Sunday, 19 05 2024
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել
Ալիևը միայն Մինսկի խումբը լուծարելով կարող է դատել Արցախի ղեկավարներին
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
09:30
Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը
Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Ինչ է պատմել Արարատ Միրզոյանը Բերբոքին Ալմաթիի մասին
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը

Եթե Ղարաբաղի հարցով չզբաղվեն՝ այն կարող է պայթել․ հրթիռային պատերազմի հավանականություն կա

«[Ղարաբաղը] մոռացված պատերազմ է, ոչ ոք դրա մասին չի հիշում։ Դուք «տապակվում եք սեփական յուղի մեջ»։ Բոլորն էլ ունեն բազում տարբեր խնդիրներ։ Իսկ Ադրբեջանի և Հայաստանի խնդիրը, ըստ էության, Ադրբեջանի և Հայաստանի խնդիրն է։ Երբ հանդիպում ես եվրոպացի կամ ամերիկացի ինչ-որ դիվանագետի կամ պաշտոնյայի և ասում՝ վտանգ կա, որ ուր որ է՝ կարող է պայթել Լեռնային Ղարաբաղը կամ հայ-ադրբեջանական հակամարտությունը, նա զարմացած նայում է՝ «իսկ ինչո՞ւ»․․․ Ոչ ոքի հետաքրքիր չէ։ Լրիվ մոռացված պատերազմ է։ Դրա վրա ուշադրություն են դարձնում միայն այն ժամանակ, երբ մարտեր են լինում։ Այդ ժամանակ արդեն բոլորը սկսում են միաձայն բացականչել՝ «կա՛նգ առեք, կա՛նգ առեք, կա՛նգ առեք ․․․»։ Կրակը դադարեցնում են՝ կրկին ոչ ոք չի փորձում լուծել խնդիրը»։

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը։

– Պարոն Ֆելգենհաուեր, ընդհանուր ի՞նչ գնահատական կտաք վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։ Այս լոկալ բախումները կարո՞ղ են վերաճել ավելի լայնածավալ ռազմական գործողությունների։ Ինչպես Դուք էիք ասել «Ռոսբալտին» տված հարցազրույցում՝ «եթե ոչինչ չարվի՝ [պատերազմը] հաստատ կպայթի»։ Որքանո՞վ է այսօր մեծ լայնածավալ պատերազմի վտանգը։

– Կարող է, իհարկե, վերաճել։ Բայց կարող է և ոչ։ Որքան ես եմ հասկանում՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի ղեկավարությունը մեծ պատերազմ չեն ուզում։ Բայց հանրության տրամադրությունները Ադրբեջանում լրիվ ուրիշ են։

– Այո՛, դա շատ կարևոր գործոն է այս պարագայում, այդպես չէ՞։

– Այո՛։ Այնպես որ, գուցե Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմ չի ուզում, բայց հանրային ճնշումը շատ մեծ է, և կա էսկալացիայի (գործողությունների անընդհատ և աստիճանական ծավալում) հավանականություն։ Սահմանի այդ հատվածում կրկին կրակում են։ Երեկ կրակում էին, այսօր՝ ոչ, կարծես թե։ Բայց էսկալացիայի հավանականություն կա, և ինչպես այդ հարցազրույցում եմ ասել՝ եթե հարցը չի լուծվում քաղաքական ճանապարհով, ապա, վաղ թե ուշ, կոնֆլիկտը պայթելու է։ Եվ վտանգը մեծ է։ Թուրքիան, կարծես թե, շատ ջանասիրաբար կուզենար աջակցել Ադրբեջանին։ Մոսկվան աշխատում է հավասարակշռություն պահպանել և ուղղակիորեն չսատարել կողմերից ո՛չ մեկին, ո՛չ մյուսին։ Բայց առայժմ, իհարկե, մեծ պատերազմին դեռ շատ կա։ Այսօրվա վիճակը դրանից հեռու է, քանի որ մեծ պատերազմը մոբիլիզացիա (զորահավաք) է պահանջում։ Առանց զորահավաքի դա անհնար է։

– Ներկայիս բախումների մակարդակը ինչպե՞ս կարելի է բնութագրել կամ անվանել։

– Լավն այն է, որ այնտեղ կողմերից ոչ ոք չի փորձել իսկապես լուրջ հարձակում ձեռնարկել, շփման գիծը ինչպիսին եղել է, այնպես էլ մնացել է։ Այսինքն՝ դրանք փոխհրաձգություններ են, ընդհարումներ, փոքր բախումներ շփման գծում։ Դա լավ է։ Կարող էր ավելի վատ լինել։ Բայց սկզբունքորեն հնարավոր է, որ այդ բախումները տարածվեն շփման գծի այլ հատվածների վրա, հետո հասնեն Ղարաբաղ, և այնտեղ կարող է նաև սկսվել հարձակողական գործողություն։

Այո՛, կա հավանականություն այն բանի, որ ինչպես արդեն ասել են՝ սկսվի հրթիռային պատերազմ։ Երկու կողմերն էլ ունեն օպերատիվ-մարտավարական հրթիռներ, այդ թվում՝ ժամանակակից և բարձր ճշգրտության։ Ադրբեջանը ավելի շատ ունի, Հայաստանը՝ ավելի քիչ։

– Իսկ ի՞նչ ունի Ադրբեջանը։ Մենք ունենք «Իսկանդեր» համակարգեր, որից Ադրբեջանը չունի։ Ինչի՞ց ավելի շատ ունեն ադրբեջանցիները։

– Նրանք ունեն իսրայելական հրթիռներ, որոնք «Իսկանդերներից» վատը չեն, միգուցե ավելի լավն են։

– Նկատի ունեք  LORA համալիրնե՞րը։

– Այո՛։ LORA-ի հրթիռների հեռահարությունը նույնքան է, որքան «Իսկանդերի» հրթիռներինը, իսկ ճշգրտությունը գուցե ավելի բարձր լինի։ Բայց նրանք առնվազն 50 հատ ունեն դրանից։ Այնպես որ, կարող է սկսվել հրթիռային պատերազմ։ Կողմերի կեցվածքն, իհարկե, այնպիսին չէ, որ հեռահար հարվածներ հասցնեն։ Երկու կողմերն էլ ունեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր, Հայաստանն ունի 4 կործանիչ (Սու-30ՍՄ), Ադրբեջանն ունի ՄԻԳ-29 կործանիչներ։ Բայց ընդհանուր առմամբ Ադրբեջանն ունի տեխնիկական զգալի առավելություն։ Իսկ թե որքանո՞վ նրանք կկարողանան օգտագործել դա՝ այլ հարց է։ Ադրբեջանը պայմանագիր ունի Հարավային Կորեայի հետ, հիմա սկսել է Հարավային Կորեայից սպառազինություն գնել, մասնավորապես՝ 3-րդ սերնդի հակատանկային համալիրներ։ Բացի այդ, ունեն նաև իսրայելական արտադրության 3-րդ սերնդի հակատանկային համալիրներ։ Իսկ Հայաստանը չունի, քանի որ 3-րդ սերնդի հակատանկային համալիրներ չունի նույնիսկ Ռուսաստանը։ Ադրբեջանցիները նաև գնել են հարավկորեական 100 միավոր տանկ։ Գնել են, բայց դեռ չեն ստացել։ Իսկ ընդհանրապես Ադրբեջանն ունի նաև մոտ 100 միավոր Տ-90 տանկեր, Հայաստանը՝ մոտ 10 միավոր կամ փոքր-քիչ ավելի։ Իհարկե, Հայաստանը ունի մեծ քանակությամբ Տ-72 տանկեր, Ադրբեջանն էլ ունի մոտավորապես նույն քանակությամբ, բայց Ադրբեջանի Տ-72 տանկերը մոդեռնիզացվել են իսրայելցիների կողմից։

– Դուք ասում եք, թե Ադրբեջանն ինչ-որ առավելություն ունի, բայց ռազմավարական օբյեկտները, որոնց տեսականորեն կարելի է հարվածել, Ադրբեջանում ավելի շատ են, քան Հայաստանում։

– Այո՛, բայց փոխարենը նրանք ավելի շատ հրթիռներ ունեն։ Անդրկովկասի միակ ատոմային էլեկտրակայանը գտնվում է Հայաստանում՝ Երևանից ոչ հեռու։ Ադրբեջանցիներն արդեն իսկ հայտարարել են, թե պետք եղած դեպքում կհարվածեն դրան։ Չգիտեմ՝ կհարվածեն, թե ոչ, բայց հրթիռներ դա անելու համար նրանք ունեն։ Կան իսրայելական հրթիռներ տարբեր հեռահարության, այդ թվում՝ 400 կմ։

– Մերոնք էլ պետք եղած դեպքում կարող են հարվածել Մինգեչաուրի ջրամբարին, գազատար, նավթատար խողովակներին, Բաքվի նավթային տերմինալին և շատ այլ օբյեկտների։

– Այո՛, սկզբունքորեն կարող են, բայց «Իսկանդերի» բարձր ճշգրտության հրթիռներ Հայաստանը քիչ ունի։ Ունի Ռ-17 հրթիռներ։ Արևմուտքում դրանք կոչվում են «Scub B»։ Այն մեծ մարտագլխիկ ունի, բայց ճշգրտությունը ցածր է։ Այնպես որ, Ադրբեջանն ունի որակական առավելություն։ Քանակական առանձնապես չկա, բայց կա որակական առավելություն տեխնիկայի մեջ։ Պատճառն այն է, որ եթե Հայաստանը զենք է գնում հիմնականում միայն Ռուսաստանից, ապա Ադրբեջանը, շնորհիվ իր ֆինանսական ավելի մեծ հնարավորությունների, կարող է զենք ձեռք բերել ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից, Իսրայելից, Հարավային Կորեայից։ Այսինքն՝ նրանք լրիվ այլ հնարավորություններ ունեն։ Իսկ թե որքանո՞վ արդյունավետ նրանք կարող են օգտագործել այդ հնարավորությունները՝ դժվար է ասել։

– Ասում եք, թե առավելություն ունեն, բայց գործնականում տեսնում ենք, որ վերջին մարտերի ժամանակ մերոնք վերցրել են տվյալ շրջանի ամենակարևոր բարձունքներից մեկը, որից հետո ադրբեջանական կողմը գործի է դրել մի ամբողջ բանակային կորպուս, բայց չի կարողանում ոչ մի արդյունքի հասնել։ Նույնիսկ վերջում ստիպված հատուկ նշանակության ջոկատներ ուղարկեցին, բայց գլխովին ջախջախվեցին՝ տալով տասնյակ զոհեր։ Որտե՞ղ է երևում այդ առավելությունը։

– Ինչպես ասում են՝ մարտի դաշտում վճռորոշ է լինում ոչ միայն սպառազինության որակը։

– Հենց դա էլ նկատի ունեի։

– Գիտեք, տեխնիկայի որակը ամեն դեպքում կարևոր դեր է խաղում ռազմական գործողությունների ժամանակ։ Բայց կկարողանա՞ն արդյոք ադրբեջանցիները արդյունավետորեն օգտագործել դա՝ ես չեմ կարող ասել։

– Մենք խոսեցինք ասիմետրիկ հարվածների հնարավորության մասին, որոնք կարող են կործանարար և աղետալի հետևանքներ ունենալ, եթե իրոք գործը դրան հասնի։ Բայց որքանո՞վ է իրական նման մասշտաբի պատերազմի վտանգը։ Չէ՞ որ դա ավելի շատ տեսական վտանգ է։ Ոչ ոք կողմերից ոչ մեկին թույլ չի տա նման քայլի գնալ։

– Չէ, դե, Ադրբեջանը ոչ միայն ունի այդ հրթիռներից, այլև, կարծես թե, պատրաստ է դրանք գործի դնել։

– Բայց իրատեսորեն պատերազմը կհասնի՞այդ ծավալների, որ կողմերը սկսեն արդեն մարտավարական հրթիռներով հարվածներ հասցնել։

– Նման հայտարարություններն, իհարկե, ավելի շատ զսպման համար։ Այդ ռազմավարությունը կոչվում է «զսպում»։ Բայց, այդուհանդերձ․․․

– Այսինքն՝ դա ավելի շատ սպառնալիք է՝ զսպման նպատակով։

– Առայժմ այո։ Զսպումը միշտ էլ սպառնալիքի միջոցով է արվում։

– Շատ լավ։ Իսկ ընդհանուր առմամբ, ո՞ր գործոններ են զսպում լայնածավալ պատերազմը։ Դուք նշեցիք ներադրբեջանական զարգացումների գործոնը։ Այնտեղ ինչ-որ խմորումներ են տեղի ունենում, և ակնհայտ է, որ դա կարող է ինչ-որ կերպ ազդել կոնֆլիկտի վրա կամ էլ բերել ներքաղաքական ինչ-որ փոփոխությունների։

– Կարող են լինել լուրջ բախումներ։ Դրանք եղան նաև 2016 թվականին, թեև հետագա առաջխաղացում Ալիևը չէր ուզում։ Այն ժամանակ էլ չէր ուզում, հիմա էլ չի ուզում․ դա շատ վտանգավոր է։ Բայց նա կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ չի կարողանա ամբողջովին կառավարել պրոցեսը։

– Իսկ Ռուսաստանի պասիվությունը ինչո՞վ եք բացատրում։

– Ռուսաստանի ռազմավարությունը տարածաշրջանում կայանում է նրանում, որ վերականգնի ռուսական գերիշխանությունը Անդրկովկասում։ Իսկ դա նշանակում է, որ մենք հավասարաչափ միանման հարաբերություններ պիտի ունենանք և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։ Լավ կլիներ՝ նաև Թբիլիսիի հետ։ Ուստի Ռուսաստանը ամենևին էլ չի ցանկանում հանդես գալ Ադրբեջանի դեմ՝ հօգուտ Հայաստանի։

– Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի մասին։

– Թուրքիան բազում այլ խնդիրներ ունի տարբեր տեղերում, և դա հույս է տալիս, որ այս անգամ ևս հնարավոր կլինի խուսափել տարածաշրջանային մեծ պատերազմից։ Եվ քանի որ միջազգային բոլոր ազդեցիկ դերակատարները՝ ՀԱՊԿ-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Մոսկվան, Վաշինգտոնը, Թեհրանը, մյուսները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակը, հնարավոր է՝ իսկապես կրակը դադարեցվի։ Քանի որ ոչ ոք որևէ տարածք չի գրավել՝ նույնիսկ զորքերը հետ քաշելու կարիք չկա, անհրաժեշտ է պարզապես դադարեցնել կրակը։ Սկզբունքորեն դա հնարավոր է, բայց որքա՞ն կտևի հրադադարը՝ պարզ չէ։ Բայց դա անվերջ չի լինի։

– Բայց չե՞ք կարծում, որ միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվորեն միջամտի, ավելի կոնկրետ լծակներով ճնշում գործադրի կողմերի վրա՝ պատերազմը կանխելու համար։

– Ինչպես նկատեցիք՝ ոչ ոք առանձնապես չի պատրաստվում միջամտել։ Դա մոռացված պատերազմ է, ոչ ոք դրա մասին չի հիշում, դուք «տապակվում եք սեփական յուղի մեջ», ոչ ոքի հետաքրքիր չէ։ Նույնիսկ Թուրքիան ավելի կարևոր հետաքրքրություններ ունի՝ Լիբիա, Սիրիա, տնտեսական կոլապս, որոնք թուլացնում են Էրդողանի դիրքերը։ Նույնպիսի խնդիրներ ունեն Մոսկվան, Վաշինգտոնը։ Բոլորն էլ բազում տարբեր խնդիրներ ունեն։ Իսկ Ադրբեջանի և Հայաստանի խնդիրը, ըստ էության, Ադրբեջանի և Հայաստանի խնդիրն է։ Իհարկե, կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնտեղ կա մի քանի դիվանագետներ, որոնք պրոֆեսիոնալ կերպով են զբաղվում այս խնդրով, բայց երբ հանկարծ հանդիպում ես եվրոպացի կամ ամերիկացի ինչ-որ դիվանագետի կամ պաշտոնյայի և ասում՝ վտանգ կա, որ ուր որ է՝ կարող է պայթել Լեռնային Ղարաբաղը կամ հայ-ադրբեջանական հակամարտությունը, նա զարմացած նայում է՝ «իսկ ինչո՞ւ», ես պատասխանում եմ՝ «քանի որ ոչ ոք չի փորձում լուծել խնդիրը, իսկ այդ կոնֆլիկտը ոչ միայն շատ հնացած ու արմատացած է, այլև շատ լուրջ»։ Ասում է՝ «այո՛, այո՛, հնարավոր է, ես չգիտեմ․․․»։ Ոչ ոքի հետաքրքիր չէ։ Լրիվ մոռացված պատերազմ է։ Դրա վրա ուշադրություն են դարձնում միայն այն ժամանակ, երբ մարտեր են լինում։ Այդ ժամանակ արդեն բոլորը սկսում են միաձայն բացականչել՝ «կա՛նգ առեք, կա՛նգ առեք, կա՛նգ առեք ․․․»։ Կրակը դադարեցնում են՝ կրկին ոչ ոք չի փորձում լուծել խնդիրը, ոչ ոք դրանով չի զբաղվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում