Sunday, 28 04 2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին

Բրայզայի գլխում սերբական տարբերակն է նստած, բայց նա սխալվում է. Ռուսաստանին և Թուրքիային թույլ չեն տա բաժան-բաժան անել Ղարաբաղը

«Մեթյու Բրայզան փորձում է առաջ քաշել հիմնախնդրի կարգավորման սերբական տարբերակը: Դա կոչվում է հակամարտության լուծման ուժային պարտադրում, երբ հակամարտող կողմերին ուժով խաղաղեցնում են, ստիպում են ընդունել երրորդ կողմի կամ միջնորդական առաքելության որոշումը: Բայց Բրայզան սխալվում է այն առումով, որ այսօր այլ իրավիճակ է, և Մինսկի խմբի մյուս համանախագահներն էլ թույլ չեն տա անել այն, ինչ 90-ականներին թույլ տվեց անել Ռուսաստանը: Ես չեմ պատկերացնում, որ Ռուսաստանն ու Թուրքիան, ըստ Մեթյու Բրայզայի, կարողանան այստեղ հարցեր լուծել միայնակ՝ հետևում թողնելով Եվրամիությանը, Միացյալ Նահանգներին և առավել ևս՝ Իրանին: Դա իր կարծիքն է: Ընդհանրապես Բրայզան թուրքական լոբբիստական ազդեցության տակ գտնվող գործիչ է, և այս առումով թուրքական գործոնը նրա կողմից առաջ տանելը ինձ համար զարմանալի չէ»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ (ԱՄՆ), Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան (2010-2011 թթ․), ներկայումս ամերիկյան Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) վերլուծական կենտրոնի վերլուծաբան Մեթյու Բրայզան (Matthew Bryza) հոդված է գրել Atlantic Council-ի համար՝ հուլիս ամսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումների և ընդհանուր ղարաբաղյան հակամարտության կարգավորման պրոցեսի վերաբերյալ՝ կարծիք հայտնելով, թե ներկա իրավիճակում տարածաշրջանի ազդեցիկ խաղացողներից երկուսը՝ Ռուսաստանը և Թուրքիան, որոնցից առաջինը դաշնակցային հարաբերություններ ունի Հայաստանի, իսկ երկրորդը՝ Ադրբեջանի հետ, կարող են լրացնել ղարաբաղյան գործընթացում առաջացած «դիվանագիտական վակուումը»՝ հայկական և ադրբեջանական կողմերին համոզելով վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ։

Ամերիկացի նախկին դիվանագետը այսպիսի կանխատեսման համար որպես հիմք է ընդունել, առաջին հերթին, իր այն կարծիքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես միջնորդական կազմակերպություն, արդյունավետ չի գործում ու չի կարողանում զսպել հայ-ադրբեջանական հակամարտության սրացումները, և դրա պատճառներից մեկն այն է, որ Մինսկի խմբի մանդատը սահմանափակվում է միայն Լեռնային Ղարաբաղի տարածքով և չի վերաբերում Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, որտեղ ևս տեղի են ունենում միջադեպեր, և երկրորդ հերթին՝ իր այն տպավորությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները «այս պահին, կարծես, հրաժարվել են Մինսկի խմբից»։

«Օգոստոսի 14-ին Փաշինյանը BBC-ի հետ հարցազրույցում հաստատել էր, որ ինքը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից, որոնք համաձայնեցվել էին Մինսկի խմբի կողմից, որոնց հետ իր նախորդը ոչ պաշտոնապես համաձայնվել էր 2009 թվականի հունվարին։ Մինչդեռ Ալիևը վկայակոչել է Հայաստանի հետ «անիմաստ բանակցությունները», երբ հուլիսի 16-ին ազատեց իր փորձառու ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։

Այս պատճառով Անկարան և Մոսկվան կարող են լրացնել դիվանագիտական վակուումը և իրենց դաշնակիցներին համոզել վերադառնալ բանակցային սեղանի մոտ։ Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի հետ շատ ուղղություններով կոշտ տարաձայնություններին՝ Միացյալ Նահանգները և նրա եվրոպացի դաշնակիցները իմաստուն կվարվեն, եթե խրախուսեն այսպիսի ձևաչափը», – գրել է Բրայզան։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:

– Պարոն Քեռյան, մենք, իհարկե, հիշում ենք, որ Մեթյու Բրայզան եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հետո՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, բայց նաև հիշում ենք, որ Ամերիկայի հայկական կազմակերպությունները և նրանց կողմնակիցները Կոնգրեսում դեմ էին հանդես գալիս Բրայզայի նշանակմանը դեսպանի պաշտոնում՝ ասելով, Բրայզան թրքամետ գործիչ է, նա կապված է Ադրբեջանի իշխանությունների հետ, և այլն։ Ինչևէ, նա այժմ աշխատում է Atlantic Council-ում և հոդված է գրել՝ կարծիք հայտնելով, որ Մոսկվան և Անկարան կարող են լրացնել ղարաբաղյան գործընթացում այսօր առաջացած «դիվանագիտական վակուումը»՝ իրենց դաշնակիցներին, այսինքն՝ Թուրքիան՝ իր դաշնակից Ադրբեջանին, Ռուսաստանը՝ իր դաշնակից Հայաստանին համոզելով վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ։ Որքանո՞վ է սա հավանական, Ձեր կարծիքով, ներկայիս իրավիճակում, եթե հաշվի առնենք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այս շաբաթվա հայտարարությունը։ Լավրովը այս շաբաթ հանդիպել է Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարի հետ և ասել, որ բանակցողների կազմը փոխելու փորձերը անընդունելի են համանախագահների համար։

– Այն, ինչ վերաբերում է բանակցային ձևաչափը փոխելու ջանքերին, նոր չէ: Դա արդեն 20-25 տարվա պատմություն ունի: Գիտեք, այդ Մինսկի խումբը, որը ստեղծվել է 1992 թվականին, եթե չեմ սխալվում՝ իր մեջ ընդգրկում է 11 պետություն՝ հարավկովկասյան հակամարտող պետությունները, համանախագահող երեք երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, ինչպես նաև մի շարք հարևան, տարածաշրջանային և եվրոպական երկրներ՝ Իրանը, Թուրքիան, Բելառուսը, Շվեդիան, Գերմանիան և այլն: Ընդհանուր առմամբ՝ 11 երկիր: ԵԱՀԿ Մինսկի խումբը մեզ մոտ միշտ ասոցացվել է միայն երեք համանախագահող երկրների հետ, բայց պետք է հիշենք, որ խոսքը համանախագահության մասին է: Սակայն եթե ինչ-որ փաստաթուղթ վերջնական դրվի հաստատման՝ այդ երեք համանախագահող պետություններից հետո դրվելու է նաև 11 անդամ պետությունների քննարկմանը, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններ են: Իսկ այդ պետությունների շարքում է նաև Թուրքիան: Այսինքն՝ Թուրքիան միշտ աշխատել է իր կարգավիճակը մի քայլ առաջ տանել, լինելով Մինսկի խմբի անդամ՝ մտնել նաև համանախագահության մեջ: Այդ ձգտումը միշտ կա, և դա գիտե՞ք՝ ինչով է բացատրվում: Օրինակ, ինչքան ես եմ հասկանում Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունից՝ նրանք կարծում են, որ Մինսկի խմբի համանախագահությունը «հակաադրբեջանական» ձևաչափ է:

Նրանց բացատրությունը հետևյալն է, որ Մինսկի խմբի համանախագահն են Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, Ֆրանսիան, որը Հայաստանին բարեկամ պետություն է և ավանդաբար հակաթուրքական պետություն է, ու բնականաբար, դա նաև իրենց վրա է ազդում, և այստեղ է նաև Միացյալ Նահանգները, որը Թուրքիայի հետ լուրջ խնդիրներ ունի մերձավորարևելյան հարցերում և այդպես լուրջ շահեր չունի Լեռնային Ղարաբաղի հարցում՝ բացառությամբ մեկ շահի, որ Ղարաբաղի տարածքն իրեն պետք է Իրանի դեմ ռազմաբազա տեղադրելու համար: Ահա այս ձևաչափին երբ ադրբեջանցիները նայում են՝ ստացվում է այսպես՝ երկու երկրները հայամետ են, մեկը կիսաադրբեջանամետ է՝ այնքանով, որքանով շահեր ունի այստեղ: Եվ նրանք ասում են՝ «բերեք փոխենք ուժերի հարաբերակցությունը», «եթե Հայաստանը երկու բարեկամ պետություն ունի՝ գոնե մեկն էլ թող մերը լինի»: Եվ իրենք մատնացույց են անում Թուրքիային, որպեսզի վերջինս պաշտպանի Ադրբեջանի շահերը:

Սա ադրբեջանական քարոզչություն է, սա նրանք միշտ պնդել են, սա եղել է վերջին 20-25 տարվա ընթացքում, և Մեթյու Բրայզան ինչ-որ հեծանիվ չի հայտնագործել, նա պարզապես ֆիքսել է այն, ինչ ինքը տեսել է:

Բայց Մեթյու Բրայզայի ասածի մեջ կա մի շատ մեծ ճշմարտություն: Դա այն է, որ Մինսկի համանախագահող երկրները այդքան էլ արդյունավետ չեն աշխատել ու չեն աշխատում հիմա, որովհետև այս 25 տարվա ընթացքում արդյունավետ աշխատանքին տարբեր բաներ են խանգարել: Մեկ խանգարել է, օրինակ, Հարավային Կովկասում այս երեք երկրների՝ Եվրամիության՝ հանձին Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի շահերի խաչաձևումը: Հետո խանգարել է, ասենք, Իրանի նկատմամբ հակաարևմտյան քաղաքականությունը, որովհետև Ղարաբաղի տարածքը նրանք միշտ դիտել են Իրանին սահմանակից և որոշակի ստրատեգիական նշանակություն ունեցող: Հետո խանգարել է Ռուսաստան-Արևմուտք խիստ հակամարտությունը և պատժամիջոցները, որ այսօր կիրառում է Եվրամիությունը Ռուսաստանի դեմ, Միացյալ Նահանգները՝ Ռուսաստանի դեմ: Եվ պարզ տրամաբանությունը հուշում է՝ եթե համանախագահող երկրները իրար դեմ պատժամիջոցներ են կիրառում՝ այդ դեպքում մի հակամարտության լուծման ժամանակ նրանք ինչպե՞ս են համագործակցելու: Եվ այսպես ամեն անգամ տարբեր հարցեր խանգարել են:

Էլ չեմ ասում, ասենք, սիրիական ճգնաժամի շուրջ Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձևաչափի առաջացումը ընդդեմ արևմտյան երկրների: Եվ ղարաբաղյան հակամարտությանը լուծումը միշտ էլ ստորադասվել է այս ամենին:

Սրան կարող ենք ավելացնել  նաև Ռուսաստանի սիրախաղերը Ադրբեջանի հետ, որի նպատակն է Ադրբեջանին տանել ռուսական ազդեցության գոտի՝ ընդգրկելով նրան և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ԵԱՏՄ-ի կազմի մեջ: Միաժամանակ սրան ավելանում է Ռուսաստանի գլխավոր ռազմավարական գիծը՝ հետխորհրդային տարածքում վերականգնել իր ազդեցությունը և թույլ չտալ Թուրքիայի ներթափանցումը Հարավային Կովկաս:

Բնականաբար, իմ կարծիքն այն է, որ ղարաբաղյան հակամարտության միջազգայնացումը, Մինսկի խմբի ստեղծումը և դեռ ավելին՝ Մինսկի խմբի համանախագահության ստեղծումը իրար միս կրծող և իրար դեմ աշխատող պետությունների ձևաչափով ինքնին նշանակում է, որ նմանատիպ իրավիճակով, նմանատիպ աշխարհաքաղաքական իրողության պայմաններում երբևիցէ հնարավոր չի լինի կազմել որևիցէ մի փաստաթուղթ, որը, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասում, ձեռնտու լինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ Արցախին:

Բայց Մեթյու Բրայզան ինչ-որ մի տեղ փորձում է նաև գիտե՞ք՝ որը թեզը առաջ քաշել: Դա իմ հեղինակած տերմինն է: Նա փորձում է տանել այս ամենը սերբական տարբերակով: Եթե հիշում եք՝ Բոսնիական և Կոսովոյի հակամարտությունների ժամանակ կրկին միջազգային հանրությանը չհաջողվեց գտնել լուծման ինչ-որ մի ձևաչափ, և երկու դեպքում էլ Սերբիայի նկատմամբ կիրառվեց ռազմական հարվածների և պարտադրանքի քաղաքականությունը: Այսինքն՝ որոշումն ընդունվեց՝ ինչպես պետք է լուծվի հիմնախնդիրը, ներկայացվեց Սերբիային, Սերբիան մերժեց, և դրանից անմիջապես հետո ՆԱՏՕ-ն սկսեց ռմբակոծել: Բայց սերբական տարբերակը, որը նստած է Մեթյու Բրայզայի գլխում այն ձևաչափով, որ Ռուսաստանն ու Թուրքիան, առանց Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի, ինչ-որ մի ձևաչափով կմտածեն լուծումը, հետո ուժի միջոցով կստիպեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը կատարեն այդ որոշումը…

– Ինչպես 100 տարի առաջ:

– Այո՛, ինչպես 100 տարի առաջ: Բայց Մեթյու Բրայզան, իհարկե, չունի այն գիտելիքները 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, ինչ ունենք մենք: Նա ունի, ասենք, սերբական տարբերակի վերաբերյալ ինֆորմացիա: Դա կոչվում է հակամարտության լուծման ուժային պարտադրում, երբ հակամարտող կողմերին ուժով խաղաղեցնում են, ստիպում են ընդունել երրորդ կողմի կամ միջնորդական առաքելության որոշումը: Բայց Մեթյու Բրայզան սխալվում է այն առումով, որ եթե սերբական տարբերակի ժամանակ՝ 1990-ական թթ., Ռուսաստանը ատամ ցույց չէր տալիս, և այն ժամանակ ելցինյան Ռուսաստանը դժգոհություն էր հայտնում դեկլարատիվ, բայց լռելյայն ընդունում էր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի բոլոր որոշումները, ապա այժմ այդպես չէ, և Մինսկի խմբի մյուս համանախագահներն էլ թույլ չեն տա անել այն, ինչ 90-ականներին թույլ տվեց անել Ռուսաստանը:

Տեսականորեն, իհարկե, չի բացառվում Ռուսաստանի և Թուրքիայի կողմից այնպիսի վճռի ընդունում, որը հնարավոր լինի պարտադրել կողմերին, բայց գործնականում ես ինքս չեմ պատկերացնում նման բան, քանի որ ցանկացած պարագայում Թուրքիան գծելու է «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների վերականգնում», իսկ Ռուսաստանի համար դա նշանակում է կորցնել Հայաստանը առհավետ, որը Հարավային Կովկասում իր համար ամենահուսալի հենարանն է:

– Տեսականորեն ընդունենք, որ այդ տարբերակը գուցե հնարավոր է, բայց գործնական դաշտում եթե կողմերից մեկը՝ Հայաստանը, դեմ է Թուրքիայի մասնակցությանը խաղաղության գործընթացին, քանի որ Թուրքիան իրեն դրսևորում է որպես հակամարտության կողմ՝ Ադրբեջանի կողմից, ոչ թե որպես անաչառ ու անկողմնակալ միջնորդ, ապա ինչպե՞ս է հնարավոր ռուս-թուրքական նախաձեռնությունը Ղարաբաղի շուրջ:

– Մեթյու Բրայզան, ինձ թվում է, նկատի ունի, որ Ռուսաստանը և Թուրքիան անեն դա անկախ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափից: Գուցե նա ենթադրում է՝ Ռուսաստանը և Թուրքիան համոզեն Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին թողնելու հակամարտության կարգավորման գործընթացը, մանավանդ որ Թուրքիան Մինսկի խմբի անդամ է: Իհարկե, ես, միևնույն է, չեմ պատկերացնում, որ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները այդպես կամովին թողնեն այս հարցը, քանի որ այստեղ կա հարավկովկասյան մեծ հանգույցի խնդիր և էներգետիկ կոմունիկացիաների խնդիր, այստեղ կա Իրանի հարց և Ռուսաստանի հետ կապված խնդիրներ: Դրա համար դժվար թե նրանք թողնեն, որ 21 թվի նման Ռուսաստանը և Թուրքիան իրար հետ նստեն և լուծեն այս հարցը: 1921 թվականը այն ժամանակ էր, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեծ պետությունները այլևս ի վիճակի չէին նոր ռազմաճակատներ բացել և նոր ռազմական գործողություններ վարել: Նույնիսկ Գերմանիային հաղթած Անտանտի երկրները, ըստ էության, պարտվեցին քեմալական Թուրքիային, քանի որ հունական բանակը ջախջախվեց, Հայաստանը ջախջախվեց, որոնք Անտանտի դաշնակիցներն էին: Բայց, ամեն դեպքում, Անտանտը նոր բանակ Թուրքիա չմտցրեց, որովհետև պարզապես ի վիճակի չէին այլևս: Այդ իսկ պատճառով դա հնարավորություն տվեց Ռուսաստանին և Թուրքիային բաժան-բաժան անել տարածքները մեր տարածաշրջանում՝ հաշվի չառնելով ո՛չ Վրաստանի, ո՛չ Հայաստանի շահերը: Նույնիսկ Ռուսաստանի ազգային շահերի վերաբերյալ բոլշևիկները սխալ որոշում կայացրեցին:

Բնականաբար, հիմա իրավիճակն այդպիսին չէ, և Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարող պարզապես: Եվ ես այս համատեքստում շատ ու շատ եմ կարևորում Իրանի գործոնը, որովհետև Իրանն էլ ունի իր շահերը այս տարածաշրջանում: Օրինակ, եթե մենք վիճում ենք՝ Ղարաբաղն ո՞ւմն է, ապա Թեհրանում միշտ ծիծաղում են, որովհետև ասում են՝ «էս էրեխեքը չեն հասկանում, որ Ղարաբաղն էլ է մերը, Նախիջևանն էլ, Բաքուն, Շաքին, Շիրվանը, Դերբենդ… բոլորն էլ մերն է, ուղղակի ժամանակին տվեցինք, հարմար լինի՝ նորից հետ կվերցնենք»: Իսկ այդ մտայնությունը շատ հեռավոր անցյալից չէ, դա 500 տարվա բան չէ, դա ընդամենը 19-րդ դարի սկզբներին տեղի ունեցած իրադարձություն է:

Ընդհանրապես, 16-րդ դարից սկսած՝ Թուրքիան և Իրանը այստեղ ավանդական մրցակիցներ են, և նկատի ունենանք, որ իրանական պետության մեջ թուրքական տարրի ակտիվացումը իրանական պետականության վերջն է: Իրանցիներն այդ բոլորը շատ լավ հասկանում են, և այդ բոլորի պատճառով է, որ իրենք, լինելով իսլամական ֆունդամենտալիստական պետություն, այս 25-30 տարվա ընթացքում ոչ մի անգամ որևէ հակահայկական քայլ չեն արել, միշտ աշխատել են մեր օգտին: Դա ոչ թե «մեր սիրուն աչքերի համար է», այլ դա իրենց շահերի համար է:

Բնականաբար, ես չեմ պատկերացնում, որ Ռուսաստանն ու Թուրքիան, ըստ Մեթյու Բրայզայի, կարողանան այստեղ հարցեր լուծել միայնակ և միակողմանիորեն՝ հետևում թողնելով Եվրամիությանը, Միացյալ Նահանգներին և առավել ևս՝ Իրանին: Դա իր կարծիքն է:

Ընդհանրապես, Մեթյու Բրայզան թուրքական լոբբիստական ազդեցության տակ գտնվող անձնավորություն է: Իր կինն էլ՝ Զեյնո Բարանը, ինչպես գիտեք, էթնիկ թուրք է, ընդ որում՝ ազգայնամոլական թուրք է, և այս կնոջ կապերով Բրայզան թուրքական ազդեցության տակ է ընկել: Եվ նաև այս հանգամանքը նկատի ունենալով՝ Միացյալ Նահանգները նրան նշանակեց դեսպան Բաքվում, քանի որ շատ սիրելի անձնավորություն էր ադրբեջանցիների համար: Եվ նա հայամետ կամ հայանպաստ որևէ քայլ և առաջարկություն երբևիցէ չի արել: Այս առումով թուրքական գործոնը նրա կողմից առաջ տանելը ինձ համար զարմանալի չէ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում