Wednesday, 15 05 2024
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ
17:24
Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 44 մլրդ դոլար առևտրաշրջանառություն է ունեցել
17:22
Նիկիֆորովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին «իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու» համար
17:20
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին
17:19
ԱՄՆ սենատը «վրացական ժողովրդավարության սև օր» է անվանել օրենքի ընդունումը
Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ
17:10
Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում

Եթե պաշտպանության նախարարը կարող էր լինել ՌԴ քաղաքացի, ինչո՞ւ սովորական պատգամավորը չի կարող. Ռուսաստանն «իր» քաղաքացիներին չի հանձնելու

Հետախուզման մեջ գտնվող, քրեական տարբեր գործերով անցնող Հայաստանի նախկին պաշտոնյաներից շատերը, պարզվում է, Ռուսաստանի քաղաքացի են։ Եթե նույնիսկ այդ մասին մամուլում տեղեկություն չկա էլ, և հանրությանը հայտնի չէ, տևական ժամանակ հետախուզման մեջ գտնվելուց հետո պարզվում է, որ նրանք գտնվում են Ռուսաստանում, ՌԴ քաղաքացի են, դե իսկ Ռուսաստանն էլ իր քաղաքացիներին չի հանձնում։

Վերջին այսպիսի օրինակը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին է առնչվում։ Վերջինս, պարզվում է, 2003 թվականից է Ռուսաստանի քաղաքացի, թե ինչպես է այլ պետության քաղաքացին գրանցվել որպես Հայաստանի խորհրդարանի պատգամավոր՝ անհայտ է, բայցև տարօրինակ էլ չէ։ Եթե Հայաստանի ամենաառանցքային պաշտոնը զբաղեցնող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն է ՌԴ քաղաքացի, ինչո՞ւ սովորական պատգամավորը չէր կարող լինել։

https://www.1in.am/assets/uploads/2020/06/00-1435.jpg

Մոսկվաբնակ փորձագետ Արբակ Խաչատրյանը այս հարցը մեզ հետ զրույցում բազմիցս բարձրաձայնել է, խոսել դրա վտանգների մասին՝ հատկապես, երբ խոսքը այնպիսի առանցքային պաշտոնի մասին է, ինչպիսին պաշտպանության նախարարն է։ Ռուբեն Հայրապետյանի դեպքում էլ ասում է՝ տարօրինակ ոչինչ չկա, քանի որ նախկինում օրենքով շատ քիչ հարցեր են կարգավորվել: «Շատերն ունեն ՌԴ քաղաքացիություն, իմ որդին ևս Ռուսաստանում է ծնվել, ունի այնտեղի քաղաքացիություն։ Բայց երբ դու պաշտոն ես ստանձնում՝ պատգամավոր, նախարար, տիրապետում ես որոշակի գաղտնիքների, պետք է օտար երկրի քաղաքացիությունից հրաժարվես։ Արդարությունն օրենքի հետ այսօր չի համընկնում։ Ոչ մի նորմ չի աշխատել, պատկերացրեք ԱՄՆ-ում պարզվի, որ ինչ-որ պաշտոնյա այլ երկրի քաղաքացի է, հայտարարի, որ եվրոպական երկրներից աշխատավարձ է ստացել։ Բաներ կան, որ օրենքը չի սահմանափակել, նորմեր չեն եղել, բոլորն էլ իրենց ուժերի ներածի չափով օգտագործել են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արբակ Խաչատրյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանին մեղադրելու փոխարեն, պետք է Հայաստանն իր ներքին իրավական հարցերը կարգավորեր, որ այսօր նման խնդիրների առաջ չկանգներ. «Հայաստանն օգտագործելով, պաշտոնատար դիրքերն օգտագործելով՝ աշխատել են միլիոններ, իսկ հետո հայտարարում են, թե դա իրենց շնորհքն է։ Բայց պետք է նայել, որ մինչև պաշտոններ զբաղեցնելն այդ մարդիկ նույնիսկ սեփական կատու չունեին, ուր մնաց նման փողեր դիզեին։ Հիմա էլ Ռուսաստանում են, ի՞նչ վատ է, մարդիկ «վայելում են»։ Իմացեք՝ Ռուսաստանն իր Սահմանադրությամբ իր քաղաքացիներին չի հանձնում, նույնիսկ եթե այլ երկրի պատկան մարմինները պահանջեն։ Միայն մի բան կա՝ եթե անօրինական քաղաքացիություն է ստացել։ Եթե Հայաստանը բողոքի, որ անօրինական է ստացել, հնարավոր է ինչ-որ բան արվի, բայց այսօրվա դրությամբ եթե իրենք մի քաղաքացու տվեցին, մյուսների համար նախադեպ կդառնա»։

Մեր զրուցակցին խնդրեցինք անդրադառնալ նաև մամուլում տարածված այն տեղեկությանը, թե Հայաստանի ԱԱԾ նորանշանակ պետը հատուկ թիրախավորել է կառույցի այն աշխատակիցներին, որոնք կարող են առնչություն ունենալ Ռուսաստանի հետ, որոնք ուսանել են Ռուսաստանում և կարող են պահպանած լինել կապեր։ Արբակ Խաչատրյանի խոսքով՝ երկու տարվա ընթացքում բնականաբար այդ բոլոր կապերը չեն կտրվել. «Թոշակի անցած սպաների 80 տոկոսն էլ թոշակ է ստանում Ռուսաստանում, ես դրանից տեղյակ եմ։ Բայց այստեղ մտահոգիչ է մեկ այլ բան։ Երկու տարի է՝ ամեն ինչ փոխվել է, չնայած չգիտեմ էլ՝ ինչն է փոխվել… բայց կարևոր է՝ այդ նույն ԱԱԾ ղեկավարը պայքարում է ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչների դեմ։ Եթե ինքնուրույն պետություն ենք ստեղծում, ի՞նչ կապ ունի՝ կապը որտեղից է։ Ե՛վ ԽՍՀՄ-ի ժամանակ, և՛ հիմա եղել են և՛ լավ, և՛ վատ կադրեր, բայց միայն կապերի համար նման բան անելը անհեթեթություն է, ամեն դեպքում՝ ինձ համար անընդունելի»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում