Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

«Եթե չլինի Սևանը, չի լինի նաև Հայաստանը». որոնք են Սևանի «կանաչելու» պատճառները և ինչպես փրկել լիճը

Սևանա լճի «կանաչելու» խնդիրը շարունակում է արդիական մնալ հանրային-փորձագիտական քննարկման դաշտում:

Շրջակա միջավայրի նախարարությունն օրերս հաղորդագրություն էր տարածել՝ հայտարարելով, որ Սևանում կրկին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է արձանագրվել: Նախարարության տեղեկացմամբ՝ կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսն են:

Իսկ առողջապահության նախարարությունն իր հերթին հայտնել էր, որ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված առողջապահության նախարարության կողմից ափամերձ տարածքների ջրի որակի դիտարկման շրջանակներում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել։ Միևնույն ժամանակ առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ առաջիկայում ևս լճի ջրի որակի դիտարկումը կշարունակվի:

Այս խնդրին օրերս անդրադարձել էր նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Վերջինս մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Սևանա լիճն արդեն երրորդ տարին է, ինչ մեծ մասշտաբներով կանաչում է: Մարզպետը նշեց, որ Հայաստանում բանակաշինությունից հետո ամենամեծ ֆինանսավորումը պետք է հատկացնել հենց Սևանա լճին, սա պետք է լինի երկրորդ կարևոր ուղղությունը:

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց բնապահպան-փաստաբան Նազելի Վարդանյանի հետ:

– Տիկին Վարդանյան, նախ կխնդրեմ անդրադառնաք լճի կանաչելու խնդրին: Ձեր դիտարկմամբ՝ ի վերջո, ո՞րն է այս պրոբլեմի հիմնական պատճառը, ինչո՞վ է դա պայմանավորված:

– Այս խնդիրը պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Նախ՝ ափամերձ տարածքները չեն պատրաստվել ջրի մակարդակի բարձրացման համար։ Պետք է նախօրոք կոճղահան արվեին ծառերն ու թփերը և մաքրվեին շինություններից այն տարածքները, որոնք ջրի մակարդակի բարձրացման արդյունքում մնալու էին ջրի տակ, սակայն դա չի արվել։ Երկրորդ՝ լճի մակարդակի ցածր լինելը. արևի շողերը թափանցում են լճի հատակ և խթանում են բուսականության աճին։ Երրորդ՝ ջրի բացթողումները գյուղատնտեսության և էներգետիկ նպատակներով։ Չորրորդը Սևան թափվող գետերի վրա ՀԷԿ-երի կառուցումն է, Սևանա լիճ թափվող ջրի քանակի և որակի փոփոխությունը։

Հինգերորդը կլիմայի փոփոխությունն է, տաք ձմեռ՝ լիճը չի սառցակալում, և շոգ ամառ, վեցերորդ՝ լճի աղտոտված լինելը։ Կոլեկտորի բացակայության պայմաններում շրջակա բոլոր համայնքների և կառույցների կոյուղաջրերը լցվում են Սևանա լիճ, բացի այդ, ափերը աղբակալված են, ինչը նույնպես բացասական ազդեցություն ունի ջրի որակի վրա։ Վերջապես, ձկների համար մեծ քանակությամբ արհեստական կերի օգտագործումն է։

Այս բոլոր հանգամանքները նպաստել են Սևանա լճում Անաբենա (Anabaena flos aquae) տեսակի ջրիմուռների արագ զարգացմանը և լճի ծաղկման ու ճահճացման պրոցեսներին։ Անաբենա ջրիմուռը միկրոցիստին է արտանետում: Միկրոցիստինը թույն է: Բնականաբար, նման ջուրը չենք կարող օգտագործել խմելու, ռեկրեացիայի, ոռոգման նպատակով, չենք կարող օգտագործել նաև Սևանա լճի ձկնային և խեցգետնային պաշարը: Այն կլանում է նաև թթվածինը, ինչով վնասում է լճի կենդանական աշխարհին։

– Ինչպե՞ս կգնահատեք մարզպետի վերոնշյալ այն հայտարարությունը, որ Սևանը պետք է մեզ համար լինի երկրորդ կարևորագույն ուղղությունը, և դրա խնդիրների լուծման համար շատ մեծ գումարներ պիտի ներդնենք: Եթե համաձայն եք այս մտքի հետ, ապա այս առումով ի՞նչ եք կարծում՝ արդյոք այսօր հենց այդպե՞ս է արվում:

– Լիովին համաձայն եմ, նույնիսկ կասեի, որ սա առաջին խնդիրն է, քանի որ եթե կորցնենք Սևանը, չի լինի Հայաստանը, և պաշտպանելու անհրաժեշտությունն էլ կվերանա։ Շատ լուրջ ու անհապաղ միջոցառումներ պետք է իրականացվեն Սևանա լճի փրկության համար, մասնավորապես վերացվեն այն գործոնները, որոնք բացասական ազդեցություն են ունենում Սևանա լճի վրա։ Բացի այդ, պետք է խստորեն արգելվի նոր գործոնների ի հայտ գալը, մասնավորապես, պետք է արգելվի Սևանա լիճ թափվող գետերի վրա նոր ՀԷԿ-երի կառուցումը, պետք է արգելել Ամուլսարի, ինչպես նաև նմանատիպ այլ ծրագրերը, որոնք կործանարար ազդեցություն կունենան Սևանա լճի համար։ Դեռ լիովին չի գիտակցվում Սևանա լճի կարևորությունը և դրա կորստի անդառնալիությունն ու հետևանքները մեր երկրի համար։

– Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է այսօր արդյունավետ օգտագործվում Սևանը: Նրա պաշարի բաշխումն արդյոք նպատակայի՞ն է իրականացվում:

– Այն, ինչ արվում է Սևանա լճի վիճակը շտկելու ուղղությամբ, բավարար չէ, համակարգային մոտեցում չի ցուցաբերվում։ Պետք է բացառել Սևանա լճի վրա բացասական ազդեցության բոլոր վերը նշված գործոնները։ Դրա համար պետք է մշակվի Սևանա լճի փրկության ռազմավարական ծրագիր, և համակարգված ծախսվեն գումարները, հակառակ դեպքում բոլոր քայլերը և գումարների ծախսը ապարդյուն և ոչ արդյունավետ կլինեն։

– Տիկին Վարդանյան, շրջակա միջավայրի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է, թե ինչ աշխատանքներ են կատարվում այս ուղղությամբ: Նախարարության կողմից իրականացվող աշխատանքները որքանո՞վ են արդյունավետ, և Ձեր դիտարկմամբ՝ այս փուլում կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն խնդիրը հնարավորինս մեղմելու համար:

– ՇՄ նախարարությունը բավարար արդյունավետ միջոցառումներ դեռ չի իրականացրել, և սա միայն այդ նախարարության խնդիրը չէ, այդ պատճառով առաջարկում եմ ՀՀ կառավարությունում ստեղծել Սևանա լճի փրկության կոորդինացիոն աշխատանքային խումբ, որը կկոորդինացնի բոլոր միջոցառումների իրականացումը և գումարների արդյունավետ ծախսը։

– Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել էին նաև, որ Եվրամիության հետ կա համաձայնագիր, և Սևանա լճի էկո-համակարգի կայունացման համար Հայաստանին տրամադրվելու է 5 միլիոն եվրո: Սա կարո՞ղ է խնդրի լուծում հանդիսանալ:

– Ծանոթ չեմ ծրագրի մանրամասներին, բայց եթե ամեն մի նախարարություն առանձին ծրագրեր իրականացնի և համաձայնեցված ու համակարգված չլինի մյուսների հետ, չեմ կարծում, որ արդյունավետ կլինի։ Օրինակ՝ Սևան թափվող գետերի վրա ՀԷԿ-երի կառուցման արգելքի պայմաններում, եթե թույլ տրվի Ամուլսարի ծրագիրը, ըստ էության խնդիրը չի լուծվի։ Կամ եթե չարգելվի տնտեսվարող սուբյեկտներին առանց կոյուղաջրի մաքրման կայանների կառուցման գործելու և չկառուցվի կոլեկտոր՝ շրջակա համայնքների կոյուղաջրերը մաքրելու համար, ապա այդ ծրագիրը կլինի կիսատ և ոչ արդյունավետ։ Ես ամենևին չեմ ասում, որ այդ ծրագրերի իրականացումը լավ չէ, բայց դա բավարար չէ խնդիրը ամբողջությամբ լուծելու և գումարները արդյունավետ ծախսելու համար։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում