Monday, 13 07 2026
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար

Հայերն ունեն Մխիթարյանի և Ադամյանի պես տղերք, իսկ մենք․․․ Ադրբեջանցի մասնագետի մտահոգությունը

2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլին ընդառաջ ադրբեջանցի ֆուտբոլային վերլուծաբան Էրքին Իբրահիմովը վերլուծել է նախորդ շրջափուլի արդյունքները և համեմատական անցկացրել նախկին ԽՍՀՄ երկրների ազգային թիմերի միջև: Անդրադառնալով իր երկրի և մեր ազգային թիմերին՝ թեև սուբյեկտիվ, բայց, կարծում ենք, ուշագրավ պատկեր է ներկայացրել: «Հայաստանի հավաքականը գլխավորեց Իսպանիայի լավագույն մասնագետներից մեկը, բայց ինչո՞ւ։ Վերջին տարիներին հարևան երկրի հավաքականը գլխավորել են տեղացի մարզիչներ: Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանը հաղթեց Բոսնիայի և Հունաստանի պես հավաքականներին։ Հաղթեց հայ մարզչի գլխավորությամբ։ Հայաստանում շատ են բարձրակարգ, հեռանկարային մասնագետները, որոնց գլխավորությամբ թիմերը վերջին տարիներին բարձր արդյունքներ են գրանցում եվրագավաթների խաղարկություններում:

Ժամանակին մենք միլիոնները ջուրը գցեցինք գերմանացի լեգենդ Բերտի Ֆոգսին աշխատավարձ տալով: Ինչո՞վ ենք մտածում մենք՝ ադրբեջանցիներս: Բացի Գուրբան Գուրբանովից, մենք չունենք նորմալ մասնագետ: Նրան էլ աշխատանքից ազատեցինք ու հիմա կրկին պղտոր ջրում ձուկ ենք որսում: Այո, այսօր չունենք մասնագետ, ով կարող է գլխավորել Ադրբեջանի ազգային հավաքականը: Կարծում եմ՝ առաջիկայում չենք էլ ունենա նորմալ մասնագետ, քանզի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայում մարզիչներին լիցենզիա են հանձնում անտաղանդ և ֆուտբոլից հեռու մարդիկ: Կարո՞ղ ենք արդյոք այսօր ոտք գցել հայերի հետ: Իհարկե ոչ»,- նշել է Իբրահիմովը: Նրա կարծիքով՝ Հայաստանի հավաքականում կան թերևս մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր խաղամակարդակով զիջում են Ադրբեջանի հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստներին. «Հայերն ունեն Մխիթարյանի, Ադամյանի պես ուժեղ տղերք, իսկ մենք: Հայերի հիմնական խնդիրներից է բարձրակարգ դարպասապահ չունենալը: Կարծում եմ՝ մեր Էմիլ Բալաևը խաղամակարդակով գերազանցում է վերջին տարիներին Հայաստանի հավաքականում ելույթ ունեցած դարպասապահներին: Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո Հայաստանի հավաքականի այս օղակը բավական թույլ է։ Մեր հավաքականից կարող եմ առանձնացնել նաև Ռենատ Դադաշովին, ով հայտնվեց Անգլիայի Պրեմիեր լիգայում Ռամիլ Շեյդեևին: Հայերը որոշակի խնդիրներ ունեն նաև պաշտպանությունում։ Ժամանակին հայերն ունեին բարձրակարգ պաշտպաններ՝ ի դեմս Սարգիս Հովսեփյանի և Հարություն Վարդանյանի, որոնք ելույթ էին ունենում բարձրակարգ թիմերում»:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականում իսկապես խնդրահարույց է դարպասապահի, ինչպես նաև պաշտպանության հարցը: Այս տարվա սկզբին ՀՖՖ-ն վերջապես լուծեց Դավիթ Յուրչենկոյին մեր ազգային թիմում ներգրավելու հարցը։ Յուրչենկոն ելույթ է ունենում Կարագանդայի «Շախտյորում»։ Հիմա կարող ենք փաստել, որ մեր հավաքականի դարպասապահի խնդիրն այդքան էլ մտահոգիչ չէ: Ադրբեջանցի վերլուծաբանի կարծիքով՝ նախկին ԽՍՀՄ երկրների հավաքականներից կործանման եզրին է Ղազախստանը: Մասնավորապես, Իբրահիմովը մատնանշում է, որ Ղազախստանում ազգային թիմը ուժեղացնելու նպատակով քաղաքացիություն է տրվում Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող բավական թույլ խաղացողներին: «2017 թվականին ղազախները ազգային հավաքականը վստահեցին ռուս մասնագետ Բորոդյուկին, ով մինչ այդ ուղղակի քանդել էր «Կայրաթը»: Ինչու… Այս որոշումը դժվար էր տրամաբանել: Ղազախստանի հավաքականի մեծ մասը Ռուսաստանի առաջին դիվիզիոնից բերված խոտանն է: Ֆուտբոլը Ղազախստանում անդունդի եզրին է: Բորոդյուկին փոխարինած չեխ մասնագետ Միխալ Բիլեկը ուղղակի չունի գործիքակազմ հավաքականն անդունդից դուրս բերելու համար: Վստահ եմ, որ ազգությամբ ռուս թույլ ֆուտբոլիստները վերջնականապես կտապալեն ղազախական ֆուտբոլը»,- նկատել է Իբրահիմովը:

Վերջինս խիստ քննադատորեն է վերաբերվում նաև մոլդովացիների որդեգրած ֆուտբոլային քաղաքականությանը: Բլոգերի կարծիքով՝ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիային պետք է մրցանակ շնորհել ամենահիմար մարզիչներ նշանակելու անվանակարգում: Նման մոտեցման հետևանքով, ըստ Իբրահիմովի, Մոլդովան այսօր դասվում է Եվրոպայի ամենաթույլ հավաքականների շարքում: Ադրբեջանցի մասնագետը բարձր գնահատական է տվել Վրաստանի ազգային թիմին, որը գլխավորում է սլովակ մասնագետ Վլադիմիր Վայսը: «Մեր հարևանները տևական փնտրտուքից հետո գտան հաջողության բանալին: Վրաստանում գոյություն ունի ֆուտբոլի զարգացման մոդել, իսկ ազգային թիմը համակարգում է բանիմաց մասնագետ: Վրաստանը մոտ է 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելուն, ինչն օրինաչափ է: Մենք շատ բան ունենք սովորելու վրացիներից, սակայն մեր ֆուտբոլը ղեկավարող անձինք ունակ չեն սովորելու և շարուակում են իրենց սև գործը»,- ավելացրել է Իբրահիմովը: Իբրահիմովի կարծիքով՝ բացի Հայաստանից և Վրաստանից, նախկին ԽՍՀՄ երկրների հավաքականներից կարելի է գովեստի խոսքեր հնչեցնել նաև Բելառուսին: «Այս երկրի բարձրագույն լիգայում խաղում են 16 թիմեր, ինչը հրաշալի է: Ավելին, բելառուսական թիմերում լեգեոներների քանակը բավական փոքր է: Ազգային հավաքականն էլ գլխավորում է Միխայիլ Մարխեկը։

Վերջինս, տիտանական աշխատանք կատարելով, 0-ից ստեղծել է մարտունակ կոլեկտիվ: Այսօր բելառուսներին մեկ քայլ է բաժանում Եվրո-2020-ից»,- եզրափակել է Իբրահիմովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում