Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման հետ պետք չէ մեծ հույսեր կապել․ գալու է ժամանակ՝ հասարակությունը համակերպված ապրելու է COVID 19-ի հետ

«Կորոնավիրուսը վարակելու տեսանկյունից շատ ավելի թույլ  վիրուս է, քան, օրինակ, ժանտախտն ու բնական ծաղիկը, որոնք նախկինում եղել են ու այնպիսի  տարածում են գտել, այնպիսի արհավիրք են եղել մարդկության համար, որ միլիոնավոր կյանքեր են խլել, աշխարհում աղետ են  ստեղծել ու միայն դրանց դեմ պատվաստանյութի հայտնաբերումից հետո են իսպառ վերացել երկրագնդի երեսից, մինչդեռ իր վտանգավորության աստիճանով կորոնավիրուսը վերոնշյալ համաճարակների հետ  համեմատության եզր անգամ չունի, այսինքն՝ իր տարածման և ունեցած բացասական հետևանքներով՝ կորոնավիրուսը, միանշանակ, ավելի թույլ վարակ է։

Ես կուզենայի մեր համաքաղաքացիներին հորդորել, որպեսզի նրանք խուճապի չմատնվեն, սթրեսի չենթարկվեն սրա պատճառով, որովհետև այդ դեպքերում մարդու իմունային համակարգը շատ է թուլանում և այդ ժամանակ  օրգանիզմը չի կարողանում  բավարար ձևով պայքարել այդ վիրուսի դեմ, այդ վիճակը խանգարում  է օրագանիզմի դիմադրողականությանը, ուստի, իսկապես, պետք չէ խուճապահար լինել, այլ հակառակը՝ անընդհատ հետևել հիգիենայի կանոններին, հետևել  դիմացիններից սոցիալական հեռավորություն պահելու հույժ կարևոր ու անհրաժեշտ քայլին, ընդ որում ոչ միայն կորոնավիրուսի  համաճարակի ժամանակ, այլև դրա հաղթահարումից հետո էլ,  ինչպես նաև հետևել առողջապահության մասնագետների հորդորներին, որովհետև ես վստահ եմ, որ այն քայլերը, որոնք հիմա մեր կառավարությունը ձեռնարկում է՝ դրանք իրենց կաբինետներում նստած ու մոգոնված քայլեր չեն, այլ աշխարհում ընդունված, միջազգային առողջապահական կառույցների կողմից նախորդ համաճարակների դեմ պայքարի փորձի վրա հիմնված անհրաժեշտ միջոցներ են։ Պետք չէ ընկնել դավադրությունների տեսության ետևից ու այստեղ քաղաքական  ինչ-ինչ ենթատեքստեր փնտրել, որովհետև  համաճարակը քաղաքականացնելն  աբսուրդի ժանրից է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  շեշտեց  առողջապահության նախկին նախարար, համաճարակաբան Արարատ Մկրտչյանը՝ խոսելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված թե´ աշխարհում, թե´  Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին։

Մասնագետի խոսքերով՝ Հայաստանում բոլոր քաղաքացիներին թեստավորելու վերաբերյալ հնչող կարծիքներն ու առաջարկները, առավել ևս այն դեպքում, երբ  որոշ մարդկանց մոտ վիրուսն ասիմպտոմ է լինում (ախտանշաններ չի ունենում)՝ ապարդյուն է և ոչ այնքան էֆեկտիվ, քանի որ նրա կարծիքով՝ նման պարագայում ստիպված ենք լինելու ամենօրյա ռեժիմով այդ թեստավորումն իրականացնել։

«Այս վիրուսն իր բնականոն ընթացքն է ունենալու, ինչպես օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ցանկացած այլ վարակ, և պատկերավոր ասած՝ այն պետք է շրջի մեր երկրում ու հիվանդացնի մարդկանց և դրանից պետք չի սարսափել, պետք է ուղղակի պատրաստ լինել ընդունելու այդ հարվածն ու տկարություն զգալու ժամանակ՝ անմիջապես դիմել բուժօգնություն ստանալու համար»,- ընդգծեց Արարատ Մկրտչյանն ու միևնույն ժամանակ նկատեց, որ առաջիկայում գալու է այնպիսի ժամանակ, որ հասարակությունն այլևս «համակերպված ձևով ապրելու  է COVID 19-ի  հետ այնպես, ինչպես բազմաթիվ այլ հիվանդությունների կամ վիրուսների հետ է ապրում, և պետք չէ այդքան մեծ հույսեր կապել  դրա պատվաստանյութի ստեղծման հետ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում