Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ի՞նչն է ձեզ հատուկ դարձնում, մյուսներին՝ երկրորդական. Արբակ Խաչատրյանը` ՌԴ դեսպանին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն օրերս հայտարարություն է տարածել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի մասին, որն ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ: Դրանով նախատեսվում է, որ օտարալեզու հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսում կարող են հեռարձակվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա, իսկ եթե չկա այդպիսի պայմանագիր, ապա նրանք կարող են հեռարձակվել միայն կաբելային ցանցերով:

Դեսպանատունը որքան էլ արձանագրում է, որ օրենքը Հայաստանի ներքին գործն է, սակայն առաջ է բերում ոչ միայն ռուսական հեռուստաալիքների հեռարձակման, այլ նաև ռուսերեն լեզվի հարցը: Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Գաղտնիք չէ, որ դեռևս հայկական պետության ստեղծման շրջանից, ռուսերենը ֆորմալ առումով կորցրել է իր հատուկ կարգավիճակը։ Նոր պահանջներն, ըստ էության, շարունակում են այդ գործընթացը։ Սակայն փաստացի մինչ այսօր Հայաստանում ռուսերենը ավելի՛ մեծ դեր է խաղում, քան պարզապես օտար լեզուն։ Մենք ձեզ հետ գիտենք, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը անմիջականորեն կապված են Ռուսաստանի հետ, ինչ-որ մեկն այնտեղ աշխատում է, ինչ-որ մեկի հարազատներն են ապրում, որոնց հաճախ են այցելում և այլն։ Մեր երկրներին միավորում են Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը»,- հիշեցնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը և, ըստ էության, ակնարկում ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու մասին:

Մոսկվայաբնակ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը ՌԴ դեսպանին նմանատիպ առաջարկ է հղում. «Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին հայեր են, ուստի ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու իմաստ չեմ տեսնում: Եթե այստեղ 40 տոկոս ռուս ապրեր, այլ հարց է։ Իսկ ահա Ռուսաստանում, տարբեր հաշվարկներով, 2.5-3 միլիոն հայ է ապրում: Կարող ենք Ռուսաստանում հայոց լեզվին հատուկ կարգավիճակ տալ և ռուսական հեռուստաեթերում հայկական հաղորդումներ հեռարձակել»:

Ստեղծված իրավիճակի պատճառներն, ըստ մեր զրուցակցի, աշխարհաքաղաքական են. «Սխալ արտաքին քաղաքականությունն իր պտուղներն է ցույց տալիս: Անշուշտ, այդ հարցում օգնում են նաև ներքին խաղացողները, որոնք ոգևորվում, ինչու չէ նաև հող են նախապատրաստում նմանատիպ հայտարարությունների համար: Գուցե եթե չգրգռեինք, ոչ ոք այդ մասին չէր էլ մտածի: Օրինակ` Ռոբերտը սիրում էր իր տան հարստությունը տալ ուրիշին ու հզոր երևալ: Բայց ես հզոր լինելու այլ ճանապարհ եմ տեսնում, լինել այնքան հզոր, այնպիսի քաղաքականություն վարել, որ ոչ ոք չասի՝ ռուսերենին կամ այլ լեզվին այսպիսի հատուկ կարգավիճակ տուր կամ այս օրենքն ընդունի»:

Արբակ Խաչատրյանի կարծիքով` ներկայիս իշխանությունների սխալները շատ են. «Փոքր երկիր ենք, երեք միլիոն բնակչություն էլ չկա, բայց կորոնավիրուսի թվով առաջինն ենք: Կամ Սահմանադրական դատարանի հարցը ինչո՞ւ պետք է այսքան երկարեր: Ռուսաստանի բանկերը խորտակվում են, տնտեսությունը փլվում է, բայց Հայաստանից պահանջում են, որ ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տան: Ինչո՞ւ: Ինձ չի հետաքրքրում՝ ինչ է ասում ՌԴ դեսպանը, նա աշխատավարձ է ստանում, պետք է մի բան խոսա: Բայց հարց եմ տալիս՝ ինչու, որովհետև ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ ենք, հետո ի՞նչ: Շատ այլ կառույցների անդամ կարող ենք լինել, բերենք բոլորին կարգավիճա՞կ տանք»։

Միևնույն ժամանակ Արբակ Խաչատրյանն ընդգծեց. «Ճիշտ մոտեցումներ են պետք, չպետք է եվրոպական օրենքներ ընդունենք ու գրգռենք Ռուսաստանին: Բա խելքն ինչի՞ համար է, քայլերն այնպես պետք է կատարել, որ ոչ մի երկիր չգրգռվի: Հիմա բոլոր ջանքերը պետք է ուղղվեն առողջապահությանն ու կորոնավիրուսի դեմ պայքարին: Ինչի՞ ենք հայերս մտածում, որ ամենախելոքն ենք, բայց ամենահիմար մոտեցումն ենք ցույց տալիս»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ` 30 տարի հայ ազգը մեկ բանի է սովոր եղել` գնալ, աշխատել ու փող ուղարկել. «Դա փակվեց, իսկ երկու տարում ի՞նչ արվեց: Բայց այս վատ վիճակում, կորոնավիրուսի այս պայմաններում բաժանվել, Ռուսաստանին մեր դեմ լարելը վատ հետևանքներ կունենա:

Կորոնավիրուսի պայմաններում են բոլոր եվրոպական օրենքներն ընդունում, Ղարաբաղում ընտրություններ անում: Ամեն ինչ իր ժամանակն ունի»:

Ավարտելով իր միտքը՝ մեր զրուցակիցը կրկին դիմեց ՌԴ դեսպանին. «Ի՞նչն է ձեզ հատուկ դարձնում, իսկ մյուսներին՝ երկրորդական»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում