Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանով հարավ և հյուսիս. ապօրինի գույքի բռնագանձման առաջին թիրախը

Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է նաև «Հյուսիս-հարավ» կոմունիկացիոն հաղորդակցության հեռանկարներին: Խոսքը մասնավորապես Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափի մասին է: Լավրովը հայտարարել է, որ կան խնդիրներ՝ կապված Իրանի հանդեպ պատժամիջոցների հետ, սակայն մտադիր են շարունակել առանցքի ձևավորումը էներգետիկ, տրանսպորտային ուղղությամբ: ՌԴ արտգործնախարարը շոշափել է անգամ Թուրքիայի ներգրավվածության հնարավորությունը: Եռակողմ՝ Իրան-Ադրբեջան-ՌԴ ձևաչափի վերջին վեհաժողովը, որ պետք է տեղի ունենար 2019-ի օգոստոսին Սոչիում, հետաձգվեց, ու այդպես էլ չկայացավ: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ դրանից հետո գործնականում եռակողմ վեհաժողով եղավ Հայաստանում՝ ԵՏՄ վեհաժողովի առիթով, որին Երևանի հրավերով մասնակցեց նաև Իրանի նախագահ Ռոհանին, այդպիսով բացառիկ իմաստ հաղորդելով ԵՏՄ հավաքին: Երևանյան վեհաժողովում եռակողմությունն, իհարկե, պայմանական, անուղղակի էր, քանի որ Պուտին, Ռոհանի և Փաշինյան համաժամանակյա հանդիպում չեղավ, փոխարենը եղան հանդիպումներ առանձին երկկողմ ձևաչափերով:

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի՝ Իրանի հետ սահմանին բացված ազատ տնտեսական գոտում կլինի ԵՏՄ գործարար համաժողով: Միաժամանակ հայտնի է նաև, որ տնտեսական գոտին չի գործում լիարժեք, որովհետև տարածք չունի, այսինքն՝ շենքային կոմունիկացիայից բացի, չկա ծավալվելու տարածք, որովհետև շրջակա համայնքային հողերը, ինչպես հայտնի դարձավ քրեական գործից՝ մասնավորեցվել են և հայտնվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների սեփականության կարգավիճակում, կամ նրանց հետ առնչվող անձանց: Եվ ստացվում է, որ պետությունը պետք է այդ տարածքի համար նրանց վճարի բավականին բարձր փոխհատուցում: Ավելին, ինչպես մի առիթով հայտարարեց վարչապետ Փաշինյանը, այդ սեփականաշնորհումը տեղի է ունեցել՝ իմանալով, որ կա ազատ գոտու մտադրություն: Գոտին կառուցվեց վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման շրջանում, իսկ մինչ այդ համայնքային հարակից հողերի սեփականաշնորհման գործում շոշափվում էր նրանից առաջ պաշտոնավարած վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը: Ի՞նչ վիճակում է քրգործն այսօր: Կա հավանականություն, որ այդ հողերը կդառնան առաջինը, որոնք կթիրախավորեն ապօրինի սեփականության բռնագանձման մասին ընդունված օրենքը:

Ակնառու է, որ գործ ունենք մի վիճակի հետ, երբ պարզապես կասեցվել է ոչ միայն երկկողմ՝ Հայաստան-Իրան, այլև բազմակողմ ռեգիոնալ հիմնարար նշանակության ենթակառուցվածքային ներուժը: Միևնույն ժամանակ, սակայն, ակնհայտ է, որ այստեղ խնդիրը միայն ազատ գոտին չէ, որովհետև կա թե՛ ավտոճանապարհային, թե՛ էներգետիկ բաղադրիչը: Եվ այդ իմաստով, թերևս, ռուս-ադրբեջանական համատեղ ասուլիսում Լավրովին ուղղված հարցի ֆոնին, թերևս, հարկ է բարձրաձայնել հարցը նաև Հայաստանում՝ Հայաստանի արտաքին տնտեսա-քաղաքական առաջնահերթությունների շարքում ինչ տեղ է զբաղեցնում և ինչպիսի դինամիկա է ենթադրում Հայաստանով «Հյուսիս-հարավ» առանցքի ձևավորումը՝ Իրան-Հայաստան-Վրաստան, որտեղից առանցքը կարող է ճյուղավորվել Եվրոպա և Ռուսաստան: Միաժամանակ, Իրանը Հայաստանի համար կարող է դառնալ ճանապարհ դեպի հարավ: Անշուշտ, ներկայիս ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական և համավարակային մարտահրավերները բարդ են ու խրթին, սակայն դրանք չպետք է դառնան ռազմավարական նպատակադրումների խոչընդոտ, որովհետև, ի վերջո, նաև հենց ռազմավարական չափումներն են, որ կարող են թույլ տալ հանգել մարտավարական լուծումների և գտնել ընթացիկ շատ հարցերի լուծման բանալիներ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում