Wednesday, 08 05 2024
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

Անցյալի ճահճի գավաթը. հաղթողը պարզ չէ, բայց պարտվողը արդեն հայտնի է

Հայաստանում կանխատեսվում է ներքաղաքական հերթական թեժ կամ առնվազն աշխույժ աշունը: Ընդ որում, այստեղ, թերևս, արժե փոքրիկ ռեմարկ՝ այն իմաստով, որ Հայաստանում այդօրինակ կանխատեսումները, թերևս, մշտապես ընկալվում են իբրև արտակարգ, արտառոց զարգացումների, գրեթե ֆորս-մաժորի ազդակ: Այստեղ կա, թերևս, ընկալումների խնդիր, որ պայմանավորված է հայաստանյան քաղաքականության բնույթով: Եթե քաղաքականությունը կա և քաղաքական ուժերը գործում են այդ շրջանակում, ապա աշխույժ կամ թեժ պետք է լինի միշտ, որովհետև հենց դրանից է կախված քաղաքականության էֆեկտիվությունն ու արդյունավետությունը՝ որպես առանցքային գործունեության դաշտ ընդհանրապես: Բայց, քանի որ հայաստանյան քաղաքականությունը որևէ կապ չի ունեցել ազատ մրցակցության և իրական գաղափարական մոտեցումների հետ, ապա, ընդհանուր առմամբ, հանրային և անգամ քաղաքականության մեջ գտնվողների մի մեծ մասի ենթագիտակցության մեջ այն նույնացվել է «մեռելային» իրավիճակի հետ, դաշնակցականներից մեկի խոսքերով ասած՝ «գերեզմանային կայունության» հետ: Մինչդեռ, թեժ կամ բուռն աշուն, գարուն կամ ձմեռ կանխատեսող հայտարարությունների կամ ակնարկների տողատակում ընդամենը իրական քաղաքական կյանքն է: Ցավոք, իրական հայաստանյան իմաստով, որտեղ կա բովանդակության, պետական և հանրային շահ ներառող օրակարգի լուրջ խնդիր:

Ներկայումս էլ օրակարգում այլ բան չէ, քան պայքար, այսպես ասած, ընդդիմադիր դաշտում գերակա դիրքի համար, որ ուղիղ կամ անուղղակի պայքարի ձևով իրականացնում են ամենատարբեր քաղաքական ուժեր, բոլորը գործնականում անցյալից, կամ առնվազն ճնշող մեծամասնությունը: Նոր ուժերը, որոնք ձևավորվել են և ձևավորվում են հեղափոխությունից հետո, տարբեր պատճառներով դուրս են այդ պայքարից: Ընդ որում՝ բարդ է ասել, իրենց կամքով, թե կամքից անկախ, բայց իրենց համար, թերևս, բարեբախտաբար: Որովհետև պայքարը, ինչի մասին խոսում ենք, գործնականում ընդգծում է ընդամենը այն քաղաքական վակուումը, որ պետք է լցնել: Իսկ լցնելու համար պետք է այլ, մի քանի կամ առնվազն մեկ աստիճան բարձր քաղաքական հարթություն: Ըստ այդմ, եթե նոր ձևավորված կամ ձևավորվող քաղաքական ուժերը չեն պայքարում առնվազն այդ հարթության համար, կամ չունեն առնվազն դրա նպատակադրում, ապա իմաստ չունի ոչ միայն անցյալի ուժերի պայքարում ներգրավվելը, այլ քաղաքականության մեջ մնալն ընդհանրապես: Ավելին, անցյալի շրջանակը ճահիճ է, որտեղ, ընդ որում, քաշվում է ամեն ինչ միանգամայն մտածված: Խոսքն այս դեպքում բոլորովին լոկ նախկին իշխանության շրջանակի ուժերի մասին չէ, երբ նշվում է «անցյալի շրջանակ»: Այստեղ խոսքն առավելապես անցյալի կենսագործունեության և տրամաբանության շարունակվող սերտ կապի շրջանակում գործող բոլոր ուժերի մասին է, որոնց համար Հայաստանում փոփոխությունը և աշխարհում ծավալվող փոփոխությունները լոկ թերթային ու ֆիզիկական փոփոխություններ են, որոնք ազդում են հռետորաբանության, սակայն ոչ երբեք իրավիճակի գնահատման և գործունեության մեթոդաբանության վրա:

Հետևանքն այն է, որ կա նոր իրավիճակ, չկա նոր «դիսկուրս», և ընդամենը տեղի են ունեցել որոշակի տեղաշարժեր և տեղափոխություններ, ինչը, սակայն, չի փոխել հայաստանյան քաղաքականության լեզուն և տեքստը: Աշնանը, խոշոր հաշվով, կարող է վիճարկվել «ճահճի գավաթը», որտեղ հաղթողը կդառնա «անցյալն առաջնորդող», ընդ որում կապ չունի՝ անցյալի իշխանությունից, անցյալի ընդդիմությունից, թե անցյալի, այսպես ասած, ոչիշխանությունից և ոչընդդիմությունից: Որքան կձգվի «գավաթի» խաղարկությունը, ասելը բարդ է, որովհետև ամեն ինչ կամ առնվազն շատ բան կախված կլինի արտաքին գործոններից, որոնք, բնականաբար, գերիշխելու են Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա այնքան ժամանակ, քանի դեռ այդ կյանքում գերիշխելու է նախահեղափոխական քաղաքական «կյանքի» տրամաբանությունը: Ով կլինի այդ գավաթի խաղարկության հաղթող, դժվար է ասել հենց այդ հանգամանքի բերումով: Մի բան հստակ է, որ պարտվողը լինելու է Հայաստանի հանրությունը և պետությունը, եթե չհաջողվի ներքաղաքական կյանքում փոխել սլաքներն ու բեկել դեպի ապագա՝ թե՛ իրավիճակի գնահատման չափանիշների ու սահմանների, թե՛ հանրության հետ աշխատանքի մեթոդաբանության և բովանդակության տեսանկյունից: Այլապես, հակառակ դեպքում, որոշիչը լինում է ոչ թե քաղաքական մրցակցությունը, այլ հեղափոխությունը: Պատահական չէ, որ անցյալի «դիսկուրսը» այսօր լոկ հեղափոխության և հակահեղափոխության շուրջ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում