Saturday, 11 07 2026
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի

Վրաստանի հետ կարելի է համեմատվել, բայց ոչ ֆիքսվել. Երևանի ու Թբիլիսիի մոտեցումը համաճարակի հարցում տարբեր է

Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում անգամ հարևան պետությունների ընտրած ռազմավարությունը խիստ տարբեր է։ Հայկական մամուլում և սոցցանցերում հաճախ դրական լույսի ներքո է ընտրվում Վրաստանի օրինակը։ Նույնիսկ այն հանգամանքը, որ Վրաստանում հաստատված և հետևաբար նաև մահվան դեպքերն ավելի քիչ են, շատերը ներկայացնում են որպես հարևան երկրի ավելի կազմակերպված աշխատանքի արդյունք։ Քննադատության հաջորդ թիրախն էլ՝ Վրաստանում պետության կողմից կոմունալ վճարումների փոխհատուցման հարցն էր։

Չկա վիճակագրություն, թե Վրաստանում որքան թեստ է անցկացվում։ Հայաստանում, օրինակ, որոշում եղավ այսուհետև թեստավորել անխտիր բոլոր այն քաղաքացիներին, որոնք թոքաբորբ ունեն։ Իսկ Վրաստանի առողջապահության նախարարը հայտարարում է, որ առայժմ իրենք թոքաբորբով հիվանդ բոլոր քաղաքացիներին չեն թեստավորի։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ նորագույն պատմության մեջ, մանավանդ 2000-ականներից այս կողմ, ընդունված է համեմատվել հարևանների հետ։ «Որոշ դեպքերում իրենք են մեր հետ համեմատվում, մի քիչ ավելի շատ դեպքերում՝ մենք իրենց։ Այնտեղ հեղափոխություն եղավ, հետո՝ այստեղ։ Ի՞նչ արդյունքներ եղան այնտեղ, և ի՞նչ արդյունքներ՝ այստեղ. սա շատ քննարկվող հարցերից մեկն է։

Կոնկրետ կորոնավիրուսի հետ կապված արձագանքները տարբեր են։ Գուցե իրենք մի փոքր ավելի արագ կողմնորոշվեցին կամ ինչ-ոչ չափով վերահսկողության տակ կարողացան պահել, ու մասշտաբները մի քիչ ավելի սահմանափակ են։ Եթե համեմատում ենք՝ իրենց մոտ արդեն այսօր 290-ին մոտ գրանցված դեպքեր կան, մեզ մոտ՝ 1000-ից անց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մելիքյանը նաև ընդգծեց՝ Վրաստանը դոնորներից է գումար ստանում, 2 մլրդ լարի տնտեսական աջակցության ծրագրերի վրա ծախսում, մեր պարագայում՝ 10-ից ավելի տնտեսական փաթեթներ են պատրաստվել. «Ինչ-որ մի բան այստեղ է լավ, մի բան՝ իրենց մոտ։ Ամեն կառավարություն ըստ իր առաջնահերթությունների է իր քայլերը հաշվարկում։ Քանի որ լրատվության մեջ կորոնավիրուսի թվերը հաշվելուց բացի, նաև կոնտենտ պետք է ապահովել, ներքաղաքական գործընթացները թե՛ այստեղ և թե՛ այնտեղ սառեցված են որոշ չափով, սկսում են ուսումնասիրել միջազգային փորձը։

Ու սա ոչ միայն Վրաստանին է վերաբերում, նաև՝ ինչ խնդիրներ են եղել եվրոպական երկրներում, ինչ անել, որ այդ խնդիրները մեզ մոտ չկրկնվեն։ Պետք չէ այդքան մեծ ուշադրություն դարձնել, բայց ինչու ոչ՝ միմյանց սխալների վրա պետք է սովորենք, կամ միմյանցից պետք է սովորել՝ պարզապես փորձ ուսումնասիրելով։ Կարող է ինչ-որ ծրագիր իրենք իրականացնեն, որ մեզ հետաքրքրի։ Տեսեք՝ մեր աշակերտների վերադարձը համատեղ արվեց, մենք ենք իրենց խնդրում, որ մեր քաղաքացիներին ցամաքային հնարավորություն տան երկիր վերադառնալու համար։ Սա ցույց է տալիս, որ մի կողմից կա համագործակցություն, մյուս կողմից՝ ամեն մեկն իր տեսլականով իր ծրագրերն է իրականացնելու»։

Մեր զրուցակիցը նշեց՝ կարևոր է հաշվի առնել նաև տնտեսական առանձնահատկությունները. «Այս պարագայում Վրաստանի Կենտրոնական բանկը լարին կայունացնելու համար մի քանի անգամ ինտերվենցիաներ է արել շուկայում ու մինչև 100 միլիոն դոլար փող է օգտագործել իրենց արժույթը կայունացնելու համար․ մեր պարագայում, մի քանի օր առաջ ՀՀ ԿԲ-ն դոլար գնեց, ինչը ցույց է տալիս, որ Վրաստանի պարագայում՝ իրենց ֆինանսական համակարգն ավելի բարդ վիճակում է, իսկ մեզ մոտ կա ավելի շատ վստահություն, ու մեր ազգային արժույթը չի արժեզրկվում։

Վրաստանն ավելի շատ կենտրոնանում էր ու վերջին տարիներին բավականին լուրջ ներդրում է արել տուրիզմի ոլորտի վրա։ Մի կողմից լիրան ու ռուբլին արժեզրկվեցին, տուրիզմի հետ կապված խոսք չկա, քանի որ դոլարի հոսքը իրենց տնտեսություն կնվազի, իրենց անհրաժեշտ է դրսի ֆինանսական ինստիտուտների աջակցությունը։ Քանի որ մենք տուրիզմից այդքան շատ կախված չենք, տուրիզմի ոլորտի ճգնաժամը մեր վրա այդքան շատ չի ազդելու։ Այս տարի բավականին լուրջ անկում կա՝ նույնիսկ մինչև մարտ ամսվա թռիչքների արգելքը։ Գուցե ամեն ինչ վերականգնելու համար իրենց մոտ ավելի շատ գումար պահանջվի, մեզ մոտ ավելի քիչ թիրախային խմբերի համար»։

Ինչ վերաբերում է կոմունալների շուրջ քննադատություններին, փորձագետն ասաց. «Տեսա, որ կա քննադատություն, որ այնտեղ երեք ամսով է պետությունը փակում, մեր պարագայում՝ մեկ ամսով է, 50 տոկոսն է, կոնկրետ դրամով ֆիքսած գումարի դեպքում է… մենք պետք է հասկանանք, որ այս քայլը աջակցող ծրագրերի տաս փաթեթներից մեկն է։ Կոնկրետ կոմունալի ծախսը հոգալով՝ հարց չի լուծվում, տարբեր ոլորտների համար որոշակի ծրագրեր պետք է մտածված լինեն, ինչը այս պարագայում արվում է»։

Եզրափակելով՝ Ջոնի Մելիքյանն ասաց՝ կարելի է համեմատվել Վրաստանի հետ, բայց դրա վրա ֆիքսվելն էլ ճիշտ չէ. «Ես աշխատանքի բերումով ուսումնասիրում եմ վրացական մամուլը ու տեսնում եմ, որ ներքաղաքական բնույթ ունեցող քննադատությունը շատ արագ տեղ է գտնում այնտեղի մամուլում։ Այնտեղ իշխանական մամուլը ցույց է տալիս՝ տեսեք, նույնիսկ Հայաստանում են մեզ գովում, իրենց իշխանություններին քննադատում են, որ մեր ուղով չեն գնում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում