Sunday, 28 04 2024
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն

Մամեդյարո՞վը հրաժարական կտա, թե՞ Ալիևը. երկիշխանություն Ադրբեջանում

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հրաժարվել է մեկնաբանել իր հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները, կապված Ադրբեջանի ԱԳՆ-ում այդ երկրի պետական անվտանգության ծառայության իրականացրած հատուկ օպերացիայի հետ: Այդ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է մի քանի պաշտոնյա, այդ թվում՝ ԱԳՆ գործերի կառավարիչը, որը Մամեդյարովի երկար տարիների զինակիցն ու ընկերն է: Գործը առնչվում է կոռուպցիային և պետությանը հասցված վնասին, ըստ պաշտոնական տեղեկատվության, որ տարածում են Ադրբեջանի ԶԼՄ-ները: Բաքվում հարուցված այդ քրգործով ձերբակալվել են ԱԳՆ նոր պաշտոնյաներ: Կհասնի՞ քննությունը Մամեդյարովին, եթե ոչ իրավական, ապա քաղաքական իմաստով: Այն, որ Բաքվի ԱԳ նախարարը հրաժարվում է մեկնաբանել իր հրաժարականի մասին խոսակցությունը, հուշում է, թերևս, որ այդ հարցում կան լուրջ քննարկումներ և ուժերի լուրջ դիմակայություն Բաքվի իշխանական միջանցքներում: Հակառակ պարագայում, Մամեդյարովը կամ կհերքեր իր հրաժարականի մասին տեղեկությունը, կամ այդ հրաժարականը արդեն եղած կլիներ:

Ակնառու է, որ ԱԳՆ-ում տեղի ունեցածը Մամեդյարովի դեմ է: Հարցն այն է, դա եղել է Ալիևի՞ հավանությամբ կամ նախաձեռնությամբ, թե՞ Ադրբեջանի իշխանության ազդեցիկ որևէ այլ թևի: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ կարող էր այդպիսի աղմկոտ օպերացիա լինել ԱԳՆ-ում, և դրա մասին տեղյակ չլիներ Ալիևը: Դա ուղղակի կնշանակի, որ Ալիևն Ադրբեջանում այլևս նախագահ չէ, այսինքն՝ նա է «հրաժարական» տված, ոչ թե Մամեդյարովի հրաժարականի հարց է օրակարգում: Իհարկե, հնարավոր է, որ Բաքվում պարզապես երկիշխանություն է նախիջևանյան և ապշերոնյան կլանների շրջանակում, որոնք կազմում են Ադրբեջանի կառավարող համակարգը:

Մամեդյարովը այդ իմաստով դառնում է ցուցիչ, թե ումն է առավելությունը: Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը աչքի է ընկնում ռազմական հռետորաբանությամբ, և ռազմական թևը բավականին բաց տեքստով է այլևս թիրախավորում Մամեդյարովին, պետք է ենթադրել, որ նախիջևանյան կլանը փորձում է հասնել նրա հրաժարականին: Թե ինչու, բավականին բարդ է ասել: Ռազմա-քաղաքական և դիվանագիտական փակուղուց գոնե առժամանակ ելք գտնելո՞ւ, թե ՞ավելի ագրեսիվ դառնալու համար, միարժեք ասելը դժվար է: Մյուս կողմից, Մամեդյարովին պահելն էլ ավելի կխորացնի փակուղին և կարող է արդեն հասունացնել հարցը մինչև Ալիևի աստիճան, թեև չի բացառվում, որ այդ դեպքում գոլորշին բաց թողնվի պաշտպանության նախարարի մակարդակով: Առավել ևս, որ Ալիևն օրերս պաշտոնանկ էր արել պաշտպանության փոխնախարարի, դարձյալ կոռուպցիոն հարցերի համատեքստում, թերևս, իր համար ապահովելով նահանջը Մամեդյարովի հարցում մինչև վերջ գնալ չկարողանալու դեպքում: Այստեղ, սակայն, առանցքային հարցն այն է, թե արդյոք կա՞ արտաքին հանգամանք, հատկապես եթե նկատի առնենք այն, որ նախորդ տարեվերջին ապշերոնյան կլանը մեծ բոնուս ստացավ Մոսկվայից՝ Մեհրիբան Ալիևայի այցի ընթացքում: Իսկ դա իր հերթին չէր կարող չմտահոգել Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությունից ռազմավարական բաժանման փուլ մտնող Անկարային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում