Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Նշանառության տակ պահելով Ադրբեջանի տարածքում արևմտյան էներգետիկ ենթակառուցվածները՝ Հայաստանը կերաշխավորի դրանց անվտանգությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Երեկ Դուք հայտարարել էիք, որ Ադրբեջանում գտնվող միլիարդավոր դոլարների հասնող արևմտյան նախագծերը, ենթակառուցվածքները, գազամուղներն ու նավթամուղները, որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավոր, պետք է այլևս առնվեն հայկական զինված ուժերի նշանառության տակ, քանի որ դրանցից ստացվող նյութական միջոցները, հասույթը Բաքվի իշխանություններն օգտագործում են տարածաշրջանում ահաբեկչության տարածման նպատակով: Ձեր այս պնդումը տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել։ Ի՞նչ նկատի ունեք Դուք՝ հայկական ուժերը պետք է թիրախավորե՞ն այդ ենթակառուցվածքները, թե՞ հակառակը՝ պաշտպանեն դրանք։

Ցավում եմ, որ իմ հայտարարությունը կտրուկ արձագանքի է արժանացել, ինչը թերևս նաև բնական է։ Իրականում ես փորձել եմ այսօրվա պատերազմական գործողությունները ներկայացնել ավելի լայն՝ համաշխարհային տնտեսաքաղաքական շահերի համատեքստում։ Ես նախկինում, այդ թվում՝ Տավուշի հուլիսյան իրադարձությունների ժամանակ, հայտարարել եմ, որ հայկական կողմը պետք է հանդես գա երաշխիքներով, որ չի թիրախավորելու Ադրբեջանում գտնվող էներգետիկ և կոմունիկացիոն նախագծերը։ Այն ժամանակ ևս այդ հայտարարությունը արժանացավ ոչ միարժեք գնահատականների։ Բայց այն, ինչ ես հայտարարել եմ հուլիսին, միանգամայն տարբեր է նրանից, ինչի մասին խոսել եմ երեկ։ Եթե նախկինում ես կարծում էի, որ հայկական կողմը պետք է երաշխավորի այդ ենթակառուցվածքների անվտանգությունը, և այն ժամանակ այդ մասին հայտարարվեց ամենաբարձր մակարդակով, ապա ես հիմա պնդում եմ, որ հայկական կողմը պետք է նշանառության տակ առնի բոլոր այդ ենթակառուցվածքները, սակայն ոչ թե խոցելու, վնասելու, այլ դրանց անվտանգությունն ապահովելու շեշտադրմամբ։ Իրականում այսօր Արցախն ու Հայաստանը, մեր զինված ուժերն են այդ միլիարդավոր դոլարների հասնող նախագծերի երաշխավորը, որովհետև հասկանալի է, որ ցանկության դեպքում մենք կարող ենք հիմնահատակ ոչնչացնել դրանք։ Բայց մենք դա չանելով՝ հանդես ենք գալիս որպես տարածաշրջանում էներգետիկ նախագծերի անվտանգության երաշխավոր՝ դրանով բարձրացնելով մեր ռազմաքաղաքական նշանակությունը, ներկայանալով որպես համաշխարհային տնտեսաքաղաքական շահերի երաշխավոր։ Սա չափազանց կարևոր է համաշխարհային քաղաքականության մեջ որոշումներ կայացնողների տեսակետից, քանի որ այդպիսով մենք նրանց ուղերձ ենք հղում, որ այլևս ոչ թե Ադրբեջանն է այդ նախագծերի անվտանգության երաշխավորը, այլ Արցախն ու Հայաստանը, հայկական զինված ուժերը։ Դա էականորեն մեծացնում է մեր ռազմաքաղաքական սուբյեկտայնությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Կրկնում եմ՝ չափազանց կարևոր է իմ հայտարարության շեշտադրումը՝ նշանառության տակ վերցնել այդ ենթակառուցվածքները, սակայն ոչ թե խոցելու, այլ դրանց անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս ուղերձը պետք է հասցնել մեր տարածաշրջանում տնտեսաքաղաքական շահեր հետապնդող բոլոր սուբյեկտներին, որոնք այլևս իրենց քաղաքականության մեջ պետք է հարաբերվեն ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի հետ։

Բայց Ադրբեջանն ինքը պարտավորություններ ունի այդ ենթակառուցվածքներում հետաքրքրություններ ու շահեր ունեցող երկրների, կենտրոնների հետ։ Ինչպե՞ս է Ձեր հայտարարությունը տեղավորվում այդ համատեքստում։

 Խնդիրն այն է, որ Ադրբեջանում հիմա ամեն ժամ իրադրություն է փոխվում, և տակավին անհայտ է՝ ովքեր են որոշումներ կայացնում հիմա այնտեղ, և ովքեր որոշումներ կկայացնեն մի քանի ժամ կամ մի քանի օր հետո։ Այդ երկիրը կանգնած է փլուզման շեմին, մի կողմից՝ պատերազմում կրած անհաջողությունների, մյուս կողմից՝ ազգային փոքրամասնությունների անհնազանդության և ամենակարևորը՝ Թուրքիայի կողմից այնտեղ բերված վարձկան ահաբեկիչների պատճառով։ Եվ բոլոր այս գործոնների հանրագումարում կա ռիսկ, որ Ադրբեջանում կա՛մ նրա ներքին ուժերը, կա՛մ նույն վարձկան ահաբեկիչները կարող են վնասել այդ ենթակառուցվածքները և հայտարարել, որ դրանք խոցվել են հայկական զինված ուժերի կողմից։ Այդ պատճառով պետք է աշխարհին հստակ, ուղիղ ասել՝ մենք նշանառության տակ ենք պահում այդ բոլոր ենթակառուցվածքները, սակայն չենք խոցելու դրանք։ Ես հասկանում եմ, որ պատերազմական այս օրերին թշնամու ցանկացած օբյեկտի խոցումը ցանկալի է բոլորիս համար, բոլորիս հույզերը խտացած են, բայց քաղաքականության ու առավել ևս՝ աշխարհաքաղաքականության մեջ անհրաժեշտ է սառնասիրտ մոտեցում ու սթափ հաշվարկ։ Մենք նման դիրքորոշում հայտնելով աշխարհաքաղաքական կենտրոնների համար՝ Ադրբեջանին ըստ էության կարող ենք հանել խաղից, բոլորը կարող են և պետք է իմանան, որ այդ բազմամիլիարդանոց նախագծերի անվտանգությունն այլևս կախված է ոչ թե ադրբեջանական, այլ հայկական կողմի կամքից։ Մենք կարող ենք խոցել դրանք, բայց չենք խոցում ու աշխարհին տեղեկացնում ենք դրա մասին՝ բնականաբար, դրանով նույն այդ աշխարհից ակնկալելով համապատասխան ու համարժեք վերաբերմունք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում