայրահեղը։

Դպրոցների գործունեությանը առնչվող որոշումների հիմքում պետք է լինեն տվյալ համայնքում վարակի տարածման ցուցանիշները: Հնարավորության սահմաններում՝ անհրաժեշտ է խուսափել կրթօջախները համատարած փակելուց:

Վարակի տարածման բարձր ցուցանիշ ունեցող համայնքներում, որտեղ առողջապահական կազմակերպությունները չափազանց ծանրաբեռնված են, և դպրոցների փակումը համարվում է անխուսափելի, պետք է գործի դրվեն նրանց կրթության երաշխիքներ: Սա նշանակում է երաշխավորել ուսման շարունակականությունը նաև այն երեխաների համար, ովքեր ընտանեկան բռնության վտանգի տակ են, նրանց համար, ովքեր հիմնականում սնվում են դպրոցներում և ում ծնողները, չնայած համավարակային սահմանափակումներին, պարտավոր են աշխատել առկա։

Համավարակով պայմանավորված սահմանափակումները մեղմացնելիս՝ առաջնահերթությունը պետք է տրվի կրթական հաստատություններին։ Անհրաժեշտ է հավելյալ դասեր ապահովել այն երեխաների համար, որոնք, զրկված լինելով հեռավար ուսուցման հնարավորությունից, հետ են մնացել կրթական ծրագրից։

Եթե դպրոցները շարունակեն փակ մնալ, դրա հետևանքները կզգացվեն նաև հետագա սերունդների համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում