Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

1992-ին թշնամին հասել էր Գանձասար, վերցրել էին ամբողջ Մարտակերտի շրջանը. թշնամու առաջխաղացումը ժամանակավոր բնույթ է կրում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

– Պարոն Ավետիսյան, պատերազմի առաջին օրերից Ձեր որդու հետ առաջնագծում եք։ Կասե՞ք՝ ինչ վիճակ է այն հատվածում, որտեղ դուք եք, ինչպե՞ս է տղաների մարտական ոգին։

– Կրակոցների ձայնը լսո՞ւմ եք (զրույցի ամբողջ ընթացքում հեռախոսից լսվում էին կրակոցների, գնդակոծությունների ձայներ)։ Այ էսպես՝ առավոտից երեկո հրետանային արկերի տակ տղաները առանց ընկճվելու պահում են դիրքերը։ Որտեղ որ մենք ենք, վիճակը լավ է, տղաների տրամադրությունը գերազանց է, պատրաստ ենք մինչև վերջ կանգնելու հայրենիքի պաշտպանության համար։

– Տրամադրությունը մարտական է, փաստորեն։

-Հա, տրամադրության առումով խնդիր չկա, կրակոցների տակ, բայց անեկդոտներով, ասել-խոսելով։ Ամեն ինչ լավ է։

– Պարոն Ավետիսյան, վերջին օրերին հանրությանը հնարավորություն է ընձեռվել քարտեզով ծանոթանալ պատերազմական իրավիճակին, տեսնում ենք, որ հակառակորդն առաջխաղացում ունի հատկապես հարավային ուղղությամբ, երեկվա դրությամբ այդ առաջխաղացումն ավելի էր ընդարձակվել։ Այս իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, կհաջողվի՞ արագ վերականգնել նախկին բնագիծը։

– Միանշանակ։ Լուրջ խնդիր չեմ տեսնում։ Պարզապես բոլորը պետք է առաջնորդվեն ազգ-բանակ սկզբունքով, անշահախնդիր ձևով նվիրվեն հայրենիքին, ամեն մարդ իր գործն անի։ Քարտեզով մի քիչ առաջ, մի քիչ հետ, դա կապ չունի, պատերազմ է։ 1992 թվականին թշնամին եկել հասել էր Գանձասար, ազերիները վերցրել էին ամբողջ Մարտակերտի շրջանը։ Այնպես որ, դա ժամանակավոր բնույթ է կրում։ Հիմա տղաները ավելի լավ վիճակում են, պատերազմում են, զորահավաքային վարչությունն արդեն աշխատում է։ Այնպես որ, խնդիր չենք տեսնում։ Պատերազմ է, և մենք էլ կանգնելու ենք մինչև վերջ մեր հողն ու ջուրը պահելու համար։ Թուրքին արդեն սատկացրել ենք, մեջքը կոտրել ենք։ Նրանք իրենց ունեցած ուժերով, հնարավորություններով առաջին 2-3 օրվա մեջ արդեն պետք է հասած լինեին Երևան, բայց տեսաք, որ մի մետր էլ չառաջացան։ Էդ քարտեզն էլ, որ անում ենք, տեսնում ենք, որ մեր ուղղությունից շատ քիչ հատված են առաջ եկել, մի քիչ էլ հարավից, բայց դա ոչինչ չի նշանակում։ Պատերազմում ենք 80 միլիոնանոց Թուրքիայի բանակի դեմ, գումարած ազերիները։ Հետևաբար` կոչ եմ անում բոլորին գալ ու լծվել հայրենիքի պաշտպանության գործին։ Մենակ զենքն է որոշում ամեն ինչ։ Քաղաքական-մաղաքական բաներ սաղ երկրորդական ա։

– Այսինքն` Դուք մեծ սպասելիք չունե՞ք դիվանագիտական հարթակից, բանակցություններից։

– Այո՛։ Դրան էլ ենք սպասում, որ դիվանագիտական թևում էլ հաղթանակ լինի։ Մենք մեր գործը շատ լավ անում ենք, մնում է՝ իրենք էլ իրենց գործը լավ անեն։

– Զորահավաքի հետ կապված վարչապետի վերջին դիտարկումները բավականին քննարկվեցին, միանշանակ չընդունվեցին։ Դուք դրանց ծանո՞թ եք ու ի՞նչ կարծիքի եք։

– Ես չեմ կարծում, որ մեծ խնդիր կա զորահավաքի հետ կապված։ Առաջին 10 օրը ով պետք է գար՝ եկել է։ Տղաների մի մանս էստղ է գործ անում, մյուս մասը էնտեղ՝ թիկունքում։ Էնպես չի, որ բոլորը պետք է գան ու թափվեն ճակատում։

– Իսկ առաջնագծում սննդի, զենքի, ինչ-որ այլ բանի կարիք, պակասություն կա՞։

– Ոչ մի բանի կարիք չկա։ Սնունդը լցրած է, տեղ ու դադար չկա։ Զենք- զինամթերքը նույնպես։ Ուղղակի ձեռքի զենքերի մի մասը հին է, բայց իշխանությունը կաշխատի այդ ուղղությամբ։ Պարզապես ժամանակի խնդիր է։

Հիմա քաղաքական պաստառներ բարձրացնելու ժամանակը չի։ Պատերազմը կավարտվի, ժամանակը կգա ու ամեն ինչ կանենք։ Հիմա մեր գործն առաջնագծում մեր հողն ու մեր երկիրը պահել ու պաշտպանելն է։

– Ադրբեջանը նախօրեին հարվածներ հասցրեց նաև ՀՀ սահմանի հարավային ուղղությամբ։ Հնարավոր համարո՞ւմ եք հարձակում և ակտիվ ռազմական գործողություններ նաև Հայաստանի ուղղությամբ։

– Ամեն ինչ էլ հնարավոր է։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ընկրկենք։ Մենք պետություն ենք, ազգ ենք ու պարտավոր ենք պաշտպանվելու, կռվելու մեր հայրենիքի համար, նրանց դեմ, ով կհարձակվի մեր վրա։ 10 հազար տարի է եղել ենք, կանք ու դեռ կլինենք։

Լուսանկարը՝ «Հետք»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում