Friday, 26 04 2024
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը

Ինքը Ալիևը պատերազմ չի ուզում․ նա ակնարկեց՝ «եթե ժողովուրդն այդքան շատ է ուզում պատերազմել՝ թող գնա ու պատերազմի»

«Ակնհայտ է, որ Ալիևը պատերազմելու ցանկություն չունի, բայց դա չի նշանակում, որ նա չի գնա պատերազմի, քանի որ նույնիսկ սահմանափակ բախումների շրջանակներում նա ստիպված է ցույց տալ ռազմական որոշակի հաջողություններ։ Իսկ եթե այդ հաջողությունները իրական լինեն՝ այդ դեպքում Հայաստանն էլ ստիպված կլինի ցուցադրել ռազմական հաջողություններ։ Հենց սա էլ կոչվում է էսկալացիա»։

Վերջին օրերի սահմանային բախումներից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, մասնավորապես՝ հյուսիս-արևելքում գտնվող հայկական Տավուշի և ադրբեջանական Թովուզի սահմանագոտում, շարունակում է լարված մնալ։

Լոկալ բախումները, փոխհրաձգությունները, հրետակոծությունները սահմանամերձ Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի և կարևոր բարձունքների շուրջ սկսվել է նախորդ շաբաթվա վերջին, պաշտոնական տեղեկություններով՝ կիրակի օրը՝ հուլիսի 12-ին։ Երեք օրվա ինտենսիվ մարտերից հետո, հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը, ինչպես նաև հաջորդ օրվա ընթացքում, դրությունը, կարծես, փոքր-ինչ խաղաղվել էր, և լարվածությունը նվազման որոշ միտումներ էր ցույց տալիս։ Բայց հաջորդ գիշեր տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կարծես թե, չի պատրաստվում այդքան հեշտությամբ համակերպվել իր դիրքային ու մարդկային կորուստների հետ և ըստ երևույթին՝ դիմելու է նոր ագրեսիաների։ Դա անելու է ստիպված՝ իր հասարակությանը գոհացնելու համար, թե այլ դրդապատճառներով՝ այլ հարց է։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության հուլիսի 16-ի հերթական նիստին հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ նույն օրը՝ գիշերը ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեեջանական զինուժի հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան 100 հոգու կազմով, դիվերսիոն հարձակումն են ձեռնարկել Հայաստանի պետական սահմանի վրա՝ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ տեղակայված «Անվախ» սահմանապահ դիրքը գրավելու նպատակով։

«Հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները», – նկատել է վարչապետը։

Սակայն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և անցնելով շրջանաձև պաշտպանության՝ կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա:

Տավուշում գործող ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի աշխատանքների համակարգող Արծրուն Հովհաննիսյանի հայտնած տեղեկություններով՝ հակառակորդն իսկապես զգալի կորուստներ է կրել։ Իսկ հարձակվող ջոկատները եղել են ադրբեջանական «Յաշմա» հատուկ նշանակության բրիգադից, որը, ինչպես հայտնի է, ակտիվ մասնակցություն էր ունեցել նաև 2016 թ․ ապրիլյան հարձակման ժամանակ՝ գլխովին ջախջախվելով հայկական ուժերի կողմից։ Տխրահռչակ «Յաշման» այս անգամ էլ, ըստ էության, ջախջախիչ պարտություն է կրել, որից հետո ադրբեջանական զինուժը փորձել է վրեժ լուծել սահմանամերձ հայկական բնակավայրերի խաղաղ բնակչությունից։

Արծրուն Հովհաննիսյանը ավելի ուշ ասել է, որ փաստացի՝ տվյալ պահին ունեցած ֆոտոապացույցներով, ադրբեջանական կողմը դեպքի վայրից տարհանել է 10 դիակ, բայց զոհերի իրական թիվը ավելի մեծ է և կարող է հասնել 25-30-ի կամ նույնիսկ 40-ի։

  • Ի՞նչ քայլ կձեռնարկի ադրբեջանական կողմը հաջորդիվ՝ հերթական ծանր ապտակը ստանալուց հետո, մինչև ո՞ւր կարող են զարգանալ և ի՞նչ ծավալների կարող են հասնել ներկայիս լոկալ, առայժմ սահմանափակ բախումները։

 

  • Գլխավոր մտավախությունն այս պահի դրությամբ, իհարկե, այն է, թե կվերաճի՞ արդյոք սահմանային կոնֆլիկտը լայնածավալ, մեծ պատերազմի Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Փորձագիտական կանխատեսումներն այս հարցերի վերաբերյալ այդքան էլ լավատեսական չեն։ Եվ դա պայմանավորված է ոչ միայն զուտ ռազմական գործոններով և հայ-ադրբեջանական կամ ղարաբաղյան հակամարտության դինամիկայով, այլև արտաքին ու ներքին, հատկապես՝ ներադրբեջանական գործոններով։ Պարզ չէ, թե Ապշերոնյան թերակղզում վաղուց արդեն սկսված և այս օրերին լայն թափ ստացած ներիշխանական, կլանային պայքարն ու հասարակական հուզումները, ներքին խմորումները տանում են դեպի Ադրբեջանի ավելի ագրեսիվ կեցվա՞ծք Հայաստանի հանդեպ, թե՞ դեպի ներքին փոփոխություններ՝ իշխանափոխություն կամ հեղափոխություն։

Իլհամ Ալիևը հուլիսի 16-ին պաշտոնանկ է արել Ադրբեջանի վերջին 16 տարիների արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, և սա այդ ներիշխանական պայքարի կարևոր ու վաղուց արդեն սպասված հանգուցալուծումներից է, որը կրկին մի զգալի չափով սնվել է ղարաբաղյան կոնֆլիկտով։

  • Վերլուծաբաններից շատերը համոզված են, որ Ալիևը իրականում մեծ պատերազմ չի ուզում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ավելի ռադիկալ տրամադրված ադրբեջանական հանրությունը, փողոցներում ցույցեր անող «մահ հայերին» և «Ղարաբաղը մերն է» վանկարկող ագրեսիվ խաժամուժը կարող է դրդել երկրի ղեկավարությանը պատերազմի։

 

  • Բացի այդ, սահմանային բախումները կարող են զարգանալ իրենց ուրույն՝ զուտ ռազմական տրամաբանությամբ և ձնագնդի էֆեկտով թափ ստանալով՝ վերաճել լայնամասշտաբ պատերազմի։ Եթե ամիսներ առաջ նման հեռանկար չէր նշմարվում, ապա այսօր սա, ցավոք սրտի, միանգամայն իրատեսական սցենար է։

 

Ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ սցենարը չի բացառում։

Ռազմական փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով՝ ասելով, թե մինչ օրս չի կարողանում հասկանալ՝ ինչի՞ց են սկսվել այս վերջին բախումները Հայաստանի և Ադրբեջանի սահմանագոտում և ո՞վ է առաջինը սկսել։ Խրամչիխինը ավելի շատ հակված է այն տեսակետին, որ տեղի ունեցածը ավելի շատ պատահականության արդյունք է, քան թե ինչ-որ մեկի դիտավորությունը։

Ռուսաստանում, ըստ փորձագետի, առայժմ արձանագրում են փաստերը և նայում են այս ամենին՝ որպես լոկալ բախումների: Թեև ինքը՝ Խրամչիխինը, կարծում է, որ էսկալացիան չի բացառվում։

«Ես միշտ էլ ասել եմ, որ կոնֆլիկտը չի հանգուցալուծվի առանց պատերազմի, հետևաբար՝ պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի և առավել ևս տվյալ պարագայում, երբ արդեն սկսել են կրակել։ Եվ այս իմաստով, բնականաբար, էսկալացիան հնարավոր է։ Էսկալացիան ընդհանրապես կարող է անկառավարելի լինել։ Նման օրինակները պատմության մեջ ավելի քան շատ են։ Այնպես որ, անշուշտ, ամեն ինչ էլ հնարավոր է։

Թեև արժե այս համատեքստում նկատել, որ Ալիևը հայտարարեց, թե միտինգի էին դուրս եկել 150 հազար հոգի, բայց զինկոմիսարիատ զինվորագրվելու են գնացել ընդամենը 150-ը, և, ասես, ակնարկեց, թե «եթե ժողովուրդն այդքան շատ է ուզում պատերազմել՝ թող գնա ու պատերազմի»։ Այսինքն՝ ինքը Ալիևը, ըստ երևույթին, այնքան էլ ցանկություն չունի պատերազմելու, և դա, մեծ հաշվով, հասկանալի է։ Թե որքանո՞վ է նա ունակ սանձելու այդ տրամադրությունները և որքանո՞վ կարող է տուրք տալ այդ տրամադրություններին՝ ինձ համար շատ դժվար է ասել։ Դրա համար նախ և առաջ հարկավոր է շատ լավ իմանալ ներքին իրավիճակը Ադրբեջանում։ Համենայն դեպս, ինձ համար բավական ակնհայտ է, որ Ալիևը պատերազմելու ցանկություն չունի, բայց դա չի նշանակում, որ նա չի գնա պատերազմի, քանի որ, իսկապես, հայտնի չէ, թե ի՞նչ կստացվի։ Առավել ևս, նույնիսկ սահմանափակ բախումների շրջանակներում նա ստիպված է ցույց տալ ռազմական որոշակի հաջողություններ։ Իսկ եթե այդ հաջողությունները իրական լինեն՝ այդ դեպքում Հայաստանն էլ ստիպված կլինի ցուցադրել ռազմական հաջողություններ։ Հենց սա էլ կոչվում է էսկալացիա», – մեզ հետ զրույցում նշեց Խրամչիխինը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում