Monday, 29 04 2024
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է գազի գինը սպառողի համար թանկացնել շուրջ 11%-ով. ինչ սպասել սահմանին գազի գնի բանակցություններից

«Գազպրոմ Արմենիան» պաշտոնապես դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հայտ ներկայացնելով սպառողի համար գազի գնի վերանայման նպատակով։ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։ Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը 100,000 դրամ է։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սակագինը դարձնել 135,909.6 դրամ։

Նշենք, որ այսօրվա դրությամբ գոյություն ունի սպառողական հինգ խումբ, և իրենց համար տարբեր գներ են սահմանված։ Ունենք սոցիալապես անապահովների խումբ։ Սակայն միջինում գազի գինն այս պահին կազմում է 255 դոլար։ Սակայն այս առաջարկով առաջարկվում է այն սահմանել 283, այսինքն՝ թանկացնել շուրջ 11%-ով։

Նշենք, որ դեռևս անցած տարեվերջից պարզ էր, որ «Գազպրոմ Արմենիան» ապրիլի 1-ին դիմելու է ՀԾԿՀ սպառողներին հասնող գազի գնի բարձրացման հայտով։ ՀՀ պաշտոնյաները անցած ամիսներին նշում էին, որ գազի գինը սպառողի համար մինչև ապրիլի 1-ը չի թանկանա, սակայն չէին նշում, թե ինչ է լինելու դրանից հետո։

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սպասելի էր այս բարձրացումը։ Նրա խոսքերով՝ 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից արդեն սպասելի էր այս զարգացումը։ Ժամանակի հարց էր, քանի որ բոլորի համար պարզ էր, որ 2019 թվականին կիրառվեցին քաղաքական զսպման մեխանիզմներ։ Հետևաբար ակնհայտ էր, որ վաղ թե ուշ սակագնի վերանայում լինելու էր։ «Հիմա գնդակը գտնվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կիսադաշտում, բայց, հաշվի առնելով ՀՀ գազատրանսպորտային համակարգի կառավարման մոդելն առհասարակ և «Գազպրոմ Արմենիա»-ի բիզնես մոդելի հիմքում դրված ցուցանիշները, ապա չեմ կարծում, որ ՀԾԿՀ-ն ռեալ հակափաստարկ կարող է ներկայացնել այդ հայտը չընդունելու համար։ Ամենայն հավանականությամբ, հանձնաժողովը պարզապես կօգտվի այդ կանոնադրական դրույթից, առ այն, որ հայտը կարող է դիտարկել շուրջ 90 օրից և, այնուհետև, նոր 30 օր հետո որոշում կայացնել։ Այսինքն՝ ընդհանուր հաշվով, մոտ 120 օր հետո կկիրառվի նոր սակագինը»,- ասաց Դավթյանը։

Հիշեցնենք, որ երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակով դիմել էր ռուսական կողմին սահմանին գազի գնի վերանայման շուրջ բանակցությունները սկսելու համար։ Փորձագետը սա ուշացած քայլ է համարում և նշում, որ սա վկայում է բանակցային գործընթացում առկա խորքային ճգնաժամի մասին, քանի որ եթե տևական ժամանակ բանակցային գործընթաց ընթանար, որի մասին հայտարարվում էր իշխանության կողմից, ապա այս խնդիրը հնարավոր կլիներ լուծել ոչ հրապարակային տիրույթում, առանց նամակների։

Մեր դիտարկմանը՝ կարելի՞ է ակնկալել, որ, ըստ էության, ռուսական կողմը սահմանին կվերանայի գազի գինը, կիջեցնի այն, բայց սպառողի համար կբարձրացնի սակագինը, փորձագետը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ տրամաբանական կլիներ, որ վերջնական որոշում կայացվեր սահմանին գազի գնի վերաբերյալ՝ որպես սակագնի գնագոյացման բազային բաղադրիչի, ապա նոր «Գազպրոմ Արմենիան» դիմեր ՀԾԿՀ։ Բայց այն, որ տեղի է ունենում հակառակ պրոցեսը, այսինքն՝ ի սկզբանե դիմում են ՀԾՀԿ, ապա նոր քննարկումներ, բանակցություններ են սկսվում սահմանին գնի նվազման վերաբերյալ, սա վկայում է այն բանի մասին, որ մենք չենք կարող ռեալ ակնկալիք ունենալ սահմանին գնի նվազման մասով, որովհետև սկզբունքային որոշումը սահմանին գինը պահպանելու վերաբերյալ, կարծես թե, կայացված է։ Հակառակ դեպքում տեղի կունենային իրական բանակցություններ և կարձանագրվեին արդյունքներ սահմանին գնի վերաբերյալ, այնուհետև անցում կկատարվեր սակագնային կարգավորման։ Հակառակ դեպքում՝ ներկա իրավիճակում տրամաբանությունը խախտված է»,- ընդգծեց Դավթյանը։

Անդրադառնալով հարցին, որ, ըստ էության, սոցիալապես անապահով խավի համար արտոնությունները չեն գործելու, Դավթյանը նշեց, որ այո, սակագնի վերանայումից հետո բոլորը վճարելու են նույն 135.9 դրամը, այլևս 10 հազար խմ-ից քիչ օգտագործողների համար արտոնություններ չեն լինելու։ «Ամբողջությամբ հավասարեցվելու է սակագինը, արտոնություններ չեն լինելու, որի հետևանքով հարվածի տակ են հայտնվելու տնտեսվարող սուբյեկտները։ Սակայն հատկանշական է, որ էլեկտրաէներգիա արտադրող օբյեկտների վրա դա չի տարածվելու, որը վատ չէ, հաշվի առնելով այն, որ էլեկտրաէներգիայի գեներացման շուրջ 40 տոկոսն ապահովվում է բնական գազով։ Ինչ վերաբերում է տնտեսվարողներին, միջին և խոշոր ձեռնարկություններին, ապա այս 36 տոկոսով թանկացումը անմիջականորեն անդրադառնալու է նրանց վրա»,- ասաց Դավթյանը՝ ընդգծելով, որ ակնհայտ է, որ այս թանկացումը բարձրացնելու է սոցիալական դժգոհության շատ մեծ ալիք, բայց դժվար է ասել, թե ստեղծված իրավիճակում, ներքաղաքական իրականության մեջ որևէ ուժ կգտնվի, որը կգեներացնի, կմոբիլիզացնի մարդկանց՝ այդ դժգոհությունը վերածելով այն լուրջ քաղաքական ակցիայի։ «Եթե զուգահեռներ անցկացնենք 2015 թվականի «էլեկտրիկ Երևան»-ի հետ, որի հիմքում ևս էներգետիկ բաղադրիչն էր դրված, ապա սա կարող է լինել ինչ-որ իմաստով ինքնաբուխ ակցիա։ Անկախ նրանից՝ կունենա այդ բողոքի ալիքը փողոցային դրսևորում, թե ոչ, ակնհայտ է, որ սա լրջագույն հարված է հասցնում ներկա իշխանության վարկանիշին և ստեղծում է խորքային քաղաքական ու սոցիալական ռիսկեր իշխանության համար։ Ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ ներկա իշխանությունը, մեկը մյուսի հետևից, թույլ է տալիս լրջագույն սխալներ, որոնց մի մասը ունի տրամաբանական բացատրություն, բայց մյուս մասը հետևանք է այն բարդ գործընթացների, որոնք ընթանում են հայ-ռուսական միջպետական հարաբերությունների տիրույթում»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ հենց այս շարքից է նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված զանգը Լուկաշենկոյին և քննարկումը անվտանգային և ռազմավարական նշանակության հարցի շուրջ, որի շուրջ բանակցություններ են գնում նաև Երևանի ու Մոսկվայի միջև։ Ըստ Դավթյանի, այդ հարցի քննարկումներում երրորդ կողմի ներգրավումը խոսում է ոչ այնքան հաշվարկված արտաքին քաղաքականության մասին։ «Նմանատիպ հռետորաբանության արդյունքում ես չեմ բացառում, որ մենք կարող ենք որոշակի համարժեք պատասխաններ ակնկալել ռուսական կողմից»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում