Tuesday, 07 05 2024
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ սրբազանի «Ճշմարտությունը հաղթելու է ստին» պաստառներով քայլերթը շարունակվում է
Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել

Քոչարյանին հնարավոր չէ դատել քոչարյանական այլանդակված դատական համակարգով. կտրուկ բարեփոխումները անխուսափելի են

Մարտի 1-ի գործի ճակատագիրը վտանգված է. ահազանգում է այս գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը: Նրա կարծիքով՝ պետք է արդեն դատարանը, ԲԴԽ-ն, ինչպես նաև ինքը գործուն միջոցներ ձեռնարկեն դատական այս նիստերը անընդմեջ հետաձգվելու դեմ։ Ըստ Սաֆարյանի՝ այդ միջոցներից, տարբերակներից մեկն այն է, որ այս քրեական գործի որոշակի հանգամանքներ ավելի խորությամբ ներկայացվեն, և պետք է մտածել՝ արդյոք բավարա՞ր էր այս ամբաստանյալներին միայն այս մեղադրանքներն առաջադրելը: «Այս դատաքննությանը ներկայացնելու մտադրություն ունեմ, առաջիկայում կներկայացնեմ, որովհետև իմ կարծիքը միշտ եղել է այն, որ այն հոդվածը, որով մեղադրվում են ամբաստանյալները, այնքան էլ իրավաչափ չէ, և կան այլ հանցակազմ ապահովող փաստեր, և դրանց կապակցությամբ ես պարտավոր եմ դիրքորոշում արտահայտել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Սեդա Սաֆարյանը։

Ուշագրավ է, որ երեկ էլ Վերաքննիչ դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպանի բողոքը, և վերացվել է նրա ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը։ Այսինքն՝ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Արմեն Գևորգյանը շատ հանգիստ կարող է Գևորգ Կոստանյանի, Վահագն Հարությունյանի և Մարտի 1-ի գործով այլ առանցքային մեղադրյալների պես հեռանալ Հայաստանից ու այլևս չվերադառնալ՝ ապաստանելով, ասենք, Մոսկվայում։

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի գործի ճակատագրին, նկատեց, որ իսկապես վտանգներ կան և այդ վտանգները կապված են դատաիրավական համակարգում առկա ներկայիս խնդիրների հետ։ «Ռոբերտ Քոչարյանին հնարավոր չէ դատել քոչարյանական դատական համակարգով ու քոչարյանական արդարադատությամբ։ Դա աբսուրդ է։ Դատաիրավական համակարգում բարեփոխումների ձգձգումը բերում է այն վիճակին, որ իսկապես կարելի է ահազանգել, որ Մարտի 1-ի գործը վտանգված է։ Ներկայումս ժողովրդավարական երկրին հարիր դատական համակարգ մենք չունենք։ Մեր դատական համակարգը մի համակարգ է, որը այլանդակվել, փոշիացվել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ։ Եվ պատկերացնել, թե Ռոբերտ Քոչարյանին կարելի է դատել իր այլանդակած դատաիրավական համակարգի պայմաններում, ծիծաղելի է։ Նման պարագայում մենք ունենալու ենք այն խնդիրները, ինչ որ այսօր արդեն պատկերավոր կանգնած են մեր առաջ»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ խնդիրը պետք է լուծել արմատական, կտրուկ բարեփոխումների գնալու միջոցով։ Նրա խոսքերով՝ այդ բարեփոխումների ճանապարհին Դատական օրենսգրքի նախագիծը արդեն ներկայացվել է Ազգային ժողովին, սակայն դրան ծանոթանալուց հետո հասկանալի է դառնում, որ սպասվող փոփոխությունները բացարձակ բավարար չեն։ «Եթե Դատական օրենսգրքում, որը դատական իշխանությունը կարգավորող կարևորագույն օրենսդրությունն է, կոսմետիկ կարգավորումներ են առաջարկվում և որևէ ռեֆորմ այդ մեծ փաթեթում չկա, դա նշանակում է, որ մենք որևէ ձևով չենք մոտենում մեր երազած արդարադատությանը»,-նկատեց Խաչատրյանը։
Մեր դիտարկմանը՝ հանգո՞ւմ ենք այն հետևությանը, որ նախ պետք էր դատաիրավական համակարգը կարգի բերել ու նոր սկսել Մարտի 1-ի ու մյուս կարևորագույն գործերի քննությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քանի դեռ մենք դատաիրավական համակարգում կտրուկ քայլեր, ռեֆորմներ չենք արել, մենք չենք կարող 20 տարի շարունակ կատարված ապօրինություններին իրավական լուծումներ տալ։ Այդ նույն գործող համակարգը անընդհատ դիմադրելու է։ Այդ համակարգը ոչ միայն դիմադրելու է, այլև այդ համակարգը իմպոտենտ է, քանի որ, եթե դու ուզում ես այդ համակարգի հիմնադիրներին կամ այդ ամբողջ քաղաքական բանդային պատասխանատվության կանչել»։

Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի անելիքներին, Մարտի 1-ի գործով դատավարության անհիմն հետաձգումներին, ապա ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ԲԴԽ-ն այստեղ անելիք չունի։ Եթե դատավարության կողմերից որևէ մեկը դժգոհ է, ապա կարող է դիմել վարույթ իրականացնող մարմնին, ներկայացնել իր բողոքը, որը արդեն կհասցեագրվի ԲԴԽ-ին, ու իրենք կքննեն։ «ԲԴԽ-ն որևէ լիազորություն չունի միջամտելու։ Եթե կողմերից ինչ-որ մեկը գտնում է, որ դատարանը խախտում է ինչ-որ օրենք կամ իրավունք, ապա իրենք պետք է դիմեն վարույթ հարուցող մարմնին, վարույթ հարուցող մարմինը վարույթ հարուցի, ուղարկի ԲԴԽ, նոր ԲԴԽ-ն քննի։ Իսկ առհասարակ, ԲԴԽ-ն որևէ իրավունք չունի միջամտելու դատավորի գործունեությանը։ Եվ ոչ ոք իրավունք չունի։ Եթե դատական նիստերը հետաձգվում են դատավորի կողմից, մենք ենթադրում ենք, որ դատավորը ունի համապատասխան հիմնավորում, իսկ եթե կողմերից մեկը գտնում է, որ դատավորը անհիմն է հետաձգել, դիտավորյալ է ձգձգում նիստը, խախտում է օրենքի պահանջը, ապա, կրկնում եմ, իրենք հարցը պետք է բարձրացնեն վարույթն իրականացնող մարմնի առաջ»,- ասաց Բեքմեզյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում