Wednesday, 15 05 2024
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել

Մարտի 1-ի գործը դատաիրավական համակարգի խայտառակ վիճակի խտացված արտահայտությունն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր, «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Արման Բաբաջանյանը

Մարտի 1-ի զոհերի ու տուժողների իրավահաջորդներն ու նրանց շահերի պաշտպանները հայտարարել են, որ այլևս ֆիզիկապես ներկա չեն գտնվելու դատավարություններին։ Ըստ ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Մարտի 1-ի գործի հետագա ընթացքի վրա։

Իրավահաջորդների ու նրանց փաստաբանների այս քայլը ես համարում եմ յուրահատուկ ակցիա, գուցե բոյկոտի որոշակի տեսակ, որով նրանք բարձրաձայնում են այն խայտառակ վիճակի մասին, որն այսօր տիրում է ընդհանրապես դատաիրավական համակարգում և մասնավորապես Մարտի 1-ի գործի քննության ընթացքում։ Կարող ենք անգամ համարել, որ սա առաջին ծաղիկն, որովհետև, և ես չեմ բացառում, որ առաջիկայում դատական համակարգում տիրող այս վիճակի պատճառով ամբողջ քննչական խմբեր ուղղակի  կարող են հրաժարվել իրենց գործառույթներից, քանի որ գործնականում այսօր Հայաստանում դատարանները ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ վերածվել են արդարադատության դեմ միավորվածների յուրահատուկ խմբակի և սպասարկում են առավելապես նախկին իշխանությունների ու նրանց հարակից շերտերի շահերը։ Մենք այդ խնդիրը խտացված կերպով ունեինք սահմանադրական դատարանում, նույնն արտահայտվում է նաև դատաիրավական համակարգում, այսօր դատարանները փաստացի դարձել են հակապետական միավորներ, որովհետև իրենց գործունեության ներքին տրամաբանությամբ ու ստվերային մոտիվացիաներով աշխատում են պետության ու հասարակության դեմ։

Հենց այդ ամենի խտացված արտահայտությունն է այն, ինչ տեղի է ունենում Մարտի 1-ի դատավարության ընթացքում։ Ռոբերտ Քոչարյանը, տիրապետելով հսկայական ֆինանսական ռեսուրսների, իր վարձած փաստաբանների խմբով կարողանում է գործնականում տապալել, երկարաձգել դատաքննության գործընթացը՝ ամեն օրվա հետ այն ավելի հեռացնելով առարկայական քննության, վկաների, տուժողների հարցաքննության, առերեսումների, ցուցմունքների հրապարակման փուլից, որովհետև այդ փուլում նա վստահաբար չի կարող այլևս ազատության մեջ գտնվել։ Քոչարյանի փաստաբանները հաջողությամբ կիրառում են դատաքննությունն անվերջ ձգձգելու այդ մարտավարությունը, իսկ դատարանն իր ամորֆ ու ոչ նախաձեռնողական վարքագծով գործնականում վերածվել է այդ մարտավարության սպասարկուի։ Եվ քանի որ այդ մոտեցումը համընդհանուր գոհունակություն է առաջացնում ողջ դատական համակարգում, ստացվում է, որ այն, ընդհանուր առմամբ, այսօր ծառայում է Քոչարյանի շահերին։

Ակնհայտ է, որ Մարտի 1-ի գործը բուն դատաքննության փուլ կմտնի երկու դեպքում՝ երբ կձևավորվի իսկապես անաչառ և կամային բարձր հատկանիշներով Սահմանադրական դատարան, և նաև երբ դրանից հետո Քոչարյանը կկալանավորվի։ Այլ պայմաններում դատավարությունը չի կարող մտնել գործնական փուլ, և Քոչարյանի փաստաբանները կարողանալու են այն շարունակ վերածել ֆարսի՝ անարգելով ինչպես Մարտի 1-ի զոհերի հիշատակը, այնպես էլ հասարակությանն ու պետությանը, քանի որ իր նշանակությամբ Մարտի 1-ի գործը համապետական, գլոբալ նշանակության գործ է։

Ընդհանրապես, Մարտի 1-ի գործը, դրա նման ընթացքը լավագույնս խոսում է դատաիրավական ոլորտում գործող իշխանությունների ապիկարության, անկարողության մասին։ Երբ վերսկսվեց Մարտի 1-ի գործը, բոլորը հույս ու ակնկալիք ունեին, որ այն դառնալու է պետության ու հասարակության արժանապատվության, պատվի պաշտպանության գործ, որին կարող էին դեմ լինել միայն քոչարյանականները։ Մինչդեռ մենք այսօր տեսնում ենք, որ Մարտի 1-ի գործը, այդպիսին դառնալու փոխարեն, վերածվել է պետության ու հասարակության նվաստացման ակտի, ինչն ուղղակի անթույլատրելի է։ Այնպես որ, Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների՝ նիստերին ֆիզիկապես չմասնակցելու այդ որոշումը իշխանությունների համար պետք է լրջագույն ահազանգ լինի առ այն, որ դատաիրավական համակարգում առկա են խայտառակ բնույթի խնդիրներ, որոնք չլուծվելու դեպքում դառնալու են կամ արդեն իսկ դարձել են ընդհուպ ազգային անվտանգության սպառնալիք։

Դուք ասում եք, որ սա պետք է ահազանգ լինի իշխանության համար՝ որպես դատաիրավական համակարգում առկա խնդիրների մասին բարձրաձայնում։ Արդյոք իշխանությունը համարժեքորե՞ն է արձագանքում այս ահազանգին, դուք իշխանությունից ազդակներ տեսնո՞ւմ եք, որ խնդիրը գիտակցվում է, ու անհրաժեշտ քայլեր կարող են ձեռնարկվել։

Ոչ, ոչ միայն համարժեք արձագանք չեմ տեսնում, այլև ճիշտ հակառակը՝ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տեսնում ու լսում եմ Մարտի 1-ի գործով տուժողներին ու նրանց շահերի պաշտպաններին ուղղված հանդիմանանք, մեղադրանք առ այն, որ նրանք պարտավոր են դատարաններում ապահովել շահերի պատշաճ պաշտպանություն և այլն։ Դա ոչ այլ ինչ է, քան իրավական ֆորմալիզմի, անգամ իրավական պեդանտիզմի ցցուն արտահայտություն, որովհետև նման տեսակետ արտահայտող իշխանության ներկայացուցիչները, խնդիրների խորքն ու արմատները հասկանալու, ընկալելու փոխարեն, տուրք են տալիս դրանց ձևական կողմին՝ չկարողանալով կամ չցանկանալով գիտակցել, որ այսօրվա իրավիճակը դատաիրավական համակարգում առկա խորքային, համակարգային պրոբլեմների ու արատների արտահայտությունն է, որի պատճառն էլ, իր հերթին, այն է, որ իշխանությունն անցած ավելի քան երկուսուկես տարիներին այդպես էլ ձեռնամուխ չեղավ այս ոլորտի իրական, արմատական բարեփոխումների։

Վեթինգ, լյուստրացիա, անցումային արդարադատություն… սրանք դատաիրավական համակարգի վերաբերյալ իշխանությունների կողմից հնչող բազմաթիվ խոստումնալից հռչակումների մի մասն են միայն։ Հեղափոխությանը հաջորդող շրջանում դրանք ներկայացվում էին այնպիսի եռանդով ու էներգիայով, որ թվում էր՝ հաշված ամիսների ընթացքում իշխանությունն իրապես հեղափոխություն է իրականացնելու նաև դատաիրավական համակարգում։ Բայց հեղափոխականների՝  հրապարակներից իշխանական աշխատասենյակներ տեղափոխվելուն զուգահեռ այդ եռանդն ու էներգետիկան մարեց և իշխանությունը մոռացավ դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին։ Բյուրոկրատական ֆորմալիզմը հաղթեց հեղափոխական հռչակումներին։ Արդյունքում այսօր ունենք դատաիրավական համակարգի այս խայտառակ իրավիճակը, ինչի մասնակի, բայց խտացված արտահայտությունն է Մարտի 1-ի գործը։

Դուք խոսեցիք նաև Մարտի 1-ի գործի համատեքստում սահմանադրական ճգնաժամի հաղթահարման, նոր, արդյունավետ Սահմանադրական դատարանի ձևավորման մասին։ Հիմա հենց Սահմանադրական դատարանի կազմավորման փուլն է, առաջիկա օրերին Ազգային ժողովը ընտրելու է ՍԴ նոր դատավորների։ Ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացը, և արդյոք դրա արդյունքում ձևավորվելիք Սահմանադրական դատարանը կարո՞ղ է դրականորեն անդրադառնալ Մարտի 1-ի գործի ընթացքի վրա։

Շատ բացասական եմ գնահատում Սահմանադրական դատարանի դատարանակազմության գործընթացը, որովհետև եթե սահմանադիր մարմինների առաջադրած հայտնի թեկնածուները դառնան Սահմանադրական դատարանի դատավորներ, մենք լավագույն դեպքում ունենալու ենք նախկին ՍԴ-ից չտարբերվող Սահմանադրական դատարան, իսկ որ ավելի հավական է՝ այն կարող է լինել ավելի վատը, քան Հրայր Թովմասյանի ղեկավարած կառույցը։ Միայն Երվանդ Խունդկարյանի պարագան բավական է նման մռայլ կանխատեսման համար։ Նա եղել է նախկին դատական համակարգի ամենակարկառուն պաշտոնյաներից մեկը, մեր դատական համակարգի արատների մեծ մասի համար նա կրում է անձնական պատասխանատվություն։

Եվ գալով Մարտի 1-ի գործի ու նոր ՍԴ-ի միջև կապին՝ հարց է առաջանում. օրինակ՝ Խունդկարյանը, որը եղել է Մարտի 1-ի գործը տապալած նախկին դատական համակարգի նշանավոր անդամներից մեկը, ինչպե՞ս է արդեն որպես Սահմանադրական դատարանի դատավոր ազդելու նույն Մարտի 1-ի գործի ընթացքի վրա։ Հասկանալի է, որ ես նկատի ունեմ ոչ թե ուղղակի, այլ միջավայրային ազդեցությունը, որովհետև Սահմանադրական դատարանն այն ուղենիշային ինստիտուտն է, որը դատաիրավական ոլորտի համար ունի համակարգաստեղծ նշանակություն։ Ահա այդ առումով, ձեր հարցի համատեքստում, նաև Մարտի 1-ի գործի վրա հնարավոր ազդեցության իմաստով Սահմանադրական դատարանի դատարանակազմության ներկայիս գործընթացը խիստ խնդրահարույց է ու մտահոգիչ։ Ես հույս ունեմ, որ բոլոր այս խնդիրները կբարձրաձայնվեն Ազգային ժողովում այդ թեկնածությունների քննարկման ժամանակ և մենք կկարողանանք կանխել նրանց ընտրությունը՝ որպես ՍԴ դատավորների, այլապես այդ անդամներով նոր Սահմանադրական դատարանը ոչ միայն չի լուծի սահմանադրական ճգնաժամը, այլ նոր խոչընդոտ կդառնա ինչպես արդյունավետ սահմանադրական արդարադատության իրականացման, այնպես էլ դատաիրավական ոլորտի՝ կենսականորեն անհրաժեշտ բարեփոխումների համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում