Saturday, 27 04 2024
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
-
22:15
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը

Գործարարների լավ տրամադրությունից է կախված մարդկանց բարեկեցությունը. Վահան Քերոբյան

«Մեր իմացած բանակը պետք է լիներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Իրականում կազմակերպչական առումով կարելի էր ավելի լավ վիճակ ունենալ՝ օրինակ՝ IT կոմպոնենտ չկար և այլն. ամեն մի էլեմենտ ապացուցում է, որ մեր բանակը շրջադարձային ռեֆորմի կարիք ունի, և այդ հարցը մտնում է Կառավարության հրատապ 15 կետերի մեջ»,- այս մասին «Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, ով պատերազմի օրերին առաջնագծում է եղել: Նրա կարծիքով՝ բանակը պետք է դառնա բաց կառույց, բանակի քննադատությունը չպետք է արգելվի, և միայն դա կարող է դառնալ մարտունակ բանակ կառուցելու երաշխիքը:

Քերոբյանի խոսքով՝ սեպտեմեբրի 26-ին որևէ մեկը չէր պատկերացնի, որ նոյեմբերի 9-ին կունենանք այս իրականությունը: Նրա խոսքով՝ կան կասկածներ, որ ՊՆ-ից եկած հրամանները չեն կատարվել ՊԲ-ի կողմից:

Այս աղետը պետք է մեզանից յուրաքանչյուրն ընկալի որպես անձնական վիրավորանք, և ամեն մեկն իր գործում պետք է վերափոխվի այնպես, որ մենք, որպես ազգ, կարողանանք դիմագրավել այն արհավիրքներին, որոնք առկա են: Զրնգուն ապտակը պետք է ծառայի որպես էներգիա մեր ազգի աճի համար: Պետք է զինվել ուժեղ տնտեսությամբ, գիտելիքներով, բանակով և դառնալ ուժեղ ազգ»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարը:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում աշխատելու առաջարկը Վահան Քերոբյանը համարում է իր առաջնագծային ծառայության տրամաբանական շարունակությունը. «Այս առաջարկը ես համարել եմ բացառիկ հնարավորություն ծառայելու հայրենիքին այնտեղ, որ դրա կարիքը ամենաշատը կա»:

«Մենք պետք է մտածենք մեր ազգին թմբիրից հանելու և նորմալ կյանքի հունի մեջ մտցնելու մասին»,- նշեց նախարարը:

«Տնտեսության մեջ պետք է ներդնել «գործարար սենտիմենտի» գործակիցը, որովհետև գործարարի այսօրվա տրամադրությունից կախված է մարդկանց վաղվա բարեկեցությունը: Պետք է այնպես անենք, որ գործարարները միշտ լավ տրամադրություն ունենան, որովհետև դա իրենց ստեղծագործելու աղբյուրն է»,- նշեց Քերոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում