Wednesday, 08 05 2024
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են

Գեղամ Գևորգյանը ապօրինի կերպով է ընտրվել ԵՊՀ ռեկտորի ԺՊ, նրա լիազորությունները պետք է դադարեցվեն. ՀԿ նախագահը դիմել է դատարան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը հայցադիմում է ներկայացրել Ընդհանուր իրավասության դատարան և պահանջում է անվավեր ճանաչել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի համապատասխան որոշումը, որով Գեղամ Գևորգյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Հեքիմյանը դատարանից պահանջում է նաև դադարած համարել Գեղամ Գևորգյանի լիազորությունները որպես ԵՊՀ ռեկտորի ԺՊ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հեքիմյանը՝ հավելելով, որ Գեղամ Գևորգյանը ապօրինի կերպով է ընտրվել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, և դա անհետևանք չպետք է մնա։

Իր գործողությունների հիմքը, ՀԿ նախագահը համարում է այն, որ Գևորգյանը իր պաշտոնի հետ անհամատեղելի աշխատանք է իրականացնում, որը վճարովի աշխատանք է։ «Գեղամ Գևորգյանը 2017 թվականից հանդիսանում է «Էվոկաբանկ»-ի խորհրդի անդամ։ Իսկ 2019 թվականի սեպտեմբերից Գևորգյանը նույն բանկի խորհրդի նախագահի տեղակալն է։ Մինչդեռ, Հիմնադրամների մասին օրենքի 27-րդ կետով սահմանվում է, որ եթե ԵՊՀ ռեկտորը կամ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, եթե զբաղեցնում է այլ՝ վճարովի պաշտոն, ապա նա պետք է տեղյակ պահի հոգաբարձուների խորհրդին, և հոգաբարձուների խորհուրդը պետք է համաձայնությունը տա։ Իսկ «էվոկաբանկ»-ի կանոնադրությունում նշված է, որ բանկի խորհրդի անդամները վճարվում են ամսական կտրվածքով։ Եվ, բացի աշխատավարձից, այդ մարդիկ ստանում են նաև պարգևատրումները, որը միանշանակ ապացուցում է այն հանգամանքը, որ Գեղամ Գևորգյանը վճարովի աշխատանք է իրականացնում այն աշխատավայրում՝ «Էվոկաբանկ»-ում»,- ասաց Հեքիմյանը։ Ավելին, ըստ մեր զրուցակցի՝ Կենտրոնական բանկը մի որոշում ունի, որը սահմանում է, որ ցանկացած բանկի խորհրդի անդամ պետք է վարձատրվի։ Նույն որոշման համաձայն՝ յուրաքանչյուր բանկի խորհրդի անդամի պաշտոնի համատեղումն այլ գործունեության հետ կարող է բացասաբար անդրադառնալ վերջինիս պարտականությունների պատշաճ կատարման վրա, ինչպես նաև տվյալ բանկի ընդհանուր կառավարման վրա։

«Այսինքն՝ Կենտրոնական բանկը իրավական ակտ է կայացրել, որ ցանկացած բանկի խորհրդի անդամ պետք է վարձատրվի, իսկ եթե նա ուզում է ուրիշ տեղ աշխատել, ապա դա բացասաբար կանդրադառնա նրա աշխատանքի արդյունավետության վրա։

Հիմա փաստացի ստացվում է, որ Գեղամ Գևորգյանը վարձատրվում է «էվոկաբանկ»»-ում որպես խորհրդի անդամ։ Ինձ համար նաև միանշանակ է, որ իր վարձատրվելու մասին տեղեկատվությունը ժամանակին չի հաղորդվել հոգաբարձուների խորհրդին։

Այնինչ, ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պետք է դրա մասին իմանար և տար իր համաձայնությունը։ Այսինքն՝ եթե վերլուծում ենք բոլոր հանգամանքները, ապա ստացվում է, որ Գեղամ Գևորգյանը ապօրինի կերպով է ընտրվել որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար»,-ասաց Հեքիմյանը՝ ավելացնելով, որ եթե պարզվի, որ Գեղամ Գևորգյանը, նախապես իմանալով, որ իր այլ տեղում վճարովի աշխատանք կատարելը արգելք է և չի տեղեկացրել հոգաբարձուների խորհրդին, կամ հոգաբարձուների խորհուրդը իմացել է, բայց ոչ մի տեղ դա չի արձանագրվել, դա արդեն քրեական տարրեր պարունակով արարք է հանդիսանում։

Նշենք, որ անցած տարի մայիսին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, նա լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ «Էվոկաբանկ»-ում բաժնեմաս ունի և դա չի խանգարում իրեն վարչական աշխատանքով զբաղվելու համար։

Երեկ իր նշանակումը անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումի հետ կապված մեկնաբանություն ստանալու նպատակով զանգահարեցինք Գևորգյանին, սակայն բարևելուց և ներկայանալուց անմիջապես հետո, վերջինս առանց հարցն անգամ լսելու անջատեց հեռախոսը՝ այդպիսով հրաժարվելով պատասխանել մեր հարցերին։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում