Wednesday, 15 05 2024
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ
17:24
Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 44 մլրդ դոլար առևտրաշրջանառություն է ունեցել
17:22
Նիկիֆորովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին «իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու» համար
17:20
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին
17:19
ԱՄՆ սենատը «վրացական ժողովրդավարության սև օր» է անվանել օրենքի ընդունումը
Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ
17:10
Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները

Ահա թե ինչ ազդեցության տակ է ԲՀԿ-ն

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ ինչպես 2015 թվականին, այնպես էլ այժմ ԲՀԿ-ն ինքնուրույն չէ, գործում է այլ ազդեցությամբ, որը կունենա վատ հետևանք: ԲՀԿ-ից պատասխանել է կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ասելով՝ թող ԲՀԿ-ն չխառնեն «Իմ քայլի» հետ: «Իմ քայլը»-ԲՀԿ փոխհրաձգությունը երկու այդ ուժերի գործն է, իսկ քաղաքական իմաստով, իրավիճակը ԲՀԿ-ի համար իսկապես նախանձելի չէ: Նախանձելի չէ այն առումով, որ թերևս չարդարացավ ԲՀԿ սպասելիքը՝ լինել ինքնուրույն երկրորդ՝ ի տարբերություն համակարգային քվոտավորված երկրորդի դերի, որ ուներ մինչև հեղափոխությունը: Եվ դարձյալ ԲՀԿ-ն հայտնվեց այդ համակարգի ազդեցության տակ, և այդ իմաստով Լիլիթ Մակունցը որոշակիորեն արտահայտում է իրականությունը, եթե, իհարկե, այն հասկանանք ոչ միայն լոկ ուղիղ իմաստով՝ թե ինչ-որ մեկը թելադրում է Ծառուկյանին կամ ԲՀԿ-ին: Տվյալ պարագայում խնդիրը ուղիղ թելադրանքի լինել-չլինելը, կամ ընդհանրապես թելադրանքի լինել-չլինելը չէ: Այլ ազդեցությունն այդ առումով ունի ավելի խորքային իմաստ և նշանակում է այն, որ ԲՀԿ քաղաքական խնդիրները, նպատակներն ու չափումները ներկայումս գտնվում են նախկին համակարգի մյուս դերակատարների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի դաշտում, միաժամանակ նաև նոր իշխանությունից պոկված և նախկինին ուղղակի, թե անուղղակի հարող Արթուր Վանեցյանի ազդեցության դաշտում:

Նրանք են, որ իրենց քաղաքական աշխուժությամբ ստեղծել են մի միջավայր, որտեղ «Բարգավաճ Հայաստանին» զրկել են երկրորդը լինելու ազատ հնարավորությունից, կամ գուցե ընդհանրապես հնարավորությունից: Դա բավականին տեսանելի, պարզ իրավիճակ է, որը հերքելը, թերևս, չունի իմաստ:

Միաժամանակ խնդիրն այն է, որ ԲՀԿ-ն այդ վիճակում չունի նաև առանձնապես շոշափելի ելք և, կամա թե ակամա, ստիպված է խաղալ այն խաղը, որ թելադրում են վերը թվարկված բևեռները և ուժերը: Ահա այստեղ է ազդեցության խնդիրը, որն ավելի խորանալու է, որքան էլ Գագիկ Ծառուկյանը հրաժարվի, օրինակ, Ռոբերտ Քոչարյանից, կամ որքան էլ փորձի գործել միայնակ և չգնալ Արթուր Վանեցյան-ՀՅԴ-ԲՀԿ ձևաչափով: Որն է այդ դեպքում ելքը ԲՀԿ և նրա քաղաքական ղեկավարի համար: Առաջին հայացքից ելքը պարզ է՝ կուսակցությունը մեծ հաշվով սպառել է իր քաղաքական իմաստը, և լավագույն լուծումը Գագիկ Ծառուկյանի վերադարձն է բիզնես դաշտ, իսկ կուսակցության պարագայում էլ կա՛մ լուծարումը, կա՛մ միավորումը որևէ այլ ուժի հետ՝ մեկ կուսակցության ներքո: Դա, իհարկե, այդքան էլ իրատեսական հեռանկար չէ, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Մյուսն ավելի բարդ է՝ կուսակցական խորքային, արմատական վերափոխում, ըստ էության՝ հեղափոխություն ԲՀԿ ներսում: Այսինքն՝ ԲՀԿ-ն պետք է անի ինքն իր ներքին հեղափոխությունը հետհեղափոխական Հայաստանում իր քաղաքական գոյությունը վերաիմաստավորելու համար, կամ ավելի շուտ՝ իր համար իր քաղաքական գոյությունն իմաստավորելու համար, որովհետև, այդուհանդերձ, այլ ուժերի համար այդ գոյությունն այսօր էլ ունի իմաստ:

Ընդ որում, քաղաքական գործունեության այդ ռեժիմն էլ իհարկե կարող է լինել դիտարկելի, բայց հենց դա է, որ իրավիճակը բերում է այլ ազդեցության դաշտ՝ անկախ որևէ ուժի ուղիղ թելադրանքի կամ ցուցման առկայության:

Իրավիճակն այդ տեսանկյունից շատ ավելի պարզ է այլ հարթության վրա: Գագիկ Ծառուկյանը ձևավորվել է նախկին համակարգում, նա այդ համակարգում է դարձել Ծառուկյան, և անկախ անձնական շնորհի և աշխատանքի աստիճանից, անկասկած է, որ նա առանց համակարգի չէր լինի այն, ինչ կա այսօր: Եվ ուրեմն, համակարգը, որ ստեղծել է նրան, անշուշտ նաև հավաքական նպատակների և ռազմավարության շրջանակում, չի հանդուրժի նրա, այսպես ասած, «առանձին» գործունեություն այդ ամենի հաշվին: Ծառուկյանը գուցե մտածում է, որ ինքը փակել է հաշիվները այդ համակարգի հետ և ձեռք բերել «առանձնանալու» իրավունք, բայց անկասկած է, որ համակարգը չի մտածում այդպես և մտածում է լիովին հակառակը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում