Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ինչպես կարելի է կերտել անկախություն, մարտունակ բանակ ու պատմության այդ հատվածը դուրս թողնել դասագրքից․ արդի գրականությունը պետք է լինի դպրոցներում

Ժամանակակից գրականությունն անպայման պետք է լինի դպրոցներում, դպրոցական դասագրքերում մանավանդ, երբ դպրոցներում Պարույր Սևակից ու Վահագն Դավթյանից հետո գաղափար չունեն մեր նորագույն գրականության մասին։ Տարօրինակ է, երբ 30 տարվա անկախության ստեղծած գրականության դասագրքերում չկա, շուրջ 30 և ավել տարվա դատարկություն է։ Ինչպես կարելի է ստեղծել անկախություն, պայքարել պետականության համար ու այդ ժամանակ ստեղծած գրականությունը, որում արտացոլված է ժամանակը, մարդկանց խնդիրները, սոցիալական ու քաղաքական իրավիաճակը, ամբողջովին դուրս թողնել պատմութունից։

Արցախյան պատերազմի մասին որևէ դրվագ դուք տեսե՞լ եք, որ լինի դասագրքերում։ Ինչո՞ւ չենք խոսում մեր մարտական բանակի մասին, մեր կայացած անկախության մասին։ Ինչպես կարելի է սեփական մշակույթի մեկ հատված դուրս թողնել։ Մենք այսքան տարի պայքարում ենք ապացուցելու, որ կա այդ գրականությունը, գրական պրոցեսը չի կարող դադարել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գրականագետ Հասմիկ Հակոբյանը։

«Վահագն Դավթյանով ու Սիլվա Կապուտիկյանով չի ավարտվել գրականությունը։ Ուզես թե չուզես, այդ պրոցեսը կա, ընթանում է։ Այնպես չէ, որ դա ավելի վատն է, քան նախորդ սերունդների գրականությունը։ Կարելի է ընտրել հեղինակներ, որոնք պետք է ներառվեն դասագրքերում։ Տեսեք, դպրոցում շատ լուրջ խնդիր է առաջանում։ Երկու տարբեր խոսույթներ են, երբ աշակերտը 80-ականերից հետո գրականության նմուշ չունի ու իրականություն, որը բացարձակ տարբեր է իր ապրած կյանքից։ Գրական չափորոշիչներով, որ մենք իրեն մատուցում էինք ստացվում էր, որ մեր գրականությունն ավարտվում էր Վահագն Դավթյանով ու Սիլվա Կապուտիկանով։

Ես չեմ թերագնահատում որևէ մեկի վաստակն այս իմաստով։ Բայց դրանից հետո աշակերտը ուրիշ խոսույթներ է լսել, հայրենիքի, հայրենասիրության մասին։ Դրանք փոխվել են շատ։ Աշակերտին ասում են՝ մենք պետք է պայքարենք, հաջորդ օրը ծնողը երեխային ասում է՝ հավաքվի գնում ենք, սա երկիր չի ապրելու։ Դուք պատկերացնում եք այս երկու հսկայական բացը որ կա։ Այս բոլորը նաև գրականության պակասն է, որ դպրոցում չկա։ Ու ստացվում է՝ մենք մեր աշակերտներին մատուցում ենք մի գրականություն, որի հետ ժամանակակից աշակերտը ինչ-որ տեղ կապ չունի։ Ժամանակակից գրողների ներկայությունը շատ կարևոր է, քանի որ նրանք մոտ են խոսում ներկա ընթերցողների հետ»,- մանրամասնեց գրականագետ Հասմիկ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այսօր ժամանակակից գրականության ընկալման լուրջ խնդիր կա։ «Ես ինքս իմ մեջ տասնյակ տարիներով դաստիարակել եմ ժամանակակից արվեստի նկատմամբ ընկալունակություն, ականջ, տեսողություն։ Մենք այս կամ այն չափով ծանոթ ենք դասական արվեստին, մեր աչքը տեսել է, ականջը լսել։ Մեզ Վահան Տերյանի բանաստեղծությունը հարմոնիկ է թվում։ Ժամանակակից արվեստը, որն ավելի քաոտիկ է, աղմուկները շատ են, մեր ականջին անսովոր է թվում։ Ու սա առաջացնում է անընկալունակություն, մենք համարում ենք այն վատը։ Տիգրան Մանսուրյանին այսքան շատ է սիրում մեր ժողովուրդը։ Եկեք իր կամերային երաժշտություններից որևէ մեկը միացնենք, ոչ ֆիլմերի երաժշտութունը, 3 րոպե չեն լսի, որովհետև մեր ականջը ի վիճակի չէ լսել։ Մենք տարիներով ասել ենք, որ դա պետք է դաստիարակել դպրոցից։ Ուսուցիչներին պետք է վերապատրաստել։ Ինձ համարն աանհասկանալի է Համալսարանների որդեգրած քաղաքականությունը։ Բոլորը կարծես դեմ են, որ ժամանակակիցները լինեն, այնինչ պետք է օգնության ձեռք մեկնեին առաջինն իրենք»,- տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը։

Գրականագետի կարծիքով՝ ժամանակակից գրողների ստեղծագործությունները մեկնաբանելու, ներկայացնելու, վերլուծելու, ազդակները և հույզերը տեղ հասցնելու առումով ևս մեծ խնդիր կա, քանի որ միայն քննադատությունով եթե առաջնորդվեն, նույն կերպ կարելի է դասական գրականության բոլոր գործերը քարուքանդ անել։ «Այո, ժամանակակից գրականությունն ավելի շատ մետաֆորիկ է։ Երեխային նախ պետք է բացատրել մետաֆորիկն ինչ է, հասկանա ստեղծագործության  պատկերը, մետֆորը, որից հետո կառաջանա  ազդակներ և երեխան այդ ստեղծագործությունը կսիրի»,- համոզված է Հասմիկ Հակոբյանը։

Գրականագետի խոսքով՝ պետք է պետական աջակցության, քայլերի շնորհիվ ժամանակակից արվեստը հասցնել ընթերցողին, որը սակայն, չի նշանակում, որ գրականության դասագրքերից պետք է հանել Նարեկացուն, Մեսրոպ Մաշտոցին և մյուսներին։ Մեր զրուցակիցը նաև նշեց, որ պետք է լինեն հատուկ չափորոշիչներ, որոնցով կընտրվեն ստեղծագործություններն ու կընդգրկվեն դպրոցական դասագրքերում։

Գրականագետը համաձայն է այն դիտարկման հետ, որ հասարակությունը, ընթերցողը դժվարությամբ է համակերպվում նորի հետ, արդի գրականության հետ, դժվարությամբ է ընդունում, որ դպրոցական գրականության գրքում պետք է նոր անուններ լինեն, նոր գործեր։ Սակայն, ամեն ինչի հետ հնարավոր է համակերպվել, մանավանդ որ ունենք հրաշալի ժամանակակից գրողներ ու ստեղծագործություններ՝ խոսքի վերջում ասաց գրականագետ Հասմիկ Հակոբյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում