Wednesday, 15 05 2024
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ
17:24
Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 44 մլրդ դոլար առևտրաշրջանառություն է ունեցել
17:22
Նիկիֆորովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին «իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու» համար
17:20
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին

Ինձ քոչարյանական ուժերի հետ ասոցացնելը հիմարություն է, պարզապես հուշում եմ՝  ուշքի՛  եկեք ու չեղարկեք հանրաքվեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արկադի Վարդանյանը։

-Պարոն Վարդանյան, Դուք միացել եք «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության՝ հանրաքվեն չեղարկելու մասին հայտարարությանը։ Նախ կցանկանայի ճշտել՝ արդյոք անդամագրվել եք այդ քաղաքական ուժին։

-Ո՛չ, ես որևէ  կուսակցության անդամ չեմ և չեմ էլ լինի։ Պարզապես մեկ անգամ ևս ուզում եմ հասկացնել տալ մեր ժողովրդին, որ հարգելիներս՝ անկախ նրանից, թե ճշմարտությունն ում շուրթերից է հնչում, մնում է ճշմարտություն։Նշանակություն չունի, թե դուք ինչ վերաբերմունք ունեք «Սասնա ծռերի» կամ որևէ այլ քաղաքական ուժի նկատմամբ։ Եթե ճշմարտություն է հնչեցվում, ապա այն պետք է ընդունել։ Ես այդպես եմ մտածում։

-Անցնենք բովանդակությանը, ինչո՞ւ չեղարկել հանրաքվեն, արդյոք պետք չէ ՍԴ կազմի փոփոխություն։

-Հարցին պետք է մոտենալ ողջամիտ դիրքերից։ Մենք բազմիցս ասել ենք, որ սա հանրաքվեի արժանի հարց չէ։ Սա օրենսդիր իշխանության կողմից հեղափոխությանը հարիր որոշմամբ է պետք  լուծել։ Այս պահին, երբ կա կորոնավիրուսի վտանգ՝  նման  բան անել պետք չէ։ Տեսնում ենք, որ կորոնավիրուսը գնալով ավելի լայն տարածում է գտնում ու դա չի կարելի հաշվի չառնել, միամտություն կլինի, հանցավոր միամտություն՝ իշխանության կողմից։

-Բայց չէ՞ որ Հայաստանում այս պահի դրությամբ ընդամենը մեկ դեպք է գրանցվել։

Այսօր մեկ դեպք է գրանցվել, վաղը չէ մյուս օրը կարող է հարյուր դեպք գրանցվել։ Չի կարելի այդպես, բաժակ նայելու հարց չէ։ Ամբողջ աշխարհը արձագանքում է  դրան, խաղեր են չեղարկվում, մարդկանց խորհուրդ  են տալիս զանգվածային միջոցառումներից հեռու մնալ, իսկ մենք հանրաքվե ենք ուզում անել։ Եվ նորից եմ կրկնում՝ դա հանրաքվեի հարց չէ։ Միշտ էլ ասել ենք, մեռանք ասելով, որ Սահմանադրական դատարանը հանցավոր կառույց է, հանցակից են եղել նախկին իշխանություններին, դակել են բոլոր տեսակի ապօրինի որոշումները։ Սա հասկանալի է ու ժողովուրդը շատ լավ գիտի՝ ով ինչ է իրենից ներկայացնում։ Չեմ կարծում, թե անհրաժեշտ է  հանրաքվե անել։

-Մյուս կողմից էլ՝ ու՞ր մնաց ժողովրդավարությունը, ի՞նչ վատ բան կա ժողովրդի կարծիքը հարցնելու մեջ։

Ժողովրդի կարծիքը պետք է հարցնել այնդեպքում, երբ տվյալ հարցերը բախտորոշ նշանակություն ունեն։ Իսկ սա վաղուց որոշված հարց է, որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։Հիմա ի՞նչ, անձրևի ժամանակ հարցնես՝ ժողովուրդը անձրև գալի՞ս է, թե՞ ոչ։ Դա ի՞նչ հիմարություն է։ Սկզբունքային հարցերի ժամանակ ժողովրդին հանրաքվեի կանչեք ու բախտորոշ հարցեր լուծեք։ Ու ոչ թե մի քանի հանցագործների հեռացնելու համար մարդկանց բերեք տեղամասեր։Ես դեմ չեմ հանրաքվեին որպես այդպիսին, շատ լավ հասկանում եմ, որ հանրաքվեն ժողովրդավարական ամենահզոր, ամենաարդյունավետ գործիքն է, բայց այն պետք է  արդյունավետ օգտագործել և ոչ թե ամենապարզ հարցի համար հանրաքվե կազմակերպել, գումարներ ծախսել, կորոնավիրուսի  ժամանակ էլ մարդկանց վտանգի տակ դնել։ Հիմա եթե այդ դեպքերը ավելանան, միանգամից  համաճարակ սկսվի երկրով մեկ, ո՞նց ենք պայքարելու։

-Իշխանություններն այդ պարագայում չեն բացառում հետաձգելը։

-Հարցը հետաձգելը չէ, դա հանրաքվեին հարիր հարց չէ։ Նորից եմ ասում՝ պատկերացրեք վառ արևոտ եղանակ է, այդ պայմաններում ժողովրդին  հարց տաս ասես՝արև՞ է, թե՞ անձրև։

-Չե՞ք կարծում, որ այսպիսի դիրքորոշումը ձեր կամքից անկախ նվեր է դառնում քոչարյանական ուժերի համար։

-Սա քոչարյանական ուժերի հետ որևէ կապ չունի։ Քոչարյանական ուժերը հանցագործներ են ու ժողովուրդը նրանց շատ լավ գիտի։Անձամբ ինձ մեղադրելը, թե ես կարող եմ քոչարյանական ուժերին աջակցել՝ ծայրաստիճան հիմարություն է։ Ովքեր նման կարծիք ունենք՝ թող ճշտեն, թե  ես ինչով եմ զբաղված եղել մեր անկախության առաջին օրերից։ Իմանալուց հետո երբեք իրենց թույլ չեն տա նման հիմարություն դուրս տալ։ Քոչարյանականներն ի՞նչ կապ ունեն այդ հանրաքվեի, քաղաքականության տրամաբանության, հեղափոխության օրինաչափության հետ։ Բացարձակապես ոչ մի կապ չունեն։

Մենք ամեն կերպ ուզում ենք հուշել իշխանություններին ու զերծ պահել սխալներից, այլ կերպ մեր պահվածքը չպետք է գնահատել։ Ասում ենք՝ ժամանակին խելքի եկեք ու չեղարկեք այդ հանրաքվեն։ Վերջապես կազինո չեք խաղում, երկիր եք ղեկավարում, ուշքի՛ եկեք։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում