Thursday, 02 05 2024
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

Ապագան այն ուժինն է, որը կվերադարձնի Հայաստանի արժանապատվությունը

Հայաստանում վարչապետի հրաժարականի պահանջով հասարակական ակցիաները բազմամարդ չեն, համենայնդեպս, այսպես ասած, կրիտիկական աստիճանին մոտ, որը թույլ կտար խոսել այդ պահանջների քաղաքական մեծ ազդեցության մասին: Սա էլ իր հերթին խոսում է Հայաստանում քաղաքական մի շարք իրողությունների մասին, որոնք ունեն շատ խոր արմատներ՝ առնվազն երկու տասնամյակի: Այդ խնդիրները թե՛ իշխանության, թե՛ ընդդիմություն դիրքավորվող ուժերի «ջանքով» մնացին և շարունակեցին խորանալ նաև թավշյա հեղափոխությունից հետո: Դրանց առկայության պայմաններում հնչում են հարցադրումներ, թե ինչու ծանր պարտություն կրած հանրությունը, թեկուզ կամ գոնե անգամ արժանապատվությունից դրդված, չի լցնում հրապարակները հրաժարականի կոչերով: Առերևույթ՝ հարցադրումը միանգամայն տեղին է, սակայն մյուս կողմից առկա է հարց. ներկայումս երկրում ծավալվում է կամ ծանր ռազմա-քաղաքական պարտությունից հետո, երկրի սուբյեկտության, ինքնիշխանության, տարածքային ամբողջության վերականգնման թե՛ ընթացիկ, հրատապ, թե՛ ռազմավարական խնդիրների առկայության պայմաններում պետք է ծավալվի ներքին բարոյակա՞ն, թե՞ քաղաքական գործընթաց: Եթե ներքաղաքական կյանքի մասնակիցները նախաձեռնում են որևէ գործընթաց, ապա հասկանալի լինելու համար այն պետք է լինի հստակ քաղաքական: Որովհետև հանրության բարոյական ամոքումը պետք է ապահովեն բոլորովին այլ ինստիտուտներ, օրինակ, դրանցից թերևս ամենահաստատունն ու հինը՝ Հայ Առաքելական եկեղեցին:

Իսկ քաղաքական խնդիրները ենթադրում են այլ ինստիտուցիոնալ տիրույթ և այլ բովանդակություն՝ քաղաքական բովանդակության հստակեցում և դրա շրջանակում հանրության հետ երկխոսության կառուցում: Հանրությունը կողմնորոշվում է մատուցվելիք բովանդակությամբ:

Այսինքն՝ պետք է ի ցույց դրվի մոտ և հեռու ապագան, հասկանալի է՝ ոչ թե մակետով, այլ բովանդակային խոսակցությամբ, խնդիրների ձևակերպումով, հստակ նպատակային շարադրումով:

Այդ դեպքում լուծումները հանրության համար կդառնան հասկանալի, որից հետո կառաջանա արդեն դրանց շուրջ քննարկումների, տրամադրությունների ձևավորման գործընթացը: Վարչապետի հրաժարականի պահանջը հասկանալի է, տրամաբանական, օրինաչափ, սակայն Հայաստանի հանրությունն այս տարիներին շատ բան է տեսել, ու թեև այդ ամենը բոլորովին համեմատելի չէ ծանրագույն պարտության ու Արցախի զգալի մասի կորստի հետ, այդուհանդերձ, մարդիկ նաև սթափ ու սառն են գնահատում իրավիճակը: Նրանք չեն տեսնում, որ հնարավոր է տեսանելի ապագայում որևէ բան շրջել կամ բերել հետ: Ըստ այդմ, վարչապետի հրաժարականի պահանջը նրանց չի ասում ոչինչ, նրանք դա այլևս չեն համարում կարևոր, ու չեն էլ կարծում, թե դա կբարձրացնի խոցված արժանապատվությունը: Առավել ևս քաղաքական ուժերը, որոնք հավակնում են հանրությունից ստանալ որևէ աստիճանի կամ մասշտաբի մանդատ, պետք է իրավիճակը գնահատեն նույն այդ հանրությունից ավելի սառն ու պրագմատիկ:

Ըստ այդմ, եթե անգամ դրվում է արժանապատվության վերականգնման խնդիր, ապա պետք է ներկայացվի դրա լուծման թեկուզ ընդհանուր, ուրվագծային բովանդակությունը՝ արժեհամակարգային, գաղափարական հենքից մինչև առարկայական անելիքներ: Դրանով պետք է կատարվի աստիճանական անցում արդեն կոնկրետ հեռանկարների շուրջ երկխոսության, երբ ապագայի մասին կհնչի ոչ թե հավաստիացում, այլ կծավալվի խոսակցություն: Այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ոչ թե ինչ-որ բանի վերջն է, այլ ռեգիոնալ նոր զարգացումների սկիզբ, որտեղ Հայաստանը, անգամ չնայած ծանր պարտությանը՝ այդուհանդերձ ունի նոր հնարավորություններ, բայց, իհարկե, նաև նոր մարտահրավերներ: Ապագան այն ուժինը կամ ուժերինն է, որոնք կսկսեն հանրության հետ այդ նոր հնարավորությունների օգտագործման և մարտահրավերների չեզոքացման բովանդակային խոսակցություն՝ տարածված կարծրատիպերից, միֆոլոգիաներից, կաղապարներից դուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում