Sunday, 19 07 2026
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը

Սերժ Սարգսյանն ու իր բանդան քաղաքական հայտ են ներկայացնում՝ երկիրը տանելու են ցնցումների

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

Պարոն Մակեյան, Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո առաջին ասուլիսն էր հրավիրել։ Թեև ասուլիսն Ապրիլյանի թեմայով էր, բայց կարո՞ղ ենք այս ասուլիսը համարել քաղաքական ակտիվության դրսևորում։

– Իհարկե։ Նախ` Քոչարյանը խոսեց, բավական երկար ժամանակ Սերժի փեսան էր խոսում։ Հիմա ինքն է խոսում։ Եթե խրոնոմետրաժը հավաքում ենք, ամեն ինչ պարզ է դառնում։ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հրաժարականից հետո առաջին անգամ խոսեց 10 տարի հետո։ Մտավորական մարդ էր, պատմաբան էր, իրենց նման արյունախում չէր։ Այդքանից հետո առաջին նախագահը իրեն թույլ տվեց խոսել միայն 10 տարի անց։ Իսկ սրանք աննամուս կերպով երկու տարի անց ասուլիս են տալիս, մի բան էլ հայտարարում են, թե պատերազմի վտանգը մեծ է։ Երկիրը պատերազմի հասցրել է քոչարյանասերժական ռեժիմը, որ հիմա էլ վտանգը մեծացել է։ Այո՛, պատերազմի վտանգը շատ մեծ է, որովհետև Ալիևը նավթադոլարներով իր բանակը զինում է, իսկ իրենք երկիրը թալանել ու լափել են։

Սերժ Սարգսյանը հակառակն էր պնդում։ Պարզվեց՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ հաղթել ենք։

– Նման հայտարարությունների մեղավորը բացառապես ներկա իշխանություններն են։ Եթե հեղափոխությունից հետո իրավաքաղաքական գնահատական տրվեր այդ ռեժիմին, ապացուցվեր թալանի գործընթացն ու թալանվածը հետ բերվեր, բանակը զինվեր, ապա նրանք մկան ծակին հազար թուման կտային։ Բայց քանի որ այդ գնահատականը չտրվեց, դրա համար էլ Սերժ Սարգսյանն ու իր բանդան քաղաքական հայտ են ներկայացնում՝ երկիրը ցնցումների տանելու, նոր իշխանափոխություն իրականացնելու համար։ Սա աննորմալ երևույթ է, որի միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

Իսկ իշխանությունն ադեկվատ, համաչափ արձագանքում է այդ երևույթներին, իրենց իշխանության նկատմամբ հակազդեցությանը։

– Իշխանությունը ոչ թե խոսքերով պետք է հակազդի, այլ գործողություններով։ Բայց 2 տարվա գործողությունները ոչ միայն ադեկվատ չեն, այլև շատ վատ են։ Հիմա ասում են՝ «ծռերը» քննադատում են իշխանությանը։ Բայց «ծռերը» այս հող ու ջրի մարդ են, իրենք երկրի համար վտանգավոր ոչ մի բան չեն անի, երկիրը ցնցումների չեն տանի, իսկ քոչարյանասերժսարգսյանական ռեժիմն ու հինգերորդ շարասյունը հենց դրան են ձգտում։ 2-3 ամսվա ընթացքում, եթե Նիկոլ Փաշինյանը հետևություններ չանի, ապա նրանք երկիրը քաոսի կվերածեն։ Հանրությանը և միջազգային հանրությանը կհամոզեն, որ նոր իշխանությունը ի վիճակի չի կառավարել երկիրը ու երկիրը կտանեն հեղաշրջման՝ ցանկացած ձևով՝ ուժային, թե պալատական եղանակով։ Վտանգը նախկիններն են, իսկ «ծռերը» նախկինների վտանգը կանխում էին բայց, ցավոք սրտի, այսօր իշխանությունը «ծռերին» վերածեց իրեն հակառակորդի։

– «Սասնա ծռերը» հայտարարում են, որ ապստամբությունը չի ավարտվել, պայքարը շարունակվում է։ Այս հայտարարությունների տակ կարո՞ղ ենք հասկանալ, որ «ծռերը», հնարավոր է, ինչ-որ նոր գործողությունները ձեռնարկեն։

– Ես մի բանում հստակ համոզված եմ, որ «ծռերը» նվիրյալներ են, ազգային տղաներ են և չեն փորձի երկիրը վնասել։ Բայց այն, որ իրենց նկատմամբ գնում է ոչ արդար, ոչ իրավական գործընթաց, դա հստակ է։ Նախկինում, երբ մենք պայքարում էինք նախորդ ռեժիմի դեմ, ուր գնում էինք, որ համայնք մտնում էինք, մարդիկ ասում էին՝ այդ ռեժիմի դեմ միայն զենքով է հնարավոր պայքարել։

Հետևաբար կարող ենք ասել, որ «ծռերը» հանրային պատվեր են կատարել, հասարակության պահանջն են բավարարել։ Հեղափոխությունից հետո անձամբ ես եմ բանակցել վարչապետի հետ տղաների բացթողման ժամանակագրության վերաբերյալ։ Այդ ժամանակագրությունը հիմնականում պահպանվել է՝ բացառությամբ Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի մասով։ Նրանք էլ պետք է դուրս գային որոշ ժամանակ անց, բայց դա չեղավ։ Ավելին, ամիսներ անց շարունակվեց սերժսարգսյանական, ՀՀԿ-ական սցենարը։ Դատախազությունը առաջ է տանում նույն հոդվածները, նույն մեղադրանքները, որոնք առաջադրվել էին Սերժ Սարգսյանի ժամանակ։

Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ կարող էր անել։ Զանգել դատավորին և հրահանգել, որ «ծռերին» արդարացնի կամ մեղմ պատիժ տա՞։

Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ չի միջամտի դատարանների աշխատանքին, բայց դատարաններն իներցիոն ձևով տանում են նախկին ռեժիմի ժամանակվա իրենց գործելաոճը։ Բայց ես համոզված եմ, որ եթե դատախազությունը նույն հոդվածները դրեց ու առաջ տարավ, ապա չէր կարող հաշվի չառնել օրվա իշխանության տեսակետը։ Սա մտահոգիչ է, որ երկու տարի առաջ ուրիշ խոսակցություն էր գնում, ուրիշ բանակցություններ էին գնում, իսկ հիմա ուրիշ արդյունք է։ Դատարաններում էլ շունը տիրոջը չի ճանաչում։ Ինչ ուզում են՝ անում են։ Իսկ եթե իշխանությունը ժամանակին քաղաքական գնահատական տար ստեղծված իրավիճակին, 2016 թվականի ապստամբությանը, ապա այս իրավիճակը չէր առաջանա։ Տղաները ապստամբել են, իսկ հեղափոխությունից հետո, եթե իրավաքաղաքական գնահատական տրվեր, ապա այսօր այս պատկերը չէինք ունենա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում