Sunday, 28 04 2024
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան

Այս քրգործը նախկին իշխանությունների կողմից օգտագործվել է որպես ճնշման միջոց․ Ռուսաստանաբնակ գործարարը դիմել է դատարան

Արդեն երկրորդ տարին է՝ «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լև Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, թեև վերջինս ճանաչվել է տուժող և քաղաքացիական հայցվոր։

Ինչպես ավելի վաղ նշել էինք, Լևոն Մարկոսի պահանջն ուղղված է նաև դատարանի 2002 թ. վճռի և պետական մարմինների հակաօրինական գործողությունների հետևանքով հարկադիր վաճառված «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ընկերության բաժնետոմսերի, Երևանի երեք շուկաների (Մասիվի, Գումի, Պրոսպեկտի) և մյուս գույքերի աճուրդներին մասնակցած կամ այլ անօրինական մեխանիզմներով այսօր դրանց սեփականատերերը հանդիսացող անձանց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի և Սամվել Ալեքսանյանի դեմ:

Օրերս մամուլով հրապարակում եղավ, որ 2000-ականների սկզբին կանխվել է Հայաստանի բոլոր ժամանակների ամենամեծ ֆինանսական զեղծարարության փորձը, որը մտածել, ձեռնարկել է հենց Մարկոսը, ինչի արդյունքում բռնվել ու պատժվել է։

Լևոն Մարկոսը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հրապարակմանը, նշեց, որ ակնհայտ է՝ նախկին իշխանության ներկայացուցիչները փորձում են մանիպուլյացիաների միջոցով շեղել հասարակությանը։

«Այդ հրապարակումներով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են, ինչով արատավորում են իմ պատիվն ու արժանապատվությունն ու գործարար համբավը»,- նշեց գործարարը:

2020թ. մայիսի 26-ին Լևոն Մարկոսի փաստաբանական թիմը դիմել է դատարան՝ ընդդեմ լրատվական գործունեություն իրականացնողի՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը:

Հրապարակման մեջ մասնավորապես նշվում էր, որ Լևոն Մարկոսը իր բանկով 300 մլն դոլարի կեղծ պարտատոմսեր է թողարկել, բանկը սնանկացումից փրկելու փոխարեն ֆինանսական խարդախության համար հարմար հենարան է ունեցել։ Նաև նշվում է, որ Մարկոսը Կենտրոնական բանկի հետ պայմանագիր էր կնքել, որ պատրաստվում է սնանկացած վիճակում գնված բանկի բոլոր պարտավորությունները վճարել, որ ֆինանսական ավանտյուրայի բացահայտումից հետո, դատարանի որոշմամբ, Մարկոսի անձնական գույքից ստացված գումարով փակվում են բոլոր ավանդատուների գումարները մինչև վերջին մարդը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լևոն Մարկոսը նշեց, որ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես, Լևոն Մարկոսը 300 մլն դոլարի կեղծ պարտատոմսեր թողարկելու փորձ չի կատարել, հետևաբար՝ չէր կարող բռնվել ու պատժվել:

Տեղեկացնում ենք, որ 2002թ. գարնանը Լևոն Մարկոսի կողմից հրավիրած ռուսական թիմը փորձել է միջազգային համագործակցությամբ վարկային միջոցներ ներգրավել «Կրեդիտ Երևան» բանկ և այդ կապակցությամբ որոշակի նամակագրություն է հաստատել՝ կապված բանկային երաշխիքների հետ: Այդ ճանապարհը Մարկոսը ստիպված է ընտրել, քանի որ վստահություն չի ունեցել բանկի առողջացման ծրագրի և իրականացվող գործողությունների նկատմամբ:

Կենտրոնական բանկը, տեղեկանալով նամակագրության մասին, միջամտել է՝ համարելով, որ Լևոն Մարկոսի թիմն իրավասու չէր այդպիսի գործընթաց կազմակերպել: Այդ գրագրությունը դադարեցվել է, Լևոն Մարկոսի և Կենտրոնական բանկի լարված հարաբերություններն ավելի են խորացել:

2002թ. օգոստոսի 19-ին, Լևոն Մարկոսի ներկայացուցչի և Կենտրոնական բանկի միջև կնքվել է պայմանագիր, որով, ի թիվս այլ պայմանավորվածությունների, Կենտրոնական բանկը պարտավորվել է թույլատրել «Կրեդիտ Երևան» բանկին իրականացնել միջազգային գործարքներ՝ ՀՀ օրենսդրությամբ չարգելված շրջանակներում:

Ինչպես տեսնում ենք՝ այդ խնդրի հետ կապված Կենտրոնական բանկը տեղեկացված է եղել և դրանից հետո էլ Մարկոսի հետ համաձայնություն է կնքել:

Հիշեցնենք, որ համաձայնության առարկա է դարձել նաև Լևոն Մարկոսի հիմնական հարցերից մեկը՝ «Ինտերմոթոր Արմենիա» ՓԲ ընկերության պարտքը (մոտ 6 մլն ԱՄՆ դոլար) վերականգնելու վերաբերյալ: Այս պարտքը, Կենտրոնական բանկի թույլտվությամբ, «Ինտերմոթոր Արմենիա» ընկերությունից (Մերսեդեսի ֆիրման) փոխանցվել էր ոչինչ չունեցող մի ՍՊԸ-ի: Ու քանի որ Կենտրոնական բանկն իր պարտականությունը չի կատարել, Լևոն Մարկոսն էլ 5,6 մլն ԱՄՆ դոլար գումարը չի փոխանցել բանկ: Կենտրոնական բանկը 2002թ. հոկտեմբերին դիմել է ՀՀ տնտեսական դատարան նշված գումարը Մարկոսից բռնագանձելու վերաբերյալ: Այս գործով է, որ Մարկոսի ունեցվածքը էժանացված հարկադիր կարգով օտարվել է իշխանության ներկայացուցիչների հետ կապված մարդկանց: Եվ Մարկոսից գանձված գումարներով չեն փակվել բոլոր ավանդատուների պարտքերը, ինչպես լրատվամիջոցն է ասում՝ մինչև վերջին մարդը:

Հետագայում, այս բանկային երաշխիքի հետ կապված քրեական գործ է հարուցվել, որով նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին: Նշված քրեական գործի վարույթը երկար քննությունից հետո կարճվել է: Կարճման որոշմամբ հաստատվել է, որ Լևոն Մարկոսը որևէ հանցագործություն կամ նման փորձ չի կատարել, ավելին՝ բանկային երաշխիքի հետ կապված նամակագրությունը չի համարվել բանկային երաշխիք՝ դրանից բխող իրավական հետևանքներով:

Լևոն Մարկոսի բնորոշմամբ՝ այս քրեական գործը Հայաստանի նախորդ իշխանությունների կողմից օգտագործվել է որպես իր նկատմամբ ճնշման միջոց, ինչը, սակայն, օբյեկտիվ քննության պայմաններում բացահայտվել է:

Հետևաբար՝ ակնհայտ է, որ նախկին իշխանության ներկայացուցիչները փորձում են մանիպուլյացիաների միջոցով շեղել հասարակությանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում