Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Ոչ ավանդական թեժ աշուն Հայաստանում. որտեղ են հաշվելու ճտերը

Հայաստանում աշունը, անկասկած, լինելու է այսպես ասած՝ քաղաքականապես աշխույժ կամ, ինչպես ասում են՝ թեժ:

Իհարկե, քաղաքականությունն այս դեպքում կիրառելի է պայմանական իմաստով, եթե հաշվի առնենք այն օրակարգը, որ փորձում են աշնանն ընդառաջ ձևավորել Հայաստանի ընդդիմադիր հավակնություն ունեցող ուժերը, և համադրենք դա այն իրավիճակի և գործընթացների հետ, որ ծավալվում են Հայաստանի շուրջ միջազգային կյանքում: Այդ համադրությունը Հայաստանում քաղաքականությունն իսկապես դարձնում է պայմանական հասկացություն, որովհետև այդ պարագայում, եթե Հայաստանում եղածը կամ փորձվողը քաղաքականություն է, ապա այդ դեպքում ի՞նչ անուն տալ Հայաստանի շուրջ տեղի ունեցողին: Այդուհանդերձ, ունենք այն, ինչ ունենք, որքան էլ տխուր է դա արձանագրելը: Արտաքին քաղաքական միջավայրն, իհարկե, իր ազդեցությունը կունենա ներքին կյանքի մասնակիցների աշնանային պահվածքի վրա, սակայն, լայն իմաստով, աշնան «քաղաքական նորաձևության տրենդը» լինելու է մրցակցությունը միմյանց հետ, ընդդիմադիր տրամադրությունները մոբիլիզացնելու և կառավարելու դիրքի, կարգավիճակի համար: Այդ իմաստով, աշունը թեժ է լինելու առերևույթ իշխանության հանդեպ, բայց իրականում՝ ընդդիմության առաջատարի կարգավիճակի համար: Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում իշխանության համար պայքար կսկսվի այն ժամանակ, երբ ձևավորվի համաձայնությունն այդ իշխանության ապագա պատկերի շուրջ:

Իհարկե, դրանից հետո դեռ պետք է այդ պատկերն արժանանա հանրային հավանության, դա այլ հարց է: Բայց մինչ հարցը դրան հասնելը, այն դեռ չի հասել անգամ նախնական համաձայնության փուլի: Մեծ հավանականությամբ, չի էլ հասնի, քանի որ իշխանությունն ինքնին միայն եզրագիծ չէ, որ պետք է հատել մրցապայքարի ընթացքում:

Իշխանությունն անցյալ է, ներկա ու ապագա, և, ըստ այդմ, անցյալի, ներկայի ու ապագայի հարցեր ամենատարբեր ուժերի ու գործիչների միջև, որոնք հավակնում են լինել ընդդիմության առաջնորդ, առաջատար. Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Արթուր Վանեցյան: Մյուս կողմում ձևավորվում է Ազգային- ժողովրդավարական բևեռ, որը մրցակցելու է հենց այդ տիրույթի ուժերի հետ: Իսկ դա բավականին հարմար վիճակ է ստեղծելու կառավարող մեծամասնության համար՝ այսպես ասած կրկնակի զսպման մեխանիզմի կիրառման տեսանկյունից, մեկով՝ մյուսին:

Մեծ հաշվով, իշխանությունը այդպիսով կարողանալու է նրբորեն կառավարել թեժ աշունը: Առանձին դիրքում է Սերժ Սարգսյանը, որը հրաժարվել է քաղաքական հավակնությունից, բայց ամենևին ոչ քաղաքականության վրա ազդելու մտադրությունից կամ ցանկությունից: Սարգսյանը չունի իշխանության վերադարձի հնարավորություն, բայց մյուս կողմից նա իշխանությունը չի թողել հեղափոխության առաջնորդ Փաշինյանին, որպեսզի հետո նրա ձեռքից այն վերցնեն այն ուժերը, որոնցից Սարգսյանը պաշտպանեց իր իշխանությունը մինչև վերջ: Այդպիսով, Հայաստանում թեժ աշունն ամենևին ավանդական չէ, որքան էլ մի շարք ուժեր փորձելու են այն ապահովել այսպես ասած՝ ավանդական արժեքների պաշտպանության խորագրի ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում