Wednesday, 08 05 2024
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է

ՀՌՀ-ում ստեղծվել է Արցախի արդարության եւ արդարադատության կենտրոն

Հայ-Ռուսական համալսարանի եւ Ապկարիան հիմնադրամի համագործակցության արդյունքում Հայ-Ռուսական համալսարանում ստեղծվել է «Արցախի արդարության եւ արդարադատության կենտրոն»՝ որպես համալսարանի առանձին կառուցվածքային ստորաբաժանում:

«Կենտրոնի հիմնական առաքելությունն է դառնալ 2020թ․Արցախյան պատերազմում զոհված եւ տուժած անձանց հանդեպ գործած հանցագործությունների մասին վկայությունները (աուդիո/տեսանյութերի եւ փաստաթղթերի տեսքով) հավաքագրող գործուն շտեմարան։ Այդ ականատեսների վկայությունները հասանելի են լինելու կրթական եւ իրավական ոլորտներում հետազոտությունների համար՝ դրանով իսկ նպաստելով կրթության զարգացմանը, վկայությունների պահպանմանը եւ արդարության վերականգնմանը»,- նշել է Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Մարիաննա Քալաշյանը՝ հավելելով, որ դրանք հետագայում կարող են հանդիսանալ որպես փաստական հիմք՝ տուժած անձանց կամ իրենց իրավահաջորդների խախտված իրավունքների վերականգնման եւ կորցրած սեփականության համար փոխհատուցում ստանալու նպատակով դատական հայցեր ներկայացնելիս:

«Արցախի արդարության եւ արդարադատության կենտրոն»-ում Հայաստանի եւ Արցախի իրավաբանական խմբերին՝ հիմնականում բաղկացած ուսանող-սկսնակ իրավաբաններից, սովորեցնելու են պատերազմի հետեւանքով տուժած անձանցից միջազգային իրավական չափանիշներին համապատասխան եւ փաստական հիմք պարունակող հարցազրույցների վարման մեթոդիկային։

«Հայ-Ռուսական համալսարանի «Իրավագիտություն» ուղղության բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներն արդեն անցկացրել են մի քանի հարցազրույց Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ։ Կենտրոնը, մեծապես կարեւորելով հավաքվող բոլոր փաստագրական նյութերի նշանակությունը, երաշխավորում է դրանց գաղտնիությունը. որեւէ փաստաթուղթ կամ տեսանյութ չի կարող հրապարակվել առանց այդ տվյալները հավաքագրած անձի համաձայնության», – ընդգծել է Քալաշյանը՝ հավելելով, որ այդ կենտրոնում ուսումնական պրակտիկա անցնելու հնարավորություն ունեն նաեւ ՀՀ այլ բուհերի ուսանողներ։

Իր հերթին «Արցախի արդարության եւ արդարադատության կենտրոն»-ի համահիմնադիր, ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Օրենջ վարչական շրջանի Գերագույն դատարանի դատավոր Կասիա Աբգարյանն ասել է հետեւյալը․ «Արցախի արդարության եւ արդարադատության կենտրոնը ստեղծվել է Արցախյան պատերազմում տուժած հայերի ձայնը լսելի դարձնելու, ինչպես նաեւ պատերազմում տուժածների վկայությունների արձանագրման, պահպանման եւ ցուցադրման նպատակով: Կենտրոնը կլինի ոճրագործությունը վերապրածների հազարավոր պատմությունների տուն: Այն լինելու է հուշարձան, ինչպես նաեւ մարդկանց տեղահանությունների, ռազմական հանցագործությունների եւ ցեղասպանության մասին ճշմարտության ցուցահանդես: Այն հասանելի կդառնա կրթելու, պաշտպանելու եւ դատական գործընթացներ սկսելու նպատակով: Շնորհակալություն ենք հայտնում Հայ-Ռուսական համալսարանին՝ այս տեսլականն իրականություն դարձնելու հարցում աջակցելու համար»:

«Արցախի արդարության եւ արդարադատության կենտրոն»-ի գործունեության մասին պատմող էջը շուտով հասանելի կլինի ՀՌՀ-ի պաշտոնական կայքում: Բացի այդ, արդեն գործում է Կենտրոնի էլեկտրոնային հասցեն, որին դիմում են պատերազմի հետեւանքով տուժած քաղաքացիները։

Նշենք, որ 2020թ․ ապրիլին Հայ-Ռուսական համալսարանը եւ Ապկարիան հիմնադրամը ստորագրել էին համագործակցության հուշագիր, որի համաձայն ՀՌՀ-ի Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի «Իրավագիտություն» ուղղության ուսանողներին հնարավորություն է ընձեռնվելու վերապատրաստում անցնել արտասահմանյան առաջատար ԲՈւՀ-երում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում