Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Քոչարյանը ՍԴ-ից դիմումը հետ վերցրեց, որովհետև հասկացավ, որ ՍԴ նոր կազմը կքններ այդ վարույթը և 300.1 հոդվածը կճանաչեր Սահմանադրությանը համապատասխանող

Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարեց Սահմանադրական դատարանից իրենց դիմումները հետ վերցնելու մասին։ Այսինքն՝ այն դիմումները, որ ներկայացրել էին մոտ 1 տարի առաջ և որոնք վերաբերում էին 300.1 հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին, այդ դիմումները հետ են վերցվել։ Որպես պատճառաբանություն ներկայացվեց այն, որ իրենք այսպիսով վերացնում են այն խոչընդոտը, որի պատճառով «Լուսավոր Հայաստանը» չի միանում ԲՀԿ-ին ՍԴ-ում նախօրեին ԱԺ-ի կողմից ընդունված ու արդեն իսկ հրապարակված սահմանադրական փոփոխությունների փաթեթը վիճարկելու համար։ «Պարոն Քոչարյանը հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման հետ կապված որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ փաստաբանները հետ վերցնեն: Մեր ընդհանուր պահանջ, հորդոր, խնդրանքն է բոլոր քաղաքական ուժերին՝ Սահմանադրության հետ կապված այս գործընթացներում ո՛չ պարոն Քոչարյանի, ո՛չ փաստաբանական թիմից որևէ մեկի անունը չշոշափել: Այս գործընթացը դիտարկել բացառապես պառլամենտական խմբակցությունների և պատգամավորների իրավասության շրջանակներում, և եթե գտնում են, որ իրավունքի խախտում կա, որի մասին արտահայտվել են, եթե գտնում են, որ կա դիմում, որը կարող էր ստորագրվել ինչ-որ ամսաթվի, չսպասել այդ ինչ-որ ամսաթվին և հիմք ընդունելով մեր դիմումը, միանալ այդ գործընթացին»,- ՍԴ-ի դիմաց տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Օրբելյանը:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի խոսքերով՝ միանգամայն տեսանելի է, որ Քոչարյանի պաշտպանական թիմը մեծ փակուղու առաջ է կանգնել, որը կարող է ճակատագրական լինել իրենց պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանի համար։ Խնդիրը, ըստ Սաֆարյանի, այն է, որ եթե դիմումը հետ չվերցվեր ՍԴ-ից, ապա Սահմանադրական դատարանի նոր կազմը կարող էր այդ վարույթը քննել ու 300.1 հոդվածը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող, ինչը մեծագույն խնդիրներ էր առաջացնելու։

«Քոչարյանի պաշտպանների նյարդային վիճակից հասկանալի է, որ եթե ՍԴ-ի կողմից այդ դրույթը ճանաչվեր Սահմանադրությանը համապատասխանող, ապա դա կարող էր շատ լուրջ խնդիրներ ստեղծել իրենց ու իրենց պաշտպանյալի հարաբերություններում։ Փաստացի այն պլանը, որը գծվել էր մեկ տարի առաջ, ոչ թե արդյունքի չբերեց, այլ բերեց լրիվ հակառակ արդյունքի»,- ասաց Սաֆարյանը։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ Քոչարյանի փաստաբանական թիմը կարող է հետ վերցնել միայն իրենց դիմումը, սակայն չեն կարող հետ վերցնել Առաջին ատյանի դատարանի դիմումը, որը միացվել էր այս վարույթին։ «Իրենք չեն կարող Առաջին ատյանի դիմումը հետ վերցնել։ Տրամաբանությունը հուշում է, որ ՍԴ-ն վարույթից կառանձնացնի իրենց դիմումը, իսկ Առաջին ատյանի դատարանի դիմումը իրենք հետ չեն կարող վերցնել։ Իսկ եթե նման բան են հայտարարել, ապա դա խայտառակություն է»,- ասաց Սաֆարյանը։

Ինչ վերաբերում է Քոչարյանի փաստաբանների պատճառաբանություններին, թե այսպիսով չեն ցանկանում խոչընդոտել պառլամենտարիզմի զարգացմանը, կայացմանը, Սաֆարյանը նկատեց, որ դրանք ընդամենը պատճառաբանություններ են, քանի որ նրանց իրական մտահոգությունը եղել է այն, որ նոր կազմով ՍԴ-ն՝ հատկապես Վենետիկի հանձնաժողովի ու ՄԻԵԴ-ի եզրակացություններից հետո, այդ դրույթը ճանաչելու էր Սահմանադրությանը համապատասխանող։ Բացի սրանից՝ անգամ եթե իրենք այդպիսով հնարավորություն են ընձեռում քաղաքական ուժերին դիմել ՍԴ, ապա այդ քայլն էլ, բողոքարկումն էլ չի կարող իրավիճակ փոխել, քանի որ այդ գործը չի քննելու Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը։ «Պետք է ընդգծել, որ բոլոր գործընթացները եղել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքի շրջանակներում, և Սահմանադրության որևէ հակասություն չի եղել։ Ավելին, Էդմոն Մարուքյանը մեկ հայտարարեց, որ ՍԴ չեն կարող դիմել Սահմանադրության պատճառով, հետո հայտարարվեց, որ կդիմեն, միայն Քոչարյանի գործից հետո։ Հիմա առաջարկվել է երրորդ հնարավորությունը, որն արդեն մերժվել է։ Սա, այո՛, պառլամենտարիզմի խնդիր է, բայց դրա հետ Արամ Օրբելյանը կամ Քոչարյանի որևէ այլ փաստաբան կապ չունեն։ Եվ հետո ով է տեսել՝ պառլամենտարիզմը խոչընդոտի արդարադատությանը։ Այդպիսի բան չի կարող լինել»,- եզրափակեց Սաֆարյանը։

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը նույնպես փաստեց, որ Քոչարյանի փաստաբանական թիմը չի կարող խոսել ՍԴ ներկայացված երկրորդ դիմումի մասին, որը ՍԴ-ն միացրել էր մեկ վարույթում։ «Համաձայն 2020 թվականի հունիսի 22-ի ՍԴԱՈ-138 որոշման, միավորվել են «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը վերսկսելու մասին և մյուս դիմումները: Այնպես որ, իրենց դիմումը վերցնելով, դեռ չեն լուծել հունիսի 7-ին նշանակված նիստի չեղարկման հարցը, թեև դա ոչ մի նշանակություն այլևս չի էլ կարող ունենալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ սրան զուգահեռ էլ պետք է արձանագրել, որ ՍԴ-ն չէր կարող դատավոր Դավիթ Գրիգորյանի մասով դիմումը վարույթ ընդունել, որովհետև Դավիթ Գրիգորյանի որոշումը Վերաքննիչ դատարանի կողմից վերացված որոշում էր։ «Այնպես որ, ՍԴ-ն չէր կարող այս մասով որոշում կայացներ դիմումը վարույթ ընդունել, ապա նաև նիստով որոշում կայացնել գոյություն չունեցող դիմումի հիման վրա։ Իսկ եթե հիմա էլ շարունակվի քննվել, ապա կնշանակի, որ Բարձր դատարանը քննում է գործ գոյություն չունեցող դիմումի հիման վրա։ Ամեն դեպքում, կրկին պետք է արձանագրել, որ Քոչարյանի փաստաբանները ոչ մի կապ չեն կարող ունենալ երկրորդ դիմումի հետ։ Հավանաբար, ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ դիմումները կրկին կառանձնացնի ու կքննի երկրորդը, որին, սակայն, ես այդքան էլ չեմ հավատում»- եզրափակեց Խաչատրյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում