Wednesday, 15 05 2024
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում

Նախկինների գործողություններից նավթալինի հոտ է գալիս, ոչ մի հետևություն չեն արել. Վիգեն Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» որոշել են հոկտեմբերի 8-ին հանրահավաք կազմակերպել, թեև չեն նշել, թե արդյոք օրակարգում լինելո՞ւ է վարչապետի հրաժարականի հարցը: Ինչպե՞ս եք գնահատում հանրահավաք կազմակերպելու քայլը, առհասարակ նրանք շանս ունե՞ն հանրային մոբիլիզացիայի:

– Նախ սկսենք նրանից, որ ցանկացած քաղաքական միավոր հանրահավաքների իրավունք ունի, այսինքն՝ այստեղ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում: Կանեն հանրահավաքը՝ կտեսնեն, թե ինչ աջակցություն ունեն,  ինչ արձագանքներ կլինեն: Հանրահավաքը կապված է ոչ միայն աջակցության հանգամանքի հետ, այլ նաև ուղղակի կարող են լինել մարդիկ, որոնց համար հետաքրքիր է, կգնան, կնայեն, կտեսնեն, դա էլ է բնական: Այնպես որ, հանրահավաքին մասնակցությունը դեռ չի նշանակում, որ այնտեղ իրենց տեսակետների հետ 100 տոկոսով համամիտ մարդիկ են լինելու: Ինչ վերաբերում է հանրային մոբիլիզացիային, ես կարծում եմ, որ մեր հանրությունը շատ փորձված է, փորձառու է, և այստեղ չեմ կարծում, թե հանրային մոբիլիզացիայի մասին խոսք կգնա: Կան չլուծված հարցեր, կա բազմաթիվ դժգոհությունների առիթ, որովհետև դեռևս կան շատ չլուծված հարցեր: Կան բազմաթիվ հարցեր, որոնք կա՛մ դանդաղ են լուծվում, կա՛մ սկզբունքորեն չեն էլ լուծվում: Բայց չեմ կարծում, որ այդ հարցերի լուծման այլընտրանքը մարդիկ կտեսնեն ի դեմս այդ ուժերի:

Նրանց հայտարարության մեջ մի հետաքրքիր բան կա, հատկապես դա վերաբերում է ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին՝ որ մարդկանց մեջ արթնացել են սպասելիքներ: Այսինքն՝ նրանք իրականում աստիճանաբար, չընդունելով սեփական մեղսակցությունը, այդուհանդերձ ընդունում են, որ շատ ծանր ժառանգություն է ստացել այս իշխանությունը: Այդ առումով, թեկուզ ակամա, դա խոստովանում են: Չեմ կարծում, թե իրենք ուզում են, որ դա այդպես հնչի, բայց մարդիկ դա լավ են հասկանում: Իրականում անձամբ ինձ համար նրանք ոչ թե ձգտում են օժանդակել հարցերի լուծմանը, այլ շահարկում են իրավիճակը:

– Հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում նախատեսված է  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է հանրահավաքային այդ ակտիվությունը պայմանավորված նրանով, որ հնարավոր է Ծառուկյանը կալանավորվի:

– Ես չգիտեմ՝ նրանց ակտիվությունն ինչով է պայմանավորված, բայց ակնհայտ է, որ ԲՀԿ-ի վարքագիծը պայմանավորված է դրանով: Կարծում եմ՝ դա ճիշտ մարտավարություն չի որևէ քաղաքական ուժի համար: Չնայած ընդունված է Հայաստանում, հատկապես այս վերջին 2 տարիներին համոզվեցինք, որ ցանկացած օրինախախտ փորձում է իրեն ներկայացնել որպես քաղաքական հետապնդումների զոհ: Համոզված եմ, որ դա չաշխատող սկզբունք է, որովհետև ինչ-ինչ, բայց ակնհայտ է, որ այս իշխանությունները շինծու գործերով չեն զբաղվում և անմեղ մարդկանց չեն հետապնդում: Այլ խնդիր է, որ օրինախախտներին պատասխանատվության կանչելու գործընթացները ձգձգվում են, դրանք ցանկալի արագությամբ տեղի չեն ունենում: Սա կարող ենք ասել, բայց ասել, որ որևէ անմեղ մարդու վրա «գործ են կարում»՝ ծիծաղելի է: Այն առավելությունը, որ այս իշխանությունն ունի բոլոր նրանց հանդեպ, որոնք առայժմ հավակնում են հետ գալ նորերի փոխարեն, այն է, որ նորերը մաքուր են: Սա շատ մեծ առավելություն է: Ոչ միայն մաքուր են, այլև չեն կեղտոտվում և հնարավորինս փորձում են կեղտի մեջ թաթախվածներից արագ մաքրվել: Սա է էականը, մնացած հարցերը ժամանակի մեջ կլուծվեն: Այս  իշխանության ամենամեծ առավելությունը այն է, որ ինքը մաքուր իշխանություն է և թույլ չի տա կեղտոտել այդ: Իրենց շարքերում անխուսափելիորեն կլինեն կեղտոտվողներ, որոնց պատասխանատվության պետք է կանչեն: Ինչ վերաբերում է մնացածին, դա ժամանակի խնդիր է, որովհետև և՛ ծանր ժառանգություն են ստացել, և՛ ծանր իրավիճակում են հայտնվել, որովհետև ամբողջությամբ այդ բեռը կրելու պատրաստվածությունը իրենք չունեին և չէին էլ կարող ունենալ այն մթնոլորտում, որում իրենք ձևավորվել էին:

Հիմա տեսեք՝ ներկայացվում է երկրի զարգացման հեռանկար, բացատրվում է, որ դա ընդհանրապես մեզ համար չի, որ երկիրը պետք է նման հեռանկար ունենա: Եվ ի՞նչ են պատասխանում որոշ շրջանակներ. ասում են՝ Նիկոլը չի, որ դա պետք է ներկայացներ, այսինքն՝ չեն խոսում բովանդակության մասին: Դա արդեն ծիծաղելի է դառնում:

– Այդ նույն ռազմավարության վերաբերյալ նշվում է, որ այս իշխանությունը ճիշտ կլիներ՝ առաջիկա 3 տարիների համար իր տեսլականը ու ռազմավարությունը ներկայացներ, ոչ թե խոսեր 2050 թվականի մասին:

– Դա արդեն անլրջություն է, որովհետև այդ ամենը ներկայացվում է: Երբ իշխանությունը բյուջե է ներկայացնում, իր կարճաժամկետ հեռանկարն այդտեղ ներկայացնում է: Այսինքն՝ այդ շրջանակներին բնորոշ է կեղծիքն ու սուտը տարածելը: Բայց, ինչպես ասում են, ինչ-որ բանի և ստի ոտքերը կարճ են լինում, կյանքն էլ մի 40 օր է տևում: Դրա համար  հենվել այդ ստերի վրա՝ անհեռանկար է: Դժբախտաբար, այդ գործողություններից նավթալինի հոտ է գալիս, ոչ մի հետևություն չեն արել: Չեն ասում, որ այլևս հասարակությունը չի մոբիլիզացվի մերժելու սկզբունքի վրա, հանունի շուրջն են մոբիլիզացվելու այլևս: Իսկ իրենք օգտվում են իրավիճակից: Զգացվում է, որ ոչ մի հետևություն չեն արել այդ ուժերը, այդ թվում՝ Վանեցյանի կազմը: Երբ նայում եմ, թե դրանք ովքեր են, ինչ ճանապարհ են անցել ու այսօր ինչով են զբաղված, զարմանում եմ: Կարծում եմ՝ այդ մարդիկ գալու են հանրահավաքի և այն հին ձայնապնակը միացնեն, որը մենք մի 20 տարի անընդհատ տեսել ենք:

– Ձեր շրջապատում կա՞ն մարդիկ, որոնք պատրաստ են այսպիսի հանրահավաքի կոչին անսալ ու մասնակցել:

– Ճիշտն ասած, ես չեմ հետաքրքրվում, բայց չեմ բացառում, որ մարդիկ, այն էլ հետաքրքրությունից դրդված, գնան այդ հանրահավաքին: Հանրահավաքն այնպիսի բան է, որ մարդկանց հետաքրքիր է, թե տեսնես՝ ինչ կասեն: Որովհետև բոլորը հո քաղաքագետներ, վերլուծաբաններ չե՞ն:  Հանրահավաքի մասնակցությունը ոչինչ չի նշանակում, բայց կարևոր են հանրահավաքի արձագանքները, որոնք իրենք անպայման կունենան: Վերջերս մենք տեսանք, որ 20 հոգով հանրահավաք են անում, և այդ 20-ից 15-ը նախապես վարժեցված մարդիկ են՝ թե երբ ինչ պետք է գոռան, ոնց պետք է վանկարկեն: Վերջերս մի այդպիսի հանրահավաք եղավ մի 50 հոգանոց, դրանցից 40-ը վարժեցված էին: Դա զգացվում է. այո, կվարժեցնեն, կբերեն, մենք դա էլի ենք տեսել: Հիշում եք՝ Ծառուկյանի տան մոտ մարդիկ գնացել խնդրում էին, որ նա վերադառնա քաղաքականություն: Մի հետաքրքիր փողոցային կրկես էր: Հիմա ի՞նչ դժվար է այսօր, այս պայմաններում որոշ քանակի մարդկանց վարժեցրած բերել այնտեղ ու նրանց գլխին էլ ունենալ մի խումբ կազմակերպիչներ: Դա չի այսօր կարևորը, էականն այն է, որ այն քաղաքական ուժերը, որոնք այսօր փորձում են հանրահավաք անել, իրենք չեն տեսնում իրենց իրական ինչ լինելը, ինչպիսին լինելը: Ոչ միայն չեն տեսնում, իրենք հենց այդպես էլ պատկերացնում են քաղաքականությունը: Իրենց համար իշխանությունն օգտվելու տեղ է, ոչ թե սպասարկելու:

Մենք դրանում համոզվել ենք, ոչ թե ենթադրում ենք: Այդ մարդիկ սովոր են մնալ իշխանությունում և օգտվել աջ ու ձախ, ով ինչպես կարող է:  Ամենասարսափելին այս երկու տարվա այն էր, որ մենք չէինք պատկերացրել, որ այդ օգտվելը կարող է այդքան խորացված լինել: Խայտառակ բաներ ենք իմանում, անտառներ են սեփականաշնորհել, մանկապարտեզներ են գնել, ո՞ր մեկն ասեմ: Այս վիճակում փոխանակ լռեն, սսկվեն՝ ակտիվանում են: Ավելի են խայտառակվելու, ես այդտեղ լավ բան չեմ տեսնում: Այլ բան է, եթե իրենք կազմակերպեին և լուծումներ պարտադրեին, լուծողներ ներկայացնեին մեզ: Բայց իրենք բողոքում են, ասում են՝ տապալեցիք, հեռացեք: Չեն ասում՝ իսկ այդ ի՞նչ պետք է արվեր, որ չի արվում, իսկ ո՞վ կարող է այդ բաները անել, իսկ ի՞նչ են առաջարկում ընդհանրապես: Ճիշտ հակառակը, համավարակ է երկրում, իրենք ասում են՝ դիմակներ մի կրեք: Այդպես մերժելու վրա ո՞ւր պետք է հասնեն: Ակնհայտ տեղի է ունենում քաղաքական սերնդափոխություն, և դժբախտաբար դա տեղի չի ունենում նախկինում իշխանության մեջ եղած քաղաքական կոչվող ուժերում: Նորից նույն դեմքերը, նույն անալի ելույթները, նույն անսխալականի կերպարները: Մեղք են իրենք: Հասարակությունը փոխվում է, բայց հասարակության մեծ մասը դեռ փոխված չի: Նրանց հաշվարկը հենց դա է, որ այդ փոփոխությունները մերժվեն, հասարակությունը չհավատա: Տեսեք, թե ինչ կոչ էր անում ԲՀԿ-ական ընկերը՝ անմիջապես Ռուսաստանից պարտք ուզեք, անմիջապես սահմանը բացեք: Ի՞նչ ասես այդ մարդկանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում