Sunday, 28 04 2024
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել

Սերժ Սարգսյանի, Քոչարյանի աջակիցներն ու քրեական տարրերը «Ոչ»-ի միջոցով ռևանշի շանս են տեսնում

Ապրիլի 5-ին կայանալիք սահմանդրական փոփոխությունների հանրաքվեն նշանային է լինելու Հայաստանի համար: Դրա նշանակության, կարևորության և քարոզարշավի ընթացքի մասին «Առաջին լրատվական»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ: Սահմանադրական հանրաքվեն իրականում շատ ավելի խորքային է, քան դատարանի մի քանի անդամների ու նախագահի փոփոխությունը։ Այս հանրաքվեն սահմանդրությունը, սահմանադրական կարգը ժողովրդին վերադարձնելու եզակի միջոց է։ Որքանով սրա գիտակցումը կա մեր հանրության շրջանում և ինչ է արվում բավարար չափով իրազեկելու համար:

«Սկսել ենք մասնակցել քարոզարշավին և «Այո» քարոզել… Արդեն գույքագրում ենք տրամադրությունները և այն խնդիրները, որոնք առկա են: Փորձում ենք հասկանալ՝ ինչ ուղերձներ են անհրաժեշտ, որպեսզի կարողանանք մոտիվացնել մարդկանց՝ ապրիլի 5-ին ժամանակ տրամադրել սեփական ճակատագրի, սեփական երկրի ապագայի համար, մասնակցել հանրաքվեին և անհրաժեշտ «Այո»-ն ասել այս կարևոր հանգրվանում: Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, և ընդհանուր տրամադրությունները դրական են»,- նշեց Արման Բաբաջանյանը:

Նա նաև հավելեց, որ պարզ գյուղացուն հետաքրքրում է՝ թե ինչու ենք ՍԴ կազմի վերաբերյալ հարցը դարձրել հանրաքվեի հարց, և հավելեց, որ գյուղացին դա չի համարում իր լուծելիք հարցը, իսկ դրանից օգտվում են հակառակ ճամբարի ներկայացուցիչները՝ կոչ անելով չմասնակցել հանրաքվեին՝ այս գործընթացը համարելով անկարևոր:

«Մենք պետք է կարողանանք արմատավորել այն միտքը, որ պետք է վերացնել երկրի զարգացման խոչընդոտը, որը ՍԴ-ն է՝ այս կազմով, և որ այս ՍԴ-ով չենք կարող հավակնել սահմանադրական փոփոխությունների մեծ փաթեթի»,- նշեց պատգամավորը: Նա նաև ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի և Ռ. Քոչարյանի աջակիցներն ու քրեական տարրերը «Ոչ»-ի միջոցով ռևանշի շանս են տեսնում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում