Tuesday, 07 05 2024
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ սրբազանի «Ճշմարտությունը հաղթելու է ստին» պաստառներով քայլերթը շարունակվում է
Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը

Երեւանի դատախազը «Դալմայի Այգիների» հարցով դիմել է ԿԳՄՍ նախարարին եւ Երեւանի քաղաքապետին

Երևան քաղաքի «Դալմայի Այգիներ» կոչվող տեղանքում շինարարություն իրականացնող կազմակերպության կողմից հուշարձաններ վնասելու դեպքի առթիվ 16.12.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել էր, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ քանդվել է Դալմայի այգում գտնվող գինու հնձանը:

Հաշվի առնելով, որ վերջինս ընդգրկված չի եղել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ վարույթն իրականացնող մարմինը 29.02.2020թ. որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ «Ներդրումային ծրագրերին հավանություն տալու և ՍՊԸ-ին առանց մրցույթի հողամաս տրամադրելու մասին» ՀՀ կառավարության 11.01.2018թ. որոշման հիման վրա Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումներով Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 31 հասցեում գտնվող 27,66 հեկտար մակերեսով պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերի նպատակային նշանակությունը փոխվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակության: Եվ մանկական, երիտասարդական, ընտանեկան, հանգստի և ժամանցի կենտրոնի կառուցման նպատակով վարձակալության և կառուցապատման իրավունքով հողամասը 99 տարի ժամկետով տրամադրվել է ՍՊԸ-ին, ապա տրված դրական եզրակացությունների հիման վրա Երևանի քաղաքապետի կողմից տրվել են շինթույլտվություններ:

Մինչև 06.02.2020թ. իրավասու մարմինների կողմից տրված գրություններով, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական  եզրակացության տվյալներով նշված տարածքում հուշարձաններ և պահպանման գոտիներ առկա չեն եղել:

Մինչդեռ այդ ընթացքում նշված տարածքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտներ, որոնց պետական հաշվառման փաստաթղթերը կազմվել և ներկայացվել են նախարարություն:

Նորահայտ հուշարձանախմբին, որը ներառում է թվով 7 պատմամշակութային միավոր` տեղական նշանակության հուշարձաններ` դամբանաթումբ, մառան և 19-րդ դարի թվով 5 հնձան, նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից տրվել է հանրապետական նշանակության կարգավիճակ:

Այսինքն՝ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Մ.Մելքոնյան փողոցին հարակից հատվածում` Դալմայի այգում, իրականում առկա են եղել պատմամշակութային արժեք ներկայացնող, հուշարձանի կարգավիճակին արժանի և հետագայում նաև այդպիսի կարգավիճակ ստացած օբյեկտներ, այդ թվում` գինու հնձաններ: Վերջիններս վերը նշված տարածքում հողի նպատակային նշանակությունը փոխելու, վարձակալության հանձնելու, շինթույլտվություններ տալու գործընթացում չեն հայտնաբերվել, ամենայն հավանականությամբ ոչ պատշաճ դիտարկման արդյունքում, կամ՝ թեև հայտնաբերվել են, սակայն քանի որ ընդգրկված չեն եղել պատմամշակութային հուշարձանների ցուցակում, արձանագրվել է, որ տարածքում հուշարձաններ չկան: Հայտնաբերված այդ օբյեկտների պատմամշակութային հնարավոր արժեքն անտեսվել է, դրանք ուսումնասիրելու, համապատասխան կարգավիճակ տալու, շինթույլտվություններ չտալու կամ այլ կերպ տալու հարց չի բարձրացվել:

Արդյունքում լիազորված մարմնի կողմից պատմամշակութային արժեք ունեցող անշարժ հուշարձանները ժամանակին չբացահայտելու պատճառով, կատարված շինարարական աշխատանքների ընթացքում ոչնչացվել է գինու հնձանը, որն ակնհայտորեն կարող էր հանդիսանալ նույն տեղանքում հայտնաբերված նմանատիպ և հետագայում պատմամշակութային հուշարձան ճանաչված տեղական նշանակության հուշարձաններից մեկը:

Ելնելով վերոգրյալից Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնոդրագրեր է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին և  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ուսումնասիրությունների միջոցով պարզելու իրենց պարտականությունները կատարելիս համապատասխան պաշտոնատար անձանց կողմից խախտումներ թույլ տալու հանգամանքը և քննարկելու վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցը: Միջնորդագրով նաև բարձրացվել է պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների հայտնաբերման, հաշվառման և պահպանման ոլորտի կարգավորումները վերանայելու անհրաժեշտությունն այն հաշվով, որպեսզի ապահովվի իրականում հուշարձանի արժեք ունեցող օբյեկտների հայտնաբերումն ու դրան համապատասխան կարգավիճակ տալը՝ հետագայում այդպիսի օբյեկտների հնարավոր վնասումը բացառելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում